Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պատմել է իր արմատների մասին և խոսել Արցախի բարբառով
18:30 16.09.2024 (Թարմացված է: 19:47 16.09.2024)
© SputnikԷլինա Ավանեսյան
© Sputnik
Բաժանորդագրվել
Մարզուհին ցուցադրել է Արցախի բարբառի իր իմացությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի ընտանիքը Լեռնային Ղարաբաղից է, և ընտանիքում առավելապես հայերեն են խոսում: Այս մասին Ավանեսյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
«Ինձ դիմում են հայերեն, և ես պատասխանում եմ ռուսերեն, իսկ երբեմն՝ հայերեն»,-պատմեց թենիսիստուհին:
Ավանեսյանը նշեց, որ հայերեն հասկանում է, բայց դեռ այնքան էլ վստահ չի խոսում: Խոստացավ հաջորդ ասուլիսի ժամանակ մայրենի լեզվով խոսել։
Էլինա Ավանեսյանը վստահեցրեց, որ տեղափոխության հիմնական նպատակը թենիսի մասսայականացումն է Հայաստանում: Նա լիահույս է, որ կկարողանա մոտիվացնել երիտասարդ սերնդին:
«Ցանկանում եմ առավել շատ հայկական դրոշներ տեսնել միջազգային կորտերում»,-ասաց նա։ Իր նպատակների մասին խոսելիս թենիսիստուհին ասաց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում պատրաստվում է բարելավել վարկանիշային աղյուսակում իր դիրքը և, ինչու ոչ, տեղ զբաղեցնել լավագույն տասնյակում:
Հատկանշական է, որ ասուլիսի կազմակերպիչների որոշմամբ այն անցկացվում էր անգլերեն։ Իսկ մարզուհին նաև Արցախի բարբառի իր իմացությունը ցուցադրեց՝ բարբառով շնորհակալություն հայտնելով հավաքվածներին:
© Sputnik
Մամուլի ասուլիսից հետո Էլինա Ավանեսյանը հանդիպում ունեցավ արցախահայ փոքրիկների հետ, այնուհետև վարպետության դաս անցկացրեց երիտասարդ թենիսիստների հետ:
© Sputnik
Էլինա Ավանեսյան
1/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
© Sputnik
Էլինա Ավանեսյան
2/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
© Sputnik
Էլինա Ավանեսյան
3/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
© Sputnik
Էլինա Ավանեսյանը պատանի թենիսիստների հետ
4/10
© Sputnik
Էլինա Ավանեսյանը պատանի թենիսիստների հետ
© Sputnik
Էլինա Ավանեսյան
5/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
© Sputnik
Էլինա Ավանեսյան
6/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
© Sputnik
Էլինա Ավանեսյան
7/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
© Sputnik
Էլինա Ավանեսյանը պատանի թենիսիստներից մեկի հետ
8/10
© Sputnik
Էլինա Ավանեսյանը պատանի թենիսիստներից մեկի հետ
© Sputnik
Էլինա Ավանեսյան
9/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
© Sputnik
Էլինա Ավանեսյանը պատանի թենիսիստներից մեկի հետ
10/10
© Sputnik
Էլինա Ավանեսյանը պատանի թենիսիստներից մեկի հետ
1/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
2/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
3/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
4/10
© Sputnik
Էլինա Ավանեսյանը պատանի թենիսիստների հետ
5/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
6/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
7/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
8/10
© Sputnik
Էլինա Ավանեսյանը պատանի թենիսիստներից մեկի հետ
9/10
© Sputnik
Էլինա Ավանեսյան
10/10
© Sputnik
Էլինա Ավանեսյանը պատանի թենիսիստներից մեկի հետ
Նշենք, որ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն օգոստոսին ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել և հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Նա 21 տարեկան է, ծնվել է Պյատիգորսկում: Ավանեսյանը համաշխարհային վարկանիշում 49-րդ տեղն է զբաղեցնում։ Հուլիսին նա հասել է WTA-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի՝ իր կարիերայի առաջին եզրափակչին։ Մրցաշարն անցկացվում էր Ռումինիայի Յասսի քաղաքում: Եզրափակիչում նա պարտվել է ռուսաստանցի Միրա Անդրեևային։