https://arm.sputniknews.ru/20240920/dzerbakalvel-e-maqur-erkat-gvortsarani-tnoren-karen-hakvobjany--80923713.html
Ձերբակալվել է «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը
Ձերբակալվել է «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը
Sputnik Արմենիա
Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբայրն է։ 20.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-20T20:05+0400
2024-09-20T20:05+0400
2025-01-24T20:18+0400
ձերբակալություն
«մաքուր երկաթ» գործարան
կարեն հակոբյան
հհ քննչական կոմիտե
գոռ աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_0:83:1600:983_1920x0_80_0_0_d038828033cc540cdc71dcdb092d6152.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։Նշենք, որ PARA TV -ի տեղեկություններով` ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի բնակարան։«Հակոբյանն այդ ընթացքում եղել է իր աշխատավայրում` «Մաքուր երկաթում», պատրաստվում էր ընդունել պատվիրակություն Գերմանիայից։ Տեղեկանալով ոստիկանության ներխուժման մասին և ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում` իր նախաձեռնությամբ ինքնակամ ներկայացել է քննչական կոմիտե` չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը»,- հայտնում է լրատվամիջոցը։Նշենք, որ Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է։ Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալը«Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ–ն գործում է 1968 թ.–ից, գործունեության հիմնական ուղղությունն է ֆերոմոլիբդենի արտադրությունը։ 2014–2023 թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից պետական բյուջե վճարված հարկերը կազմել են 18 մլրդ 197 մլն 265 հազար դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_90:0:1510:1065_1920x0_80_0_0_24325b6e97140c5190906063d4658c86.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, «մաքուր երկաթ» գործարան, կարեն հակոբյան, հհ քննչական կոմիտե, գոռ աբրահամյան
ձերբակալություն, «մաքուր երկաթ» գործարան, կարեն հակոբյան, հհ քննչական կոմիտե, գոռ աբրահամյան
Ձերբակալվել է «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը
20:05 20.09.2024 (Թարմացված է: 20:18 24.01.2025) Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբայրն է։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Կարեն Հակոբյանը մեղադրյալի կարգավիճակով ձերբակալվել է»,–ասաց նա։
Նշենք, որ
PARA TV -ի տեղեկություններով` ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի բնակարան։
«Հակոբյանն այդ ընթացքում եղել է իր աշխատավայրում` «Մաքուր երկաթում», պատրաստվում էր ընդունել պատվիրակություն Գերմանիայից։ Տեղեկանալով ոստիկանության ներխուժման մասին և ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում` իր նախաձեռնությամբ ինքնակամ ներկայացել է քննչական կոմիտե` չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը»,- հայտնում է լրատվամիջոցը։
Նշենք, որ Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է։
«Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ–ն գործում է 1968 թ.–ից, գործունեության հիմնական ուղղությունն է ֆերոմոլիբդենի արտադրությունը։ 2014–2023 թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից պետական բյուջե վճարված հարկերը կազմել են 18 մլրդ 197 մլն 265 հազար դրամ։