https://arm.sputniknews.ru/20240920/bejruti-arvardzanin-israjeli-hascrats-harvatsi-hetevanqvov-zvoheri-tivy-hasel-e-8-i-zlm-80923127.html
Բեյրութի արվարձանին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. ԶԼՄ
Բեյրութի արվարձանին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում ՝ փեյջերների և ռացիաների պայթեցում: 20.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-20T19:53+0400
2024-09-20T19:53+0400
2024-09-20T19:54+0400
լիբանան
իսրայել
բեյրութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80872356_0:88:1600:988_1920x0_80_0_0_edaeb547f11a590b35589ba1b261632f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Բեյրութի հարավային արվարձանին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Jadeed հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը հայտնել էր 3 զոհի և 17 տուժածի մասին:Իսրայելի բանակը սեպտեմբերի 20-ին հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։ Ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, հարձակման թիրախը «Հըզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյան էր:Նշվում է, որ հարվածը հասցվել է բնակելի շենքին, որտեղ ընթանում էր լիբանանյան շարժման ներկայացուցիչների և պաղեստինցի պաշտոնյաների հանդիպումը: «Հըզբոլլահի» թիրախավորված անդամը, ըստ մի շարք լրատվամիջոցների, սպանվել է։Անցած գիշեր Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը մի շարք հարձակումներ է իրականացրել։ Իսրայելական բանակի տվյալներով՝ հարվածների ընթացքում խոցվել է մոտ 100 արձակման կայանք և ռազմական օբյեկտ։Հիշեցնենք, որ Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում ՝ փեյջերների և ռացիաների պայթեցում: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 32 մարդ, ավելի քան 3 հազար հոգի վիրավորվել է։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառը։ «Հըզբոլլահը» և Լիբանանի իշխանությունները կատարվածի մեջ մեղադրել են Իսրայելին:
լիբանան
իսրայել
բեյրութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80872356_84:0:1517:1075_1920x0_80_0_0_2dfb7cb053aed074ec454754eee0ab5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, բեյրութ
լիբանան, իսրայել, բեյրութ
Բեյրութի արվարձանին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. ԶԼՄ
19:53 20.09.2024 (Թարմացված է: 19:54 20.09.2024) Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում ՝ փեյջերների և ռացիաների պայթեցում:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Բեյրութի հարավային արվարձանին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Jadeed հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը հայտնել էր 3 զոհի և 17 տուժածի մասին:
«Նախնական տվյալներով՝ հարավային արվարձանին հասցված ավիահարվածի հետևանքով 8 մարդ զոհվել է, 59-ը՝ վիրավորվել, վիրավորներից 8-ի վիճակը ծանր է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելի բանակը սեպտեմբերի 20-ին հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։ Ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, հարձակման թիրախը «Հըզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյան էր:
Նշվում է, որ հարվածը հասցվել է բնակելի շենքին, որտեղ ընթանում էր լիբանանյան շարժման ներկայացուցիչների և պաղեստինցի պաշտոնյաների հանդիպումը: «Հըզբոլլահի» թիրախավորված անդամը, ըստ մի շարք լրատվամիջոցների, սպանվել է։
Անցած գիշեր Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը մի շարք հարձակումներ է իրականացրել։ Իսրայելական բանակի տվյալներով՝ հարվածների ընթացքում խոցվել է մոտ 100 արձակման կայանք և ռազմական օբյեկտ։
Հիշեցնենք, որ Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում ՝ փեյջերների և ռացիաների պայթեցում: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 32 մարդ, ավելի քան 3 հազար հոգի վիրավորվել է։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառը։ «Հըզբոլլահը» և Լիբանանի իշխանությունները կատարվածի մեջ մեղադրել են Իսրայելին: