00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիներն իրենց գլխավոր խնդիրն են համարում վերադարձի իրավունքին տեր կանգնելը. Գալստյան

© SputnikԴավիթ Գալստյան
Դավիթ Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2024
Դավիթ Գալստյան
Բաժանորդագրվել
Հայ ազգը կռվում էր սեպտեմբերի 19–ին, և 120 հազար մարդ կցեղասպանվեր, եթե չդադարեցվեր պատերազմը, կարծում է Դավիթ Գալստյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբեր ամիսը երկու հայկական հանրապետությունների անկախության տոներից վերածվեց Արցախի հայալքման, հայաթափման էթնիկ զտման օրերի, սակայն արցախցիներն այսօր իրենց գլխավոր խնդիրն են համարում ուժ գտնելը ու Արցախ վերադարձի իրավունքին տեր կանգնելը: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվեց 223 զոհ։ Այդ օրից սկսվեց ԼՂ–ից արցախահայության տեղահանման հետհաշվարկը։
Թեպետ Հայաստանում ժողովուրդը գրկաբաց դիմավորեց իր տեղահանված հայրենակիցներին, սակայն Գալստյանի խոսքով` ՀՀ իշխանությունների կողմից արհեստական խոչընդոտներ են ստեղծվում արցախցիների ու արցախյան իշխանավորների համար, որոնք բարդացնում են Արցախի վերադարձի իրավունքի տեր կանգնելն ու համահայկական օրակարգ բերելը։
«Միջազգային հարթակներում այդ գործընթացի վրա շատ բացասական ազդեցություն է ունենում օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, քանի որ կատարվում է թուրք–ադրբեջանական տանդեմի համահունչ ծրագիրը։ Սակայն մենք պետք է ամենօրյա մեր գործողություններով կենդանի պահենք Արցախի հարցը մինչև կգան այն ժամանակները, երբ արդեն իսկ ազգը չի հանդուրժի այն իշխանություններին, ովքեր իրենց իսկ պատմական հողերից հրաժարվում են»,–նշեց նա։
Արցախի Աժ պատգամավորի խոսքով` տեղահանումից առ այսօր մանիպուլյատիվ թեզեր են օգտագործվում, մեղադրանքներ են հնչեցվում արցախցիների հասցեին, որոնք իրականություն հետ աղերս չունեն։ Ասում են, թե արցախցին չի կռվել, զենքերը հանձնել է, Գալստյանը հակադարձում է.
«Արցախցիները և ոչ միայն... Հայ ազգը կռվում էր սեպտեմբերի 19–ին, և 120 հազար մարդ կցեղասպանվեր, եթե չդադարեցվեր պատերազմը, քանի որ սեպտեմբերի 20–ին միջազգային հարթակներում մեզ բոլորիս ներկայացնող անձը այդ հարցը որակեց Ադրբեջանի ներքին գործ։ Դրանից հետո ՀՀ–ն ինչ–որ տեղ հանդիսացավ փրկօղակ և օգնության հասավ 120 հազար շրջափակման մեջ հյուծված, ռազմական գործողությունների հետևանքով ցեղասպանվող մարդկանց։ Դրանից հետո Արցախի օրվա իշխանություններին այլ բան չէր մնում, որ մտածեր մինիմալ կորուստներով փրկել ազգը»,–նշեց նա։
Գալստյանի խոսքով` Արցախի բլոկադան կարող էր շուտ ավարտվել, եթե ՀՀ–ն որպես եռակողմ հայտարարության կողմ պահանջեր մյուս երկու կողմերին կատարել իրենց պարտականությունները` ապահովել Արցախ–Հայաստան կապը։ Բացի դա, օրվա իշխանությունները կարող էին, օրինակ, Ադրբեջանին թույլ չտալ ՀՀ տարածքով չվերթերը` պատճառաբանելով 120-150 հազար արցախցիների շրջափակված լինելը և միջազգային հարթակներում դա դարձնեին լայն քննարկման առարկա` կոչ անել միջազգային հանրությանը Ադրբեջանին վերցնել օդային բլոկադայի մեջ, մինչև կկատարվի նոյեմբերի 9-ի եռակողմ ստանձնած պարտավորությունը։
Արցախի թեմը պսակադրություններից և մկրտություններից հետո արցախցիներին վկայականներ կտրամադրի
«Երբ Հաագայի դատարանի որոշումը եղավ, և Ադրբեջանին ստիպում էին անհապաղ բացել ճանապարհը, Հայաստանը տեր չեղավ այդ որոշմանը։ Հայկական կողմի լռության պարագայում Ադրբեջանը կարողացավ իր նավթադոլարներով այնպես անել, որ նրանք էլ չխոսեին, այս ամենը բերեց յան իրավիճակին, որ Արցախը հյուծվեց»,–ասաց Արցախի պատգամավորը։
Գալստյանն անդրադարձավ նաև մեկ այլ մեղադրանքի, թե իբր Արցախում տեղի է ունեցել իշխանազավթում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 1–ին հրաժարական տվեց նախագահ Արայիկ Հարությունյանը և օրեր անց` սեպտեմբերի 9–ին նախագահ ընտրվեց Սամվել Շահրամանյանը։
«Այդպիսի բան չի եղել։ Երբ Արայիկ Հարությունյանը որոշեց հրաժարական տալ, ՀՀ իշխանությունները միանշանակ տեղյակ էին, էլ չեմ ասում, որ ես համոզված եմ, որ իրենց ճնշումների ներքո էր դա եղել։ Ինչպես կարող էր իշխանազավթում լինել, երբ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Սամվել Շահրամանյանի առաջին հրամանագիրը Հարությունյանի եղբորը պետնախարար նշանակելն էր։ Աբսուրդի ժանրից է։ Մի պահ պատկերացրեք Արայիկ Հարությունյանն այստեղ է և հարց են տալիս` ով է ձեր վրա ճնշում գործադրել։ Հարությունյանը այստեղ չի և չի կարող պատասխանել, դրա համար այդ թեզերը, որոնք անպատասխան են մնալու, օգտագործում են` մեղադրելու արցախցիներին կամ ընդդիմությանը»,–նշեց նա։
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի միակ իրավական հետևանքը լինելու է Արցախից հրաժարումը. Օրբելյան
Ավելին` Գալստյանը հիշեցրեց, որ 2023 թվականի օգոստոսի վերջին իր հարցազրույցներից մեկում Արայիկ Հարությունյանը մեղադրում էր ՀՀ իշխանություններին, կոչ էր անում չհրաժարվել իրավունքներից։ Եվ դրանից հետո, նրա խոսքով, եղել են ճնշումներ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից, և նա հրաժարական տվեց։
Ինչ վերաբերում է Արցախ վերադարձին, պատգամավորը նշեց` մինչև պետական մակարդակով այդ հարցը չբերվի բանակցային սեղան, ինչքան էլ խոսեն, դա մնալու է զուտ խոսակցություն։
«Մենք այսօր ընդդիմանում ենք ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլ նաև օրվա իշխանությունների թեզերին։ Ցավոք, այսօր մենք չունենք այն գործիքակազմը, որ վերադառնանք։ Ունենք նպատակ` կենդանի պահել Արցախ հարցը մինչև ինստիտուցիոնալ մակարդակով դարձի կգան իշխանությունները և բանակցային սեղան կբերեն արցախցիների վերադարձի իրավունքը»,–ամփոփեց խոսքը Դավիթ Գալստյանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0