https://arm.sputniknews.ru/20240914/hzbvollahn-arajin-angam-harvatsel-cakhali-hrtirajin-shtabin-libanani-het-sahmanin-80657490.html
«Հզբոլլահն» առաջին անգամ հարվածել է ՑԱԽԱԼ–ի հրթիռային շտաբին Լիբանանի հետ սահմանին
«Հզբոլլահն» առաջին անգամ հարվածել է ՑԱԽԱԼ–ի հրթիռային շտաբին Լիբանանի հետ սահմանին
Sputnik Արմենիա
Իսրայելի ՌՕՈւ-ն իր հերթին հարվածներ է հասցրել «Հզբոլլահի»` Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքների վրա: 14.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-14T16:05+0400
2024-09-14T16:05+0400
2024-09-14T16:22+0400
հզբոլլահ
իսրայել
ցախալ
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/342/81/3428189_0:0:2349:1321_1920x0_80_0_0_2efeb074bf54678182a82ccf38d6ab2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն առաջին անգամ հարձակվել են Իսրայելի բանակի հրետանու և հրթիռային զորքերի շտաբի վրա Թևիրիադ լճի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շարժման մամուլի ծառայության հայտարարությունը։Իսրայելի ՌՕՈւ-ն, իր հերթին, հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հզբոլլահ» հրթիռային կայանքների ուղղությամբ:Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023-ի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։«Հզբոլլահի» հարվածներից հետո Իսրայելի բանակը բարձր պատրաստության վիճակում է. ՑԱԽԱԼԼիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Լիբանանի հարավում՝ Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նման իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի մոտ 80 հազար բնակիչ:
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/342/81/3428189_0:0:2259:1694_1920x0_80_0_0_2aacf42b5286832afd1eb2267f6a43ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հզբոլլահ, իսրայել, ցախալ, լիբանան
հզբոլլահ, իսրայել, ցախալ, լիբանան
«Հզբոլլահն» առաջին անգամ հարվածել է ՑԱԽԱԼ–ի հրթիռային շտաբին Լիբանանի հետ սահմանին
16:05 14.09.2024 (Թարմացված է: 16:22 14.09.2024) Իսրայելի ՌՕՈւ-ն իր հերթին հարվածներ է հասցրել «Հզբոլլահի»` Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքների վրա:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն առաջին անգամ հարձակվել են Իսրայելի բանակի հրետանու և հրթիռային զորքերի շտաբի վրա Թևիրիադ լճի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին գրում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շարժման մամուլի ծառայության հայտարարությունը։
«Իսլամական դիմադրության մարտիկները հրթիռային հարված են հասցրել հրթիռային զորքերի 282-րդ բրիգադի շտաբին, զինամթերքի պահեստներին և շտապ օգնության մի մասի տեղակայմանը Թևիրիադ լճից հյուսիս-արևմուտք ընկած Յաֆթախ շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի ՌՕՈւ-ն, իր հերթին, հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հզբոլլահ» հրթիռային կայանքների ուղղությամբ:
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023-ի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։
Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Լիբանանի հարավում՝ Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նման իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի մոտ 80 հազար բնակիչ: