https://arm.sputniknews.ru/20240917/metan-ir-havelvatsnerum-argelapakel-e-rt-i-ev-rvosia-segvodnja-mediakhmbi-ejery-80730614.html
«Meta»*–ն իր հավելվածներում արգելափակել է RT–ի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի էջերը
«Meta»*–ն իր հավելվածներում արգելափակել է RT–ի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի էջերը
Sputnik Արմենիա
Արգելափակվում են նաև Sputnik Արմենիայի սոցցանցային էջերը։ 17.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-17T10:33+0400
2024-09-17T10:33+0400
2024-09-21T17:00+0400
սոցցանցեր
պատժամիջոցներ
ամն պետական դեպարտամենտ
https://cdn.am.sputniknews.ru/img/2359/39/23593912_0:160:3073:1888_1920x0_80_0_0_fd459d3b1fdc66abde64645c187f50bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ-ում արգելված «Meta»* կորպորացիան նոր պատժամիջոցների ֆոնին իր հարթակներում արգելափակել է ռուսական մի շարք լրատվամիջոցների օգտահաշիվները։ Դրանց թվում են RT-ն ու «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը, որը ներառում է Sputnik գործակալությունն ու ռադիոկայանը։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում են ԶԼՄ-ները։ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 4-ին հայտարարել էր, որ պատժամիջոցներ է սահմանում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, նրա տեղակալներ Անտոն Անիսիմովի և Ելիզավետա Բրոդսկայայի նկատմամբ: Սև ցուցակում են հայտնվել նաև RT-ի տեղեկատվական հեռարձակման ղեկավար Անդրեյ Կիաշկոն, թվային մեդիանախագծերի բաժնի ղեկավար Կոնստանտին Կալաշնիկովը և հեռուստաալիքի մի շարք այլ աշխատակիցներ:ԱՄՆ պետդեպարտամենտը խստացրել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և նրա դուստր ձեռնարկությունների աշխատանքի պայմանները՝ նրանց կարգավիճակը սահմանելով որպես «օտարերկրյա առաքելություններ»: Ինչպես սահմանված է օտարերկրյա առաքելությունների մասին օրենքով, նրանցից կպահանջվի գերատեսչությանը տեղեկացնել ԱՄՆ-ում աշխատող անձնակազմի և ունեցվածքի մասին:Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է ռուսական լրագրողների դեմ տեղեկատվական ահաբեկչության մեջԱմերիկյան իշխանությունները նաև հայտարարել են նոր քաղաքականության մասին, որը սահմանափակում է վիզաների տրամադրումը այն անձանց, որոնք իբր գործում են «Կրեմլի կողմից աջակցվող» լրատվամիջոցների անունից: Ընդ որում` Պետդեպարտամենտը հրաժարվել է բացահայտել, թե կոնկրետ ում են վերաբերում վիզային սահմանափակումները։ Մեկնաբանելով նոր պատժամիջոցները՝ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ դրանք ուղղված են ոչ թե ռուսաստանցի առանձին լրագրողների, այլ սահմանափակումների տակ հայտնված կազմակերպությունների աշխատակիցների դեմ, որոնք «զբաղվել են անօրինական գործունեությամբ»:Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով այդ պատժամիջոցները, հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները «մաքուր տոտալիտարիզմ են»:*«Meta» կորպորացիան Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական և արգելված է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2359/39/23593912_170:0:2901:2048_1920x0_80_0_0_0c5c928255af620740662cf72250572a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոցցանցեր, պատժամիջոցներ, ամն պետական դեպարտամենտ
սոցցանցեր, պատժամիջոցներ, ամն պետական դեպարտամենտ
«Meta»*–ն իր հավելվածներում արգելափակել է RT–ի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի էջերը
10:33 17.09.2024 (Թարմացված է: 17:00 21.09.2024) Արգելափակվում են նաև Sputnik Արմենիայի սոցցանցային էջերը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ-ում արգելված «Meta»* կորպորացիան
նոր պատժամիջոցների ֆոնին իր հարթակներում արգելափակել է ռուսական մի շարք լրատվամիջոցների օգտահաշիվները։ Դրանց թվում են RT-ն ու «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը, որը ներառում է Sputnik գործակալությունն ու ռադիոկայանը։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում են ԶԼՄ-ները։
Արգելափակվում են նաև Sputnik Արմենիայի էջերը «Ինստագրամ» և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերում։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 4-ին հայտարարել էր, որ պատժամիջոցներ է սահմանում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, նրա տեղակալներ Անտոն Անիսիմովի և Ելիզավետա Բրոդսկայայի նկատմամբ: Սև ցուցակում են հայտնվել նաև RT-ի տեղեկատվական հեռարձակման ղեկավար Անդրեյ Կիաշկոն, թվային մեդիանախագծերի բաժնի ղեկավար Կոնստանտին Կալաշնիկովը և հեռուստաալիքի մի շարք այլ աշխատակիցներ:
ԱՄՆ պետդեպարտամենտը խստացրել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և նրա դուստր ձեռնարկությունների աշխատանքի պայմանները՝ նրանց կարգավիճակը սահմանելով որպես «օտարերկրյա առաքելություններ»: Ինչպես սահմանված է օտարերկրյա առաքելությունների մասին օրենքով, նրանցից կպահանջվի գերատեսչությանը տեղեկացնել ԱՄՆ-ում աշխատող անձնակազմի և ունեցվածքի մասին:
Ամերիկյան իշխանությունները նաև հայտարարել են նոր քաղաքականության մասին, որը սահմանափակում է վիզաների տրամադրումը այն անձանց, որոնք իբր գործում են «Կրեմլի կողմից աջակցվող» լրատվամիջոցների անունից: Ընդ որում` Պետդեպարտամենտը հրաժարվել է բացահայտել, թե կոնկրետ ում են վերաբերում վիզային սահմանափակումները։ Մեկնաբանելով նոր պատժամիջոցները՝ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ դրանք ուղղված են ոչ թե ռուսաստանցի առանձին լրագրողների, այլ սահմանափակումների տակ հայտնված կազմակերպությունների աշխատակիցների դեմ, որոնք «զբաղվել են անօրինական գործունեությամբ»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով այդ պատժամիջոցները, հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները «մաքուր տոտալիտարիզմ են»:
*«Meta» կորպորացիան Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական և արգելված է