00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ավիաուղղություն դեպի Օման. ի՞նչ հնարավորություն է այն ընձեռում

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցԻնքնաթիռ
Ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2024
Բաժանորդագրվել
Ուսումնասիրելով Օմանի զբոսաշրջային շուկան` Հռիփսիմե Ստամբուլյանն այն եզրակացությանն է եկել, որ թե՛ հայերը, թե՛ օմանցիները գոհ կմնան այս երթուղուց։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Այս տարվա դեկտեմբերի 28–ից կմեկնարկեն Հայաստան–Օման և հակառակ ուղղությամբ կանոնավոր թռիչքները։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Անռիվա» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։
© Sputnik / Narine IritsyanՀռիփսիմե Ստամբուլյան
Директор-учредитель группы компаний Анрива Рипсиме Стамбулян на презентации первых прямых рейсов между Арменией и Оманом (18 сентября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2024
Հռիփսիմե Ստամբուլյան
Այսօր տեղի ունեցավ նոր ուղղության պաշտոնական ներկայացումը, որին ներկա էին ինչպես հայկական, այնպես էլ Օմանից ժամանած տուրօպերատորներ։ Ի դեպ, նմանօրինակ միջոցառում անցկացվելու է նաև Օմանում։
Ստամբուլյանի խոսքով` թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ օր։ Թռիչքի տևողությունը բավականին կարճ է լինելու` ընդամենը 3 ժամ դեպի մայրաքաղաք Մասկատ, որտեղից էլ հնարավոր է ուղևորվել նաև Սալալա, որը Հնդկական օվկիանոսի ափին է։
«Թռիչքների կազմակերպման ամբողջ ռիսկն իր վրա է վերցրել «Անռիվա» ընկերությունը` ավիատոմսերի ամբողջական վաճառք, եկամտաբերության ստացում, որը շատ լուրջ աշխատանք է ու մի քանի տարի է պահանջում, որ ուղղությունը դառնա ուղղություն։ Մենք Հայաստան ենք բերում այնպիսի շուկաներ, որոնք դեռ լուսաբանված չեն մեզ մոտ, նորություն են։ Իհարկե, դժվար է նոր ուղղություն ստեղծելը. դա փոքր երեխայի նման մի բան է` ստեղծում ես, մեծացնում, շատ դժվարությունների միջով անցնում»,– ընդգծեց Ստամբուլյանը։
Նա վստահեցրեց, որ դեպի Օման ուղիղ թռիչքի տոմսերի գներն անհամեմատ ավելի մատչելի կլինեն, քան այն, ինչ կա այս պահին, երբ մոտ 15–16-ժամյա տարանցիկ թռիչք է կատարվում։ Դեպի Օմանի մայրաքաղաք Մասկատ երկկողմանի թռիչքի արժեքը կկազմի 160–170 հազար դրամ։ Քաղաքացիները կարող են ձեռք բերել ինչպես առանձին ավիատոմսեր, այնպես էլ զբոսաշրջային փաթեթներ։
Կայացել է Չինաստան-Հայաստան առաջին ուղիղ չվերթը
«Տարիներ շարունակ մենք բանակցում ենք տարբեր երկրների հետ , և մեր նպատակն է էլ ավելի շատ ավիաընկերություններ ներգրավել դեպի Հայաստան, ինչն իրականում շատ դժվար է. մենք ունենք փոքր շուկա, ոչ ստաբիլ քաղաքական, տնտեսական իրավիճակ և դրանով պայմանավորված՝ ավիաընկերություններից շատերը դժվարությամբ են մուտք գործում հայաստանյան շուկա։ Ամեն դեպքում, ջանք չենք խնայում, որ մեկ երկիր ավելի, մեկ նոր ավիաընկերություն ներկայացված լինի ՀՀ–ում»,– նշեց նա։
Ուսումնասիրելով Օմանի զբոսաշրջային շուկան` Ստամբուլյանն այն եզրակացության է եկել, որ թե՛ հայերը, թե՛ օմանցիները գոհ կմնան այս երթուղուց։

«Հայերը սիրելու են այդ երկիրն իր գրավչությամբ. Օմանը համարվում է արաբական աշխարհի մարգարիտը, և վստահ եմ, որ օմանցիներն էլ գալու են ՀՀ ու շատ սիրեն այն։ Օմանում արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ թե’ տուրիստական կազմակերպությունների, թե’ անհատների կողմից։ Ի դեպ, նրանք նոր–նոր են սկսել բացահայտել ու տեղեկանալ մեր երկրի մասին. մշտապես գնացել են հարևան Վրաստան, սակայն երբեք տեղեկացված չեն եղել Հայաստանի մասին»,– ասաց Ստամբուլյանը։

Այս պահին նա և իր ղեկավարած ընկերությունը բանակցություններ են վարում Օմանի կառավարության հետ` վիզաների հարցը, ինչպես Թունիսի դեպքում եղավ, էլ ավելի հեշտացնելու համար (2023թ․-ից սկսած՝ ուղիղ ավիաչվերթով Թունիս ժամանելիս ՀՀ քաղաքացիներից մուտքի վիզայի գումար չի գանձվում)։
Այս պահին, ըստ նրա, Օմանը և ՀՀ քաղաքացիները երկկողմ այցելություններ կարող են անել E–VISA–ով (ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզա) կամ գործող շենգեն մուլտի վիզայի, ԱՄՆ և Անգլիայի վիզաների առկայության դեպքում։
Այս հարցերով աջակցության համար Ստամբուլյանը չի դիմել ՀՀ կառավարությանը` բանակցությունները սեփական նախաձեռնությամբ և ուժերով է անցկացնում։
«Մենք չենք վախենում ռիսկերից. կարծում եմ, որ անհատները պետք է իրենց ներդրումն ունենան մեր հայրենիքի բարօրության, բարգավաճման և տնտեսական աճի համար։ Պետության հիմքում ընկած են նաև մարդիկ, որոնք այդ ռիսկերից չեն վախենա և կգնան դեպի առաջ»,– վստահեցրեց նա։
Դեպի Օման նոր ուղղության ավիափոխադրողը «SalamAir» ընկերությունն է։
«SalamAir» ընկերության վաճառքի և միջազգային կապերի տնօրեն Մազին Ալ Սալմանին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հատկապես ձմեռային սեզոնին ակնկալում են ՀՀ–ից մեծ հոսքեր ունենալ, քանի որ այդ ժամանակահատվածում Օմանում շատ հաճելի է` զբոսաշրջիկները կարող են հանգստանալ, օրինակ, Հնդակական օվկիանոսի ափին։
© Sputnik / Narine Iritsyan Մազին Ալ Սալմանի
Директор по продажам и международным связям SalamAir Мазин Аль Салмани на презентации первых прямых рейсов между Арменией и Оманом (18 сентября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2024
Մազին Ալ Սալմանի
«Իսկ օմանցիների համար էլ ամռանը հատկապես հաճելի կլինի ՀՀ մարզերում, որտեղ ավելի զով եղանակ է»,– ընդգծեց նա։
«SalamAir» ընկերությունից ակնկալում են, որ նոր ավիաուղղության շնորհիվ շաբաթական մոտ 160 զբոսաշրջիկ կայցելի փոխադարձաբար։
Լրահոս
0