https://arm.sputniknews.ru/20240920/hzbvollahy-cfati-shrjanum-harvatsel-e-israjeli-banaki-hakaodajin-pashtpanutjan-shtabin-80911395.html
«Հզբոլլահը» Ցֆաթի շրջանում հարվածել է Իսրայելի բանակի հակաօդային պաշտպանության շտաբին
«Հզբոլլահը» Ցֆաթի շրջանում հարվածել է Իսրայելի բանակի հակաօդային պաշտպանության շտաբին
Sputnik Արմենիա
«Հզբոլլահի» ևս մեկ հարված հասցվել է հրետանային դիվիզիոնի շտաբին։ 20.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-20T16:53+0400
2024-09-20T16:53+0400
2024-09-20T17:16+0400
հզբոլլահ
իսրայել
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80872356_0:88:1600:988_1920x0_80_0_0_edaeb547f11a590b35589ba1b261632f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. «Հզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի բանակի զորքերի Հյուսիսային խմբավորման հակաօդային պաշտպանության շտաբին՝ Ցֆաթից հյուսիս։ Այս մասին հայտնում են շարժման մամուլի ծառայությունից։Ավելի վաղ լիբանանյան աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ «Հզբոլլահի» մարտիկները հրթիռներ են արձակել Իսրայելի բանակի դիրքերի ուղղությամբ, որոնք տեղակայված են Լիբանանի սահմանի մոտ՝ օկուպացված Գոլանի բարձունքներում:ՑԱԽԱԼ-ը Լիբանանի հարավում մոտ 100 արձակման կայանք և օբյեկտ է գրոհել. կադրերԲացի այդ, մամուլի ծառայության տվյալներով, այսօր «Հզբոլլահի» մարտիկները հրթիռային հարված են հասցրել 188-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարության շտաբին, որը գտնվում է Գոլանի գրավյալ բարձունքներում՝ Կացրինից հյուսիս, Լիբանանի հարավային սահմաններից մոտ 20 կմ հեռավորության վրա:«Հզբոլլահի» ևս մեկ հրթիռային հարված ուղղվել է հրետանային դիվիզիոնի շտաբին՝ Յովայի զորանոցներում։Իսրայելական ավիացիան և հրետանին սեպտեմբերի 20-ի առավոտից շարունակել են հարվածներ հասցնել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին․ հարվածի տակ է հայտնվել Լիբանանի հարավում և Արևմտյան Բեքաայում գտնվող ավելի քան 10 բնակավայր:«Հզբոլլահն» առաջին անգամ հարվածել է ՑԱԽԱԼ–ի հրթիռային շտաբին Լիբանանի հետ սահմանինՍեպտեմբերի 19-ի երեկոյան «Հզբոլլահն» ու իսրայելական բանակը սահմանի տարբեր հատվածներում միմյանց ինտենսիվ հարվածներ են հասցրել․ շարժումը հայտարարել է 17 հաջող ռազմական գործողությունների անցկացման մասին, Իսրայելի բանակն իր հերթին հայտնել է Լիբանանի հարավում «Հզբոլլահի» օբյեկտներին հասցված ավելի քան 70 հարվածների մասին:
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80872356_84:0:1517:1075_1920x0_80_0_0_2dfb7cb053aed074ec454754eee0ab5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հզբոլլահ, իսրայել, լիբանան
հզբոլլահ, իսրայել, լիբանան
«Հզբոլլահը» Ցֆաթի շրջանում հարվածել է Իսրայելի բանակի հակաօդային պաշտպանության շտաբին
16:53 20.09.2024 (Թարմացված է: 17:16 20.09.2024) «Հզբոլլահի» ևս մեկ հարված հասցվել է հրետանային դիվիզիոնի շտաբին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. «Հզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի բանակի զորքերի Հյուսիսային խմբավորման հակաօդային պաշտպանության շտաբին՝ Ցֆաթից հյուսիս։ Այս մասին հայտնում են շարժման մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ լիբանանյան աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ «Հզբոլլահի» մարտիկները հրթիռներ են արձակել Իսրայելի բանակի դիրքերի ուղղությամբ, որոնք տեղակայված են Լիբանանի սահմանի մոտ՝ օկուպացված Գոլանի բարձունքներում:
Բացի այդ, մամուլի ծառայության տվյալներով, այսօր «Հզբոլլահի» մարտիկները հրթիռային հարված են հասցրել 188-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարության շտաբին, որը գտնվում է Գոլանի գրավյալ բարձունքներում՝ Կացրինից հյուսիս, Լիբանանի հարավային սահմաններից մոտ 20 կմ հեռավորության վրա:
«Հզբոլլահի» ևս մեկ հրթիռային հարված ուղղվել է հրետանային դիվիզիոնի շտաբին՝ Յովայի զորանոցներում։
Իսրայելական ավիացիան և հրետանին սեպտեմբերի 20-ի առավոտից շարունակել են հարվածներ հասցնել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին․ հարվածի տակ է հայտնվել Լիբանանի հարավում և Արևմտյան Բեքաայում գտնվող ավելի քան 10 բնակավայր:
Սեպտեմբերի 19-ի երեկոյան «Հզբոլլահն» ու իսրայելական բանակը սահմանի տարբեր հատվածներում միմյանց ինտենսիվ հարվածներ են հասցրել․ շարժումը հայտարարել է 17 հաջող ռազմական գործողությունների անցկացման մասին, Իսրայելի բանակն իր հերթին հայտնել է Լիբանանի հարավում «Հզբոլլահի» օբյեկտներին հասցված ավելի քան 70 հարվածների մասին: