https://arm.sputniknews.ru/20240918/kremly-hamadzajn-che-hapki-veraberjal-pashinjani-gnahatakanneri-het-peskvov-80795000.html
Կրեմլը համաձայն չէ ՀԱՊԿ–ի վերաբերյալ Փաշինյանի գնահատականների հետ. Պեսկով
Կրեմլը համաձայն չէ ՀԱՊԿ–ի վերաբերյալ Փաշինյանի գնահատականների հետ. Պեսկով
Sputnik Արմենիա
Մոսկվան ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիրքորոշումը համբերատարությամբ կհասցնի Հայաստանի ղեկավարությանը, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ 18.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-18T14:49+0400
2024-09-18T14:49+0400
2024-09-18T14:49+0400
նիկոլ փաշինյան
դմիտրի պեսկով
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77074671_0:130:3055:1848_1920x0_80_0_0_79411c016d4f2b7ceb07d56ccf90b58f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ–ի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ, կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում հանրապետության ինքնիշխանությանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է «անդառնալի կետին»։ Նրա խոսքով` «կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար»։ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է նաև, որ ՌԴ–ն շարունակում է և շարունակելու է շփումը Հայաստանի հետ։«Հայաստանի հետ մենք շարունակում ենք և շարունակելու ենք շփվել։ Անկասկած, այն մեր մոտ գործընկերն է», – ասել է նա լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան և Երևանը կշարունակեն շփվել։Հիշեցնենք, որ Երևանը դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ում։ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ–ից, երբ իշխանությունները դա անհրաժեշտ համարեն։ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է՝ չեն մասնակցում կազմակերպության միջոցառումներին։ ՀԱՊԿ–ը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության. ՏասմագամբետովՊաշտոնական Երևանի հայտարարությունները մեկնաբանելիս` ՌԴ ԱԳՆ–ն բազմիցս ընդգծել է, որ ՀԱՊԿ–ի մասին խոսելն անարժանապատիվ է և ոչ ապահով։ Այնուամանայնիվ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի, ինչը բխում է ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի շահերից։ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77074671_324:0:3055:2048_1920x0_80_0_0_c1cbcd7a2f400a98b7c68c7770412378.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, դմիտրի պեսկով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
նիկոլ փաշինյան, դմիտրի պեսկով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Կրեմլը համաձայն չէ ՀԱՊԿ–ի վերաբերյալ Փաշինյանի գնահատականների հետ. Պեսկով
Մոսկվան ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիրքորոշումը համբերատարությամբ կհասցնի Հայաստանի ղեկավարությանը, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ–ի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ, կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում հանրապետության ինքնիշխանությանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է «անդառնալի կետին»։ Նրա խոսքով` «կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար»։
«Մենք կտրականապես համաձայն չենք պարոն Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ–ից որևէ սպառնալիք չի կարող և չի բխում Հայաստանի ինքնիշխանության համար։ Հակառակը, այդ կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Սակայն մենք այդ դիրքորոշումը համբերատարությամբ կհասցնենք Հայաստանի ղեկավարությանը», – ասել է նա լրագրողներին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է նաև, որ ՌԴ–ն շարունակում է և շարունակելու է շփումը Հայաստանի հետ։
«Հայաստանի հետ մենք շարունակում ենք և շարունակելու ենք շփվել։ Անկասկած, այն մեր մոտ գործընկերն է», – ասել է նա լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան և Երևանը կշարունակեն շփվել։
Հիշեցնենք, որ Երևանը դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ում։ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ–ից, երբ իշխանությունները դա անհրաժեշտ համարեն։ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է՝ չեն մասնակցում կազմակերպության միջոցառումներին։
Պաշտոնական Երևանի հայտարարությունները մեկնաբանելիս` ՌԴ ԱԳՆ–ն բազմիցս ընդգծել է, որ ՀԱՊԿ–ի մասին խոսելն անարժանապատիվ է և ոչ ապահով։ Այնուամանայնիվ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի, ինչը բխում է ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի շահերից։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։