https://arm.sputniknews.ru/20240917/ishkhanutjuny-der-sparich-pataskhan-chi-tvel-kmasnakci-majr-tatshari-otsmany-te-voch-khachatrjan-80746426.html
Իշխանությունը դեռ սպառիչ պատասխան չի տվել` կմասնակցի Մայր տաճարի օծմանը, թե ոչ. Խաչատրյան
Իշխանությունը դեռ սպառիչ պատասխան չի տվել` կմասնակցի Մայր տաճարի օծմանը, թե ոչ. Խաչատրյան
Sputnik Արմենիա
Միայն ԱԺ նախագահի կողմից է եղել սպառիչ պատասխան, որ չի մասնակցելու Մայր տաճարի օծմանը։ 17.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-17T12:49+0400
2024-09-17T12:49+0400
2024-09-17T12:50+0400
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/08/75401582_0:21:800:472_1920x0_80_0_0_25424c47eb0bd4f9cf5e98e67936d269.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները դեռևս սպառիչ պատասխան չեն տվել Էջմիածնի Մայր տաճարի օծման արարողությանը մասնակցելու վերաբերյալ: Այդ մասին այսօր Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մայր տաճարի վերաօծման, մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր աթոռի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Նա նշեց, որ գրասենյակը հրավերներ է ուղարկել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը:Արքեպիսկոպոսը չթաքցրեց, որ տարակուսանք եղել է` հրավիրե՞լ, թե՞ ոչ իշխանության ներկայացուցիչներին` եկեղեցու և նրանց հարաբերությունների ներկա վիճակով պայմանավորված։ Մայր տաճարում ամենաբարձր մակարդակով` Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում, այս հարցով տեղի է ունեցել քննարկում, որի արդյունքում որոշվել է հրավիրել ՀՀ իշխանություններին։Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին բրոնզաձույլ նոր խաչ է տեղադրվել. ճարտարապետ«Ինչպե՞ս համատեղել եկեղեցու դիրքորոշումները` իշխանություններին հրաժարական տալու կոչերը, և միաժամանակ հրավերներ ուղղել նրանց. ես կարծում եմ` այս հարցերը պետք է հստակ տարանջատվեն։ Միջոցառումներին, համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այնպես, որ իբր եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և ամբողջական լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրել են ՀՀ իշխանությունները»,– ընդգծեց Արշակ արքեպիսկոպոսը։Նա վստահեցրեց, որ եկեղեցին շարունակելու է իր դիրքորոշումներն ու մտահոգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրանց անհրաժեշտությունը կլինի։Հիշեցնենք` Մայր տաճարը կվերաօծվի սեպտեմբերի 29-ին` ժամը 10։30-ին։Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/08/75401582_86:0:786:525_1920x0_80_0_0_b71d7c942e5c50a6b1cce74ecca2538d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, իշխանություն
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, իշխանություն
Իշխանությունը դեռ սպառիչ պատասխան չի տվել` կմասնակցի Մայր տաճարի օծմանը, թե ոչ. Խաչատրյան
12:49 17.09.2024 (Թարմացված է: 12:50 17.09.2024) Միայն ԱԺ նախագահի կողմից է եղել սպառիչ պատասխան, որ չի մասնակցելու Մայր տաճարի օծմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները դեռևս սպառիչ պատասխան չեն տվել Էջմիածնի Մայր տաճարի օծման արարողությանը մասնակցելու վերաբերյալ: Այդ մասին այսօր Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մայր տաճարի վերաօծման, մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր աթոռի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նա նշեց, որ գրասենյակը հրավերներ է ուղարկել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը:
«Դա ամենակարևոր հարցը չէ, սակայն հրավերներ ուղարկվել են նրանց. նվիրագործման արարողությանը իշխանություններին հրավիրելու հարցը Էջմիածնում քննարկվել է ամենաբարձր մակարդակով։ Միայն ԱԺ նախագահի կողմից է եղել սպառիչ պատասխան, որ չի մասնակցելու»,– ասաց նա:
Արքեպիսկոպոսը չթաքցրեց, որ տարակուսանք եղել է` հրավիրե՞լ, թե՞ ոչ իշխանության ներկայացուցիչներին` եկեղեցու և նրանց հարաբերությունների ներկա վիճակով պայմանավորված։ Մայր տաճարում ամենաբարձր մակարդակով` Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում, այս հարցով տեղի է ունեցել քննարկում, որի արդյունքում որոշվել է հրավիրել ՀՀ իշխանություններին։
«Ինչպե՞ս համատեղել եկեղեցու դիրքորոշումները` իշխանություններին հրաժարական տալու կոչերը, և միաժամանակ հրավերներ ուղղել նրանց. ես կարծում եմ` այս հարցերը պետք է հստակ տարանջատվեն։ Միջոցառումներին, համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այնպես, որ իբր եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և ամբողջական լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրել են ՀՀ իշխանությունները»,– ընդգծեց Արշակ արքեպիսկոպոսը։
Նա վստահեցրեց, որ եկեղեցին շարունակելու է իր դիրքորոշումներն ու մտահոգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրանց անհրաժեշտությունը կլինի։
Հիշեցնենք` Մայր տաճարը կվերաօծվի սեպտեմբերի 29-ին` ժամը 10։30-ին։