https://arm.sputniknews.ru/20240919/pashinjany-dzhgvoh-e-skhal-bitumic-hhum-2rd-labvoratvorian-khimnvi-80844654.html
Փաշինյանը դժգոհ է «սխալ» բիտումից. ՀՀ–ում 2–րդ լաբորատորիան կհիմնվի
Փաշինյանը դժգոհ է «սխալ» բիտումից. ՀՀ–ում 2–րդ լաբորատորիան կհիմնվի
Sputnik Արմենիա
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ բիտումի որակն այնքան վատն է եղել, որ ճանապարհը սկսել է լայնանալ... 19.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-19T13:05+0400
2024-09-19T13:05+0400
2024-09-19T13:37+0400
հայաստան
ճանապարհ
նիկոլ փաշինյան
գնել սանոսյան
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77186814_0:165:1600:1065_1920x0_80_0_0_8be6b0636bb0844bec73c3a7f668ea0c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ճանապարհների շահագործման տևողության վրա ազդում է ոչ միայն գերբեռնված մեքենաների առկայությունը, այլև «սխալ» բիտումը։ Նա այդ մասին խոսեց կառավարության նիստի ժամանակ` անդրադառնալով ճանապարհաշինության ստանդարտների խնդիրներին։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ բիտումի որակի հետ կապված խնդիրներ պարբերաբար լինում են, սակայն դրանք այլ բնույթի խնդիրներ էլ են առաջացնում ճանապարհներին` ճաքեր, առանձնանում է երկու շերտ և այլն։«Ունենք դեպքեր, երբ որակն այնքան վատն է եղել, որ ուղղակի պետք էր այդ շերտերը քանդել, հեռացնել։ Ունեցել ենք նաև դեպքեր, երբ բիտումի որակն այնքան վատն է եղել, որ ճանապարհը սկսել է լայնանալ, ու ասֆալտը սկսել է ռեզինի նման ձգվել»,– նշեց Սանոսյանը։Ապօրինի բենզալցակայաններ, հակածխախոտային պայքար. Փաշինյանը խոսեց երկրի իրավակարգիցՆա տեղեկացրեց, որ ըստ սահմանված կանոնների` ներմուծված բիտումը գնում է լաբորատորիա, ստանում գնահատական, որ այն բավարարում է ստանդարտներին, և հետո միայն գնում է ասֆալտապատման։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին հիշեցրեց, որ 2024 թ. հունիսի 1–ից իր հրամանով պարտադիր է դարձել բիտումի լաբորատոր փորձաքննությունը։Նա տեղեկացրեց նաև, որ արդեն 2–րդ լաբորատորիա հիմնելու հայտն է ներկայացվել, և այն ամենայն հավանականությամբ կհավատարմագրվի։Այդ խնդրի լուծումը, ըստ նրա, շատ լաբորատորիաներ ունենալն ու մրցակցություն ապահովելն էր, ինչն էլ փորձում են անել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77186814_10:0:1431:1066_1920x0_80_0_0_c5d96d2cc57a0424800602859b95f3a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ճանապարհ, նիկոլ փաշինյան, գնել սանոսյան , գևորգ պապոյան
հայաստան, ճանապարհ, նիկոլ փաշինյան, գնել սանոսյան , գևորգ պապոյան
Փաշինյանը դժգոհ է «սխալ» բիտումից. ՀՀ–ում 2–րդ լաբորատորիան կհիմնվի
13:05 19.09.2024 (Թարմացված է: 13:37 19.09.2024) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ բիտումի որակն այնքան վատն է եղել, որ ճանապարհը սկսել է լայնանալ, ասֆալտը ռեզինի նման ձգվել է։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ճանապարհների շահագործման տևողության վրա ազդում է ոչ միայն գերբեռնված մեքենաների առկայությունը, այլև «սխալ» բիտումը։ Նա այդ մասին խոսեց կառավարության նիստի ժամանակ` անդրադառնալով ճանապարհաշինության ստանդարտների խնդիրներին։
«Այն, որ ճանապարհներն ալիքներ են ստանում, դա ոչ միայն նրանից է, որ գերբեռնված մեքենաներ են երթևեկում, այլև մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է։ Սա հարց է, որին մենք ամենայն լրջությամբ պետք է անդրադառնանք»,– ընդգծեց վարչապետը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ բիտումի որակի հետ կապված խնդիրներ պարբերաբար լինում են, սակայն դրանք այլ բնույթի խնդիրներ էլ են առաջացնում ճանապարհներին` ճաքեր, առանձնանում է երկու շերտ և այլն։
«Ունենք դեպքեր, երբ որակն այնքան վատն է եղել, որ ուղղակի պետք էր այդ շերտերը քանդել, հեռացնել։ Ունեցել ենք նաև դեպքեր, երբ բիտումի որակն այնքան վատն է եղել, որ ճանապարհը սկսել է լայնանալ, ու ասֆալտը սկսել է ռեզինի նման ձգվել»,– նշեց Սանոսյանը։
Նա տեղեկացրեց, որ ըստ սահմանված կանոնների` ներմուծված բիտումը գնում է լաբորատորիա, ստանում գնահատական, որ այն բավարարում է ստանդարտներին, և հետո միայն գնում է ասֆալտապատման։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին հիշեցրեց, որ 2024 թ. հունիսի 1–ից իր հրամանով պարտադիր է դարձել բիտումի լաբորատոր փորձաքննությունը։
Նա տեղեկացրեց նաև, որ արդեն 2–րդ լաբորատորիա հիմնելու հայտն է ներկայացվել, և այն ամենայն հավանականությամբ կհավատարմագրվի։
«Մենք ինքներս ենք շահագրգռված, որպեսզի այդպիսի լաբորատորիաները շատ լինեն, քանի որ գոնե սկզբնական շրջանում բիզնեսը բողոքում էր բարձր գնից»,– հայտարարեց Պապոյանը։
Այդ խնդրի լուծումը, ըստ նրա, շատ լաբորատորիաներ ունենալն ու մրցակցություն ապահովելն էր, ինչն էլ փորձում են անել։