https://arm.sputniknews.ru/20240918/libananum-pajtjunneri-hetevanqvov-mahacatsneri-u-tuzhatsneri-tivn-avelacel-e-80826483.html
Լիբանանում պայթյունների հետևանքով մահացածների ու տուժածների թիվն ավելացել է
Լիբանանում պայթյունների հետևանքով մահացածների ու տուժածների թիվն ավելացել է
Sputnik Արմենիա
ԶԼՄ–ների տեղեկություններով` Լիբանանի տարբեր շրջաններում ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել։ 18.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-18T22:47+0400
2024-09-18T22:47+0400
2024-09-18T22:48+0400
լիբանան
պայթյուն
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/11/80773064_0:87:1600:987_1920x0_80_0_0_a3cce790d4c8e76f7a1bd52b9fecec00.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանում հաղորդակցման սարքերի պայթյունների նոր ալիքի հետևանքով մահացածների թիվը հասել է 14-ի, տուժել է շուրջ 450 մարդ։ Տեղեկությունը հայտնում է «Al Mayadeen» հեռուստաալիքը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի և 300 վիրավորի մասին։ԶԼՄ–ների տեղեկություններով` մոտ 100 վիրավորի Լիբանանից ինքնաթիռով տեղափոխել են Իրանի հիվանդանոցներ։Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։Այսօր հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ:
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/11/80773064_36:0:1459:1067_1920x0_80_0_0_ff71fcd040450b4774765dcf446a444b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, պայթյուն, զոհ, տուժածներ
լիբանան, պայթյուն, զոհ, տուժածներ
Լիբանանում պայթյունների հետևանքով մահացածների ու տուժածների թիվն ավելացել է
22:47 18.09.2024 (Թարմացված է: 22:48 18.09.2024) ԶԼՄ–ների տեղեկություններով` Լիբանանի տարբեր շրջաններում ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանում հաղորդակցման սարքերի պայթյունների նոր ալիքի հետևանքով մահացածների թիվը հասել է 14-ի, տուժել է շուրջ 450 մարդ։ Տեղեկությունը հայտնում է «Al Mayadeen» հեռուստաալիքը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։
Ավելի վաղ
հաղորդվել էր 9 զոհի և 300 վիրավորի մասին։
ԶԼՄ–ների տեղեկություններով` մոտ 100 վիրավորի Լիբանանից ինքնաթիռով տեղափոխել են Իրանի հիվանդանոցներ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների,
12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։
Այսօր հայտնի դարձավ, որ
Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ: