00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է համոզում Արևմուտքը ՀՀ–ին. Քեռյանը` Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի թաքուն օրակարգի մասին

© SputnikԱրարատ Միրզոյանն ու Ստեֆան Սեժուրնեն
Արարատ Միրզոյանն ու Ստեֆան Սեժուրնեն - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2024
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Գագիկ Քեռյանը ենթադրում է, որ Արևմուտքը, տեսնելով ՀՀ իշխանություների որոշակի մտավախություններն ու թերահավատությունը արևմտյան հարթակների նկատմամբ, փորձում է համոզել և վստահություն ներշնչել Հայաստանին, և դրա համար որպես բանագնաց է ընտրվել Ֆրանսիան։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցն ունի որոշ թաքուն ու չբացահայտված երանգներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը` մեկնաբանելով Ֆրանսիացի պաշտոնյայի այցի վերաբերյալ հրապարակային հաղորդագրություններն ու հնարավոր կուլիսային գործընթացները։
«ՀՀ իշխանությունների մոտ հավանաբար կա որոշակի թերահավատություն, թե արդյոք արևմտյան հարթակը կարող է հաջողության բերել բանակցային գործընթացում։ Եթե հիշում եք, վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը կողմ չէ, որ ՌԴ–ի հասցեին օգտագործվեն վիրավորական արտահայտություններ։ Նշեց, որ Ռուսաստանը մնում է մեր բարեկամ, դաշնակից երկիրը, մենք Պուտինի հետ շփվում ենք։ Դրան անմիջապես հաջորդեց նաև պաշտոնական հաղորդագրությունը, որ վարչապետը մասնակցելու է ԱՊՀ և ԲՐԻԿՍ գագաթաժողովներին»,– հիշեցնում է քաղաքագետը` միաժամանակ չբացառելով, որ որոշակի ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունը հրաժարվի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք տանելու ռազմավարական գծից։
Այս տեսակետից մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայաստանյան այցը` Գարիկ Քեռյանը ենթադրում է, որ Արևմուտքը, տեսնելով ՀՀ իշխանություների որոշակի մտավախություններն ու թերահավատությունը արևմտյան հարթակների նկատմամբ, իր հերթին փորձում է համոզել ու վստահություն ներշնչել Հայաստանին, և դրա համար որպես բանագնաց է ընտրվել հատկապես Ֆրանսիան` հաշվի առնելով հայ–ֆրանսիական բարեկամական հարաբերությունները։
Արևմուտքը խոստումները չի կատարում, ՀՀ իշխանությունը գիտակցում է, որ ՌԴ-ից «երես թեքելու» դեպքում միայնակ կմնա․ Թաթուլ Մանասերյան
Հիշեցնենք` սեպտեմբերի 15-16-ին ՀՀ էր այցելել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Նա հայտարարել էր, թե Ֆրանսիան Հայաստանի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին, նաև նշել էր, որ Փարիզը Բաքվից առաջընթաց է ակնկալում Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում` մինչև COP29-ի գագաթաժողովը։
Գարիկ Քեռյանի կարծիքով՝ փոքր-ինչ տարօրինակ է, որ մինչև COP29-ի գագաթնաժողովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կնքելու պահանջը Բաքվին ներկայացվում է Ֆրանսիայի միջոցով` հաշվի առնելով Ադրբեջանի ու այդ երկրի ակնհայտ լարված հարաբերությունները, բայց տվյալ դեպքում Ֆրանսիան պետք է ընկալել որպես հավաքական Արևմուտքը ներկայացնող երկիր։
«Հավանաբար, հավաքական Արևմուտքը փորձում է կտրել Ադրբեջանը ռուսական ազդեցությունից և այդ արանքում նաև խոստումներ տալ Հայաստանին, որ կհաջողացնենք խաղաղության պայմանագիրը ստորագրել, որպեսզի Ադրբեջանին զուգահեռ ՌԴ–ից պոկեն նաև Հայաստանը։ Ֆրանսիան, հավաքական Արևմուտքի առանցքային պետություններից մեկը լինելով, այս դեպքում ընդհանուր օղակի մի բաղադրիչն է։ Ճիշտ է, Փարիզը փորձում է անգլոսաքսական գերակայությունից անկախ գլոբալ դերակատարում ունենալ, բայց դա նրան այնքան էլ չի հաջողվում»,– նկատում է Քեռյանը։
Մասնագետը համոզված է` Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական բևեռներից ցանկացածին ամբողջական է պետք։Եթե այդ ամբողջի մի օղակը կտրվում է, 3 երկրներից որևէ մեկը ազդեցության գոտուց դուրս է մնում, ապա Հարավային Կովկասը այլևս չի կարող արդյունավետ օգտագործվել։
Լրահոս
0