00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորթոն Առաջին. Ամերիկայի «կայսրը», որին սիրում և հարգում էին բոլորը

© Photo : Public domainՆորթոն Առաջին
Նորթոն Առաջին - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2024
Նորթոն Առաջին
Բաժանորդագրվել
Ուղիղ 165 տարի առաջ՝ 1859 թվականի սեպտեմբերի 17-ին, Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Ջոշուա Աբրահամ Նորթոնն իրեն հռչակեց Ամերիկայի կայսր։ Եթե Հայաստանում ինչ-որ մեկը կարող է թափանցիկ ակնարկներ անել իր և Քրիստոսի նմանության մասին և հիշեցնել, որ, ըստ Աստվածաշնչի, «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանություններն Աստծուց են կարգված», ինչո՞ւ Ամերիկայում որևէ մեկը չի կարող իրեն հռչակել ֆրանսիացի Բուրբոնների ժառանգ։
Իհարկե, մենք՝ հայերս, բավական թերահավատ ժողովուրդ ենք, և համոզված եմ, որ ոչ մի երևանյան լրատվամիջոց պարզապես բանի տեղ չէր դնի Նորթոնին, եթե նա գար խմբագրություն և խնդրեր տպագրել այն լուրը, թե ինքն իրեն միապետ է հռչակում։ Իսկ «San Francisco Bulletin» թերթի խմբագիր Ջոն Ֆիտչն անմիջապես հասկացավ, որ դա սենսացիա է, և հենց հաջորդ օրվա համարում տպագրեց Նորթոնի` Ամերիկայի կայսր հռչակվելու մասին հայտարարությունը։ Ավելին`դրանից հետո թերթը անընդհատ հրապարակում էր Նորթոն Առաջինի բոլոր հրամանագրերը, իսկ ընթերցողների թիվն աճում ու աճում էր. մարդիկ անհամբեր սպասում էին, թե էլ ինչ հետաքրքիր նախաձեռնություններով հանդես կգա ինքնակոչ միապետը։
Թե ինչպես Քրիստոսին մատնած Հուդան փչացրեց նաև մեր այս գեղեցիկ սեպտեմբերյան օրը
Իսկ նախաձեռնություններն իրոք հետաքրքիր էին։ Նորթոն Առաջինը հրամայեց կամուրջ կառուցել, որն այսպես կոչված Այծերի կղզով կկապեր Սան Ֆրանցիսկոն Օքլենդի հետ։ Այն ժամանակ դա ֆանտաստիկ նախագիծ էր թվում, որն իրականություն դարձավ մոտ 20 տարի առաջ՝ 2002 թվականին։ Զարմանալի չէ, որ շատերն առաջարկեցին կամուրջը կոչել Ամերիկայի առաջին և վերջին կայսրի անունով։ Բայց ամենազարմանալին այն է, որ դեռ մոտ 150 տարի առաջ նա առաջարկում էր ստեղծել միջազգային մի մարմին, որը կզբաղվեր հակամարտությունների կարգավորմամբ։ Հիմա քչերն են հիշում, որ Միավորված ազգերի կազմակերպության գաղափարը փաստորեն հենց Նորթոնին է պատկանում։
Շատերիս կարող է անսովոր թվալ, բայց ժողովուրդն ընդունեց կայսրին, ավելին՝ նա այնպիսի սեր ու հարգանք էր վայելում, ինչի մասին կերազեր ցանկացած քաղաքական գործիչ կամ ղեկավար։ Սան Ֆրանցիսկոյի ցանկացած ռեստորանում նա կարող էր ճաշակել ամենաթանկ կերակրատեսակները, և նրանից երբեք փող չէին պահանջում։ Խանութներից վերցնում էր ինչ կկամենար. էլի լրիվ անվճար։ Սննդի և առևտրի օբյեկտներն էլ օգտվում էին և մուտքին գրում. «Այստեղ սիրում է հաճախել Նորին մեծություն կայսրը»։ Եվ դա ավելացնում էր այցելուների թիվը։ Մի անգամ երիտասարդ մի ոստիկան, որը չէր ճանաչում Նորթոնին, նրան բերել էր բաժին ինչ-որ չնչին խախտման համար։ Անմիջապես մեծ աղմուկ բարձրացավ, շտապ ժամանեցին քաղաքի ոստիկանապետն ու դատախազը։ Դրանից հետո բոլոր ոստիկանները փողոցում Նորթոնին հանդիպելիս անպայման պատվի էին առնում։
Նորթոն Առաջինն ուներ հասարակական տրանսպորտով անվճար երթևեկելու իրավունք, բայց նախընտրում էր հեծանիվը։ Նա իր սեփական թղթադրամներն էր տպում, որոնք առանց առարկության ընդունվում էին ամեն տեղ։ Նրան իրավունք էր վերապահված մասնակցելու գիտությունների տեղական ակադեմիայի խորհրդի բոլոր նիստերին։ Շոտլանդացի հայտնի գրող Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնը մի առիթով գրել է. «Ուրիշ էլ ո՞ր քաղաքում համակրելի խելացնոր մարդը, որն իրեն կայսր է հռչակել, այսպիսի աննախադեպ փաղաքշական վերաբերմունքի կարժանանար։ Էլ ուրիշ որտե՞ղ բանկիրները կհամաձայնեին ընդունել նրա ստորագրած չեկերը և նույնիսկ խորհրդանշական հարկեր վճարել ինքնահռչակ միապետին։ Ուրիշ որտե՞ղ կարող էր նա ռեստորանում պատվիրել ամենահամեղ ուտելիքները և ոչ միայն հեռանալ առանց վճարելու, այլև, ինչպես պնդում են, նույնիսկ ակնարկել, որ կարող է այլևս չգալ այնտեղ։ Ուրիշ էլ ո՞ր քաղաքում թույլ կտային նրան մասնակցել և ելույթ ունենալ բոլոր հանդիսավոր արարողությունների ժամանակ»։
Ինչպես հաղթել հեռուստաբանավեճում. ամերիկյան դասեր
Կայսրին հարգում էին բոլորը՝ անկախ պաշտոնից, սոցիալական կարգավիճակից, ազգային ու կրոնական պատկանելությունից։ Այսպիսի մի դրվագ են պատմում։ Երբ Սան Ֆրանցիսկոյում կտրուկ ավելացավ Ամերիկա ներգաղթած չինացիների թիվը, դրանից դժգոհ հնաբնակները որոշեցին հավաքվել և հարձակվել այսպես կոչված Չայնաթաունի, այսինքն` այն թաղամասի վրա, որտեղ ապրում և աշխատում էին չինացիները։ Քաղաքում գիտեին այդ մասին, բայց ոչ ոք չէր համարձակվում պաշտպանել չինացիներին։ Երբ ուշ երեկոյան ամբոխը շարժվեց դեպի Չայնաթաուն, փողոցի ուղիղ մեջտեղում անսպասելիորեն մի մարդ հայտնվեց, որը ձայն չէր հանում, ուղղակի անշարժ կանգնած նայում էր ամբոխին։ Եվ մարդիկ սկսեցին ցրվել՝ հասկանալով, որ դա Ամերիկայի կայսրն էր։
Նորթոն Առաջինը թագավորեց ուղիղ 21 տարի։ Նա մահացավ սրտի կաթվածից։ Ուղղակի ընկավ փողոցում։ Նրա հուղարկավորությանը ներկա էր մոտ 30 հազար մարդ, այնինչ Սան Ֆրանցիսկոյի բնակչության թիվն այն ժամանակ ընդամենը 200 հազար էր։ «San Francisco Chronicle» օրաթերթը իր էջերից մեկում մեծ տառերով ֆրանսերեն գրեց միայն մի քանի բառ. «Le Roi Est Mort» («Արքան մեռավ»)։
Կալիֆոռնիա. անկախ հանրապետությունից մինչև հզոր նահանգ, որից սարսափում են հանրապետականները
Լրահոս
0