00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ն հայկական արյունը «վաճառեց» ադրբեջանական գազի դիմաց. լիբանանահայ պատգամավոր

© SputnikՓոլա Յակուբյան
Փոլա Յակուբյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2024
Փոլա Յակուբյան
Բաժանորդագրվել
Յակուբյանը համարում է, որ ինքը հայ ժողովրդին կամ իշխանություններին խորհուրդ տալու իրավասություն չունի, բայց համոզված է, որ փոքր ժողովուրդները չպետք է հույսը դնեն աշխարհի հզորների բարեհաճության վրա:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը «վաճառեց» հայկական արյունն ու հայկական հողը ադրբեջանական գազի դիմաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն արեց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Փոլա Յակուբյանը:
«Բոլորս դրա ականատեսը դարձանք։ Ընդ որում` նրանք իրենց անվանում են մարդու իրավունքների առաջատար պաշտպաններ»,- հավելեց նա։
Պատգամավորը զուգահեռ անցկացրեց Հայաստանի և Լիբանանի միջև՝ նշելով, որ երկու երկրներն էլ շրջապատված են թշնամական պետություններով: Լիբանանի համար դա Իսրայելն է, Հայաստանի համար՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Նման հարևանությունը խոցելի է դարձնում Հայաստանը, փոքր երկրների աշխարհաքաղաքական իրողությունները հիմնվում են խոշոր հարևանների շահերի վրա, որտեղ զգացմունքներն ու բարեկամությունը տեղ չունեն։
Ինչ տեղեկություններ կան 2020թ․ գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի մասին․ լիբանանահայ պատգամավոր
«Մեծ հարևաններ ունեցող փոքր երկրների աշխարհաքաղաքականության մեջ առանցքային դեր են խաղում շահերն ու գերիշխանությունը, ոչ թե բարեկամությունն ու զգացմունքները։ Եվ այս իրականության մեջ փոքր երկրների ժողովուրդները չպետք է պատրանքներ ունենան։ Պետք է պայքարել սեփական իրավունքների և շահերի համար»,- ասաց նա՝ ընդգծելով միջազգային հարաբերություններում այդ սկզբունքների ըմբռնման կարևորությունը։
Յակուբյանի խոսքով՝ եվրոպական երկրները, որոնք ներկայանում են որպես մարդու իրավունքների պաշտպաններ, փաստացի անտեսում են սեփական սկզբունքները, երբ խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական շահերին, ինչպիսին է, օրինակ, էներգետիկ անվտանգությունը։
Նա անդրադարձավ նաև հայ-լիբանանյան հարաբերություններին՝ ընդգծելով դրանց բարձր մակարդակը:
«Մեր երկրները միջխորհրդարանական բարեկամության խումբ ունեն, և չնայած ես դրա կազմում ընդգրկված չեմ, բայց շարունակում եմ ակտիվորեն աշխատել երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ»,- նշեց պատգամավորը:
Մարդկության դեմ հանցագործություն․ Լիբանանի հայազգի պատգամավորը՝ փեյջերների պայթեցման մասին
Յակուբյանի խոսքով՝ արդեն մի քանի հազար լիբանանահայեր Հայաստանի քաղաքացի են դարձել, այդ թվում՝ իր քույրը: Հայերենին տիրապետողները, նրա կարծիքով, հեշտությամբ են հարմարվում հայաստանյան կյանքին։
«Վերջերս հանդիպեցի երեք հայրենակցի, որոնք արդեն չորս տարի է` ապրում են Հայաստանում։ Նրանք գոհ են իրենց կյանքից, թեև, իհարկե, կարոտում են Լիբանանը։ Բայց չէ՞ որ Երևանից Բեյրութ կարելի է ինքնաթիռով հասնել ընդամենը մեկուկես ժամում»,-ասաց նա։
Յակուբյանը նաև նշեց, որ թեև Լիբանանում հայերի թվի մասին հստակ տվյալներ չկան, անզեն աչքով էլ երևում է, որ հայկական Բուրջ Համուդ թաղամասում հայեր գրեթե չեն մնացել․ երբեմնի բարգավաճող թաղամասը լրիվ ամայացել է:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ պատգամավորը պատմեց նաև իր ընտանիքի ողբերգական պատմությունը: Յակուբյանի հայրը ծնունդով Զեյթունից է, նա տեսել է սեփական մոր սպանությունը։

«Հորս փրկել են մուսուլման արաբները, և ես միշտ շեշտում եմ դա, որովհետև շատերը փորձում են Թուրքիայում հայերի կոտորածը ներկայացնել որպես կրոնական պատերազմ։ Բայց կրոնն այստեղ կապ չունի։ Նույնիսկ քրիստոնյա Գերմանիան օգնեց Թուրքիային ոչնչացնել հայերին։ Իսկ ահա արաբ մահմեդականները, ընդհակառակը, փրկում էին մեր փախստականներին»,- ասաց նա։

Յակուբյանը կարծում է, որ յուրաքանչյուր հայ բարոյական պատասխանատվություն է կրում, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն որևէ ժողովրդի հետ:
«Երբ մենք խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, մենք նկատի ունենք ոչ միայն անցյալը, այլև ապագան։ Զանգվածային սպանությունները շարունակվում են նաև այսօր, օրինակ` Գազայի հատվածում, որտեղ ուժեղները, զգալով իրենց անպատժելիությունը, սպանում են թույլերինլ»,- ընդգծեց նա։
Լիբանանահայ պատգամավորը համոզված է` եթե աշխարհը Թուրքիային պատասխանատվության կանչեր Հայոց ցեղասպանության համար, աշխարհում շատ ողբերգություններ հնարավոր կլիներ կանխել։
Լրահոս
0