00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալիֆոռնիա. անկախ հանրապետությունից մինչև հզոր նահանգ, որից սարսափում են հանրապետականները

Գլենդեյլ - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2024
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 9-ին ամերիկյան ամենահայաշատ նահանգում՝ Կալիֆոռնիայում, նշում են ԱՄՆ-ին միանալու օրը։
Այո, քչերը գիտեն, որ նահանգ դառնալուց առաջ Կալիֆոռնիան եղել է անկախ պետություն, բայց ընդամենը 25 օր։ Դա այսպես է պատահել։
Մեքսիկան, որի կազմում էր Կալիֆոռնիան, որոշեց արտաքսել այնտեղ ապրող ամերիկացի նորաբնակներին։ Արձագանքն այսպիսին էր՝ ախ, դուք մեզ վռնդո՞ւմ եք, դե տեսեք, թե մենք ինչ կանենք՝ Կալիֆոռնիան անկախ պետություն կհռչակենք ու կմնանք այնտեղ։ Ամեն ինչ կատարվեց կայծակնային արագությամբ։ Հոլիվուդյան ֆիլմերի նման։ 33 ամերիկացի ապստամբներ, որոնց որոշ աղբյուրներ «ամերիկյան բանդա» են անվանում, գրավեցին Սոնոմա բնակավայրը, որտեղ գտնվում էր Հյուսիսային Կալիֆոռնիայի մեքսիկացի պարետը, կալանեցին նրան, Կալիֆոռնիան հռչակեցին առանձին հանրապետություն, հենց իրենց շարքերից էլ նախագահ ընտրեցին ու հաստատեցին պետական դրոշը՝ գրիզլի արջի պատկերով։
«22 տարեկանում արդեն միլիոնատեր էի, բայց դա ինձ երջանիկ չդարձրեց». Պավել Դուրով
Բայց ընդամենը մեկ ամսից այդ ինքնիշխան պետությունից մնաց միայն հենց արջով դրոշը, որովհետև Կալիֆոռնիան նախ ԱՄՆ-ի կողմից մասնակցեց ամերիկամեքսիկական պատերազմին, իսկ հետո էլ ընդհանրապես որոշեց, որ Միացյալ Նահանգների կազմում շատ ավելի լավ ու ապահով կլինի։ Սպասումները լիովին արդարացան, որովհետև կարճ ժամանակ անց սկսվեց այսպես կոչված «ոսկու տենդը», և ընդամենը 4 տարում Կալիֆոռնիայի բնակչությունը 14 հազարից հասավ 200 հազարի, իսկ այժմ այն Ամերիկայի առաջատար նահանգն է բնակիչների թվով։ Իսկ Կալիֆոռնիայի տնտեսությունը հինգերորդ ամենամեծն է ողջ աշխարհում։ Այսինքն, Կալիֆոռնիան շատ հանգիստ կարող էր կրկին դառնալ առանձին երկիր և համալրել աշխարհի ամենահզոր պետությունների շարքերը։ Պատկերացնո՞ւմ եք նման բան։
Մի քանի տարի առաջ BBC-ն ծավալուն հոդված հրապարակեց, որը հենց այդպես էլ կոչվում էր. «Ի՞նչ կլինի, եթե Կալիֆոռնիա նահանգը դուրս գա ԱՄՆ-ի կազմից»։ Հեղինակներն անմիջապես էլ վերապահում են անում. «Եկեք միանգամից հստակեցնենք, որ եթե ինչ-որ շատ արտառոց բան չպատահի, Կալիֆոռնիան մոտ ապագայում դուրս չի գա ԱՄՆ-ի կազմից, մանավանդ որ ամերիկյան սահմանադրությունը նման իրավունք չի նախատեսում, իսկ կալիֆոռնիացիներն էլ նման ցանկություն չեն հայտնում»։
Եվ այնուամենայնիվ՝ քաղաքացիական պատերա՞զմ։ Այսինքն, արդյոք Վաշինգտոնը կփորձի՞ ուժով պահել Կալիֆոռնիան։ Հետաքրքիր պատասխան է տվել այս հարցին Կանադայի Կառլտոնի համալսարանի միջազգային հարաբերությունների մասնագետ, պրոֆեսոր Սթիվեն Սայդեմենը։ «Նայած, թե որ կուսակցության օրոք դա կպատահի», ասել է նա. «Եթե այդ պահին իշխանության գլուխ լինեն հանրապետականները, նրանք, ամենայն հավանականությամբ, շատ հանգիստ կասեն. «Անջատվում եք՝ անջատվե′ք»։ Այնինչ, դեմոկրատները հաստատ կահազանգեն՝ մենք պետք է անպայման պահպանենք Կալիֆոռնիան, այլապես Ամերիկան ընդհանրապես կհայտնվի աղետալի վիճակում»։
Պրոֆեսորի այս դատողությունները շատ իրական հիմք ունեն։ Գաղտնիք չի՝ Կալիֆոռնիան, որն իր 40 միլիոնանոց բնակչությամբ պատկառելի ներկայություն ունի Կոնգրեսի ստորին պալատում, դեմոկրատների տիրույթն է։ Վերջին գրեթե 50 տարիների ընթացքում հանրապետականները գրեթե երբեք չեն հաղթել այնտեղ։ Այսինքն, եթե չլինեն Կալիֆոռնիայից ընտրված 52 պատգամավորները, ամերիկյան պառլամենտի քաղաքական պատկերը բոլորովին այլ կլինի, էլ չեմ ասում, որ հանրապետականներն, ամենայն հավանականությամբ, հեշտությամբ կհաղթեն նախագահական բոլոր ընտրություններում։ Համաձայնե′ք, պարզապես երանելի հեռանկար Դոնալդ Թրամփի համար։ Նույն Սթիվեն Սայդեմենը փաստում է՝ առանց Կալիֆոռնիայի դեմոկրատները կհայտնվեն շատ խորը փոսում։
Բայց հիմնականն, իհարկե, այն տնտեսական աղետն է, որն անխուսափելի կլինի Կալիֆոռնիայի անջատումից հետո։ Փենսիլվանիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բրենդան Օլիրին պարզապես ապոկալիպտիկ հեռանկար է նկարագրում. «Կալիֆոռնիան բոլոր նահանգներից ավելի շատ է դաշնային բյուջեին հարկեր փոխանցում։ Եվ նրա անջատումն այնպիսի հարված կհասցնի Ամերիկայի տնտեսությանը, որ դոլարը կփլուզվի և իր տեղը կզիջի եվրոյին կամ չինական յուանին։ Բացի այդ, չի բացառվում, որ գործի դոմինոյի էֆեկտը, այսինքն, Կալիֆոռնիայի օրինակին ցանկանա հետևել, ասենք, Տեխասը»։
Սունիտա Ուիլյամս - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2024
«Տիեզերակայանի պատանդները». ուղեծրում «լռված» տիեզերագնացներն ու քաղաքականությունը
Մյուս կողմից, վերլուծաբանները փաստում են, որ Ամերիկայից անկախացած դեմոկրատական Կալիֆոռնիան կարող է շահել՝ շատ գրավիչ դառնալով ազատականության և ժողովրդավարության ուղին բռնած բազմաթիվ երկրների, ինչպես նաև ներգաղթյալների համար։ Պրոֆեսոր Օլիրին փաստում է. «Հաշվի առնելով ներգաղթյալների շատ մեծ տոկոսը և գյուղատնտեսության դերը նահանգի տնտեսության ոլորտում, կարելի է ենթադրել, որ նոր պետությունն է′լ ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի Կենտրոնական Ամերիկայից և աշխարհի տարբեր տարածաշրջաններից ժամանող ներգաղթյալների համար»,- կանխատեսում է մասնագետը։
Համաձայնե′ք, բավական գրավիչ հեռանկար հայաստանցիների մի զգալի մասի համար, մանավանդ որ Լոս Անջելեսն ու Գլենդեյլը հիմա էլ աշխարհի այն վայրերից են, որոնք մագնիսի պես ձգում են հայերին։ Եվ հետո՝ նոր պետություն, նախագահ դառնալու նոր հնարավորություն։ Իսկ մենք հո հիշում ենք, որ Կալիֆոռնիան ժամանակին հայ ղեկավար արդեն ունեցել է։
Լրահոս
0