https://arm.sputniknews.ru/20240918/andranik-tevanjany-lzhh-um-handipel-e-hanrapetutjan-ghekavari-het-80817256.html
Շեշտը դնելով կրթության և մշակույթի վրա. ԼԺՀ ղեկավարն ընդունել է Անդրանիկ Թևանյանին
Շեշտը դնելով կրթության և մշակույթի վրա. ԼԺՀ ղեկավարն ընդունել է Անդրանիկ Թևանյանին
Sputnik Արմենիա
Հայկական պատվիրակությունը Լուգանշչինայի հայրենակիցներին հրավիրել է Հայաստան։ 18.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-18T18:13+0400
2024-09-18T18:13+0400
2024-09-18T18:40+0400
լուգանսկ
լեոնիդ պասեչնիկ
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/12/80813127_0:0:1280:721_1920x0_80_0_0_9c4f1af9b354e080691c6a286302892b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ քննարկել է ԼԺՀ տարածքում գործող երիտասարդական ծրագրերին հայ պատանիների մասնակցության հնարավորությունը: Այս մասին Պասեչնիկը հայտնել է սոցցանցի իր էջում։Արդեն մի քանի օր է՝ Դոնբասում հյուրընկալվում են Երևանի ավագանու ներկայացուցիչները` «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ: Նրանք տարածաշրջանի համար մարդասիրական օգնություն են բերել` արյան փոխներարկման կայանի համար նախատեսված դեղորայք, գրքեր, սննդամթերք։Նրա խոսքով` հայկական պատվիրակությունը Լուգանշչինայի հայրենակիցներին հրավիրել է Հայաստան։ Շուտով նախատեսվում է նաև հեռուստակամուրջ կազմակերպել, որի ընթացքում երկու երկրների երիտասարդները ոչ միայն փորձի փոխանակում կկատարեն, այլև կքննարկեն համատեղ նախագծերը:«Չեմ կասկածում, որ սա կարևոր քայլ է դեպի մեր ապագա փոխշահավետ համագործակցությունը»,-եզրափակել է Պասեչնիկը:Ավելի վաղ Անդրանիկ Թևանյանը պարզաբանել էր, թե ինչի հետ է կապված իր այցը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն:
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/12/80813127_59:0:1196:853_1920x0_80_0_0_4442bb85ffac7f97801d329cb94ec539.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուգանսկ, լեոնիդ պասեչնիկ, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
լուգանսկ, լեոնիդ պասեչնիկ, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
Շեշտը դնելով կրթության և մշակույթի վրա. ԼԺՀ ղեկավարն ընդունել է Անդրանիկ Թևանյանին
18:13 18.09.2024 (Թարմացված է: 18:40 18.09.2024) Հայկական պատվիրակությունը Լուգանշչինայի հայրենակիցներին հրավիրել է Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ քննարկել է ԼԺՀ տարածքում գործող երիտասարդական ծրագրերին հայ պատանիների մասնակցության հնարավորությունը: Այս մասին Պասեչնիկը հայտնել է
սոցցանցի իր էջում։
Արդեն մի քանի օր է՝ Դոնբասում հյուրընկալվում են Երևանի ավագանու ներկայացուցիչները` «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ: Նրանք տարածաշրջանի համար մարդասիրական օգնություն են բերել` արյան փոխներարկման կայանի համար նախատեսված դեղորայք, գրքեր, սննդամթերք։
«Այսօր հանդիպել եմ պատվիրակության անդամների հետ` հետագա համագործակցության հեռանկարները քննարկելու համար։ Նախանշել ենք փոխգործակցության առաջնահերթությունները` հատուկ շեշտադրելով կրթության և մշակույթի ոլորտները։ Խոսել ենք աշխարհում տիրող իրավիճակի, սեփական արժեքներն ու գաղափարախոսությունը պաշտպանելու կարևորության, գործընկերության և փոխըմբռնման մասին: Մեր հայացքները շատ առումներով համընկնում են։ Շատ կարևոր է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, հետևաբար նաև Ռուսաստանը, այսպիսի համախոհներ ունեն Հայաստանում»,-նշել է ԼԺՀ ղեկավարը։
Նրա խոսքով` հայկական պատվիրակությունը Լուգանշչինայի հայրենակիցներին հրավիրել է Հայաստան։ Շուտով նախատեսվում է նաև հեռուստակամուրջ կազմակերպել, որի ընթացքում երկու երկրների երիտասարդները ոչ միայն փորձի փոխանակում կկատարեն, այլև կքննարկեն համատեղ նախագծերը:
«Չեմ կասկածում, որ սա կարևոր քայլ է դեպի մեր ապագա փոխշահավետ համագործակցությունը»,-եզրափակել է Պասեչնիկը:
Ավելի վաղ
Անդրանիկ Թևանյանը պարզաբանել էր, թե ինչի հետ է կապված իր այցը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն: