00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Wildberries»-ի գրասենյակում տեղի ունեցած հրաձգությունից հետո մահացել է 2–րդ վիրավորը

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոց Wildberries–ի ցուցանակ
  Wildberries–ի ցուցանակ - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2024
Բաժանորդագրվել
Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդկանց 20-30 հոգանոց խումբը սկսել է կոտրել բիզնես կենտրոնի մուտքի ապակիները։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. «Wildberries»-ի՝ Մոսկվայում գտնվող գրասենյակում տեղի ունեցած հրաձգությունից 2–րդ մահն է արձանագրվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ընկերությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, «Wildberries»-ի գրասենյակի մոտ այսօր տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, կան տուժածներ, այդ թվում` ոստիկաններ։
«Մահացել է Wildberries-ի գրասենյակի անվտանգության երկրորդ վիրավոր աշխատակիցը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդկանց 20-30 հոգանոց խումբը սկսել է կոտրել բիզնես կենտրոնի մուտքի ապակիները, ինչին ի պատասխան՝ արձակվել են կրակոցներ։
Այս պահին ոստիկանության բաժին է բերվել մոտ 30 քաղաքացի: Նրանց կարգավիճակի հարցը կորոշվի դեպքի հանգամանքները պարզելուց հետո։
Ավելի վաղ Վլադիսլավ Բակալչուկը հայտարարել էր, որ ռեյդերները ընտանիքից հեռացրել են իր կնոջը՝ մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Բակալչուկին։ Տատյանան հերքել էր ամուսնու հայտարարությունը և հայտարարել ամուսնալուծության գործընթացի մեկնարկի մասին։ Նա նշել էր, որ իր ամուսինը չի մասնակցում բիզնեսի կառավարմանը, թեև նրան է պատկանում բաժնետոմսերի 1 %–ը:
Բակալչուկների միջև կոնֆլիկտը ձգվում է արդեն մի քանի ամիս։ Նախկին ամուսիններն ընկերության ապագայի հետ կապված լուրջ տարաձայնություններ ունեն։
Հուլիսի սկզբին «Wildberries»–ը և «Russ»–ը ստեղծեցին նոր համատեղ ընկերություն՝ «RVB» ՍՊԸ–ն՝ 20 մլն ռուբլի կանոնադրական կապիտալով։ Ընկերության 65%–ը պատկանում է «Wildberries»–ին, իսկ 35%–ը՝ «Սթինն» ընկերությանը, որը պատկանում է «Russ Outdoor» արտաքին գովազդի ընկերությանը։ Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ ինքն է գլխավորելու միավորված ընկերությունը։
Լրահոս
0