https://arm.sputniknews.ru/20240916/hhi-tghamardkanc-havaqakany-haghtel-e-filipinneri-havaqakanin-shakhmati--45-rd-olimpiada-80724882.html
ՀՀ–ի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ֆիլիպինների հավաքականին. Շախմատի 45-րդ օլիմպիադա
ՀՀ–ի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ֆիլիպինների հավաքականին. Շախմատի 45-րդ օլիմպիադա
Sputnik Արմենիա
Հայաստանի կանանց հավաքականը զիջեց Հնդկաստանի թիմին, որը օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող թիմն է։ 16.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-16T23:35+0400
2024-09-16T23:35+0400
2024-09-16T23:48+0400
շախմատ
շախմատիստ
օլիմպիադա
հայաստան
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0d/80640900_0:0:2048:1153_1920x0_80_0_0_c3478d88b2d37722404367a335274595.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ֆիլիպինների հավաքականի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Նշվում է, որ հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:Հիշեցնենք, որ առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5), իսկ հինգերորդ խաղափուլում հաղթել էր Շվեդիայի թիմին (2.5:1.5):Հավելենք, որ առաջին հինգ խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամի թիմին (3:1) և Չինաստանի թիմին (2.5:1.5):Վաղը հանգստյան օր է: Հաջորդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0d/80640900_188:0:2004:1362_1920x0_80_0_0_a40585c04c98802c6e33b2c508c9d580.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, օլիմպիադա, հայաստան, հաղթանակ
շախմատ, շախմատիստ, օլիմպիադա, հայաստան, հաղթանակ
ՀՀ–ի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ֆիլիպինների հավաքականին. Շախմատի 45-րդ օլիմպիադա
23:35 16.09.2024 (Թարմացված է: 23:48 16.09.2024) Հայաստանի կանանց հավաքականը զիջեց Հնդկաստանի թիմին, որը օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող թիմն է։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ֆիլիպինների հավաքականի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5), իսկ հինգերորդ խաղափուլում հաղթել էր Շվեդիայի թիմին (2.5:1.5):
Իսկ Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով այսօր զիջեց Հնդկաստանի թիմին, որը օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող թիմն է։
Հավելենք, որ առաջին հինգ խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամի թիմին (3:1) և Չինաստանի թիմին (2.5:1.5):
Վաղը հանգստյան օր է: Հաջորդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։