00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն ենթադրություն է, թե դա Անահիտ աստվածուհու գլուխն է. Հայկ Դեմոյան

© Sputnik / Zara MikaՀայկ Դեմոյան
Հայկ Դեմոյան - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2024
Հայկ Դեմոյան
Բաժանորդագրվել
Հայկ Դեմոյանի խոսքով` չի կարելի մանիպուլացնել պատմական սիմվոլները, առավել ևս եթե դրանք սխալական են և վիճելի։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Պայմանական Անահիտ աստվածուհու արձանի գլուխն ու ձեռքը Հայաստան են բերվել քաղաքական դիվիդենտի համար, քանի որ չկա որևէ ապացույց, պատմական փաստ, որով ճշգրտվում, վավերականացվում է, որ դա հենց Անահիտի արձանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Անահիտ աստվածուհու` մ.թ.ա. II-I դդ թվագրվող արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող բրոնզե գլուխն ու ձեռքը երեկ բերվել են Հայաստանի պատմության թանգարան և սեպտեմբերի 21-ից 6 ամիս կցուցադրվեն այնտեղ։

«Եթե հարց տաք` կա՞ Անահիտի երկրորդ պատկերը, որով ճշգրտում, վավերականացնում ես, որ հենց սա է Անահիտի արձանը, ապա նման պատկեր չկա։ Եթե երկրորդը չկա, ուրեմն դա բացասում է առաջինը։ Կա՞ արդյոք արձանագրություն տեղավայրի հետ կապված, որ այդտեղից է գտնվել, ո՛չ, չկա։ Հայտնաբերելուց հետո ուղղակի ենթադրել են, որ դա Անահիտ աստվածուհու արձանն է, քանի որ Անահիտի մեհյանը մոտիկ է եղել։ Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչքան հեռու է օբյեկտիվությունից, ճշմարտացիությունից»,– ասաց Դեմոյանը։

Նրա խոսքով` վիճելի մի գլուխ է, որից հարյուրներով գտնում են Հունաստանում, Հռոմում, Թուրքիայի տարածքում, Մերձավոր Արևելքում, որտեղ հունահռոմեական քաղաքակրթությունն իր սահմաններն է տարածել։
«Դուք տեսեք, թե պատմաբաններից, հնագետներից քանիսը կասեն, որ դա վիճելի է։ Վիճելի է, քանի որ չունենք 2–րդ օրինակը, վիճելի է, քանի որ դա ենթադրության վրա է հիմնված, և վիճելի է, քանի որ ձուլելու նման տեխնոլոգիա այդ ժամանակաշրջանի Հայաստանում չի եղել։ Եթե լիներ, կունենայինք տասնյակ նման արձաններ` ամբողջական կամ հատվածաբար հայտնաբերված»,–ասաց նա։
Նրա խոսքով` 1000 տարբերակներ կարող են լինել։ Օրինակ, որ դա Անահիտը չէ, այլ մեկ այլ հունահռոմեական աստծու արձան, որը հռոմեական լեգեոնները նահանջի ժամանակ կոտրել են, կամ հույներն են եկել, մետաղի ջարդոնների հետ բերել, ինչ–որ մի տեղ թաղել են։
«Չի կարելի մանիպուլացնել պատմական սիմվոլները, առավել ևս եթե դրանք սխալական են և վիճելի»,– եզրափակեց պատմաբանը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 15 մլն 693 հազար դրամ է հատկացրել արձանից պահպանված գլխի և ձեռքի ցուցադրության հանրահռչակման համար։
Լրահոս
0