00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գողացիր պետությունից, հետո վճարիր. փաստաբանը՝ օրենքի արդյունավետության մասին

© Sputnik / Andranik GhazaryanՖեմիդայի արձանիկ
Ֆեմիդայի արձանիկ - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2024
Ֆեմիդայի արձանիկ
Բաժանորդագրվել
Հայաստանում շատերին է հետաքրքրում այն հարցը, թե արդյոք ճիշտ է, որ ապօրինի ճանապարհով կարողություն ձեռք բերած պաշտոնյաներին վնասը հատուցելու և բանտից խուսափելու հնարավորություն են տալիս։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում գնալով ավելի հաճախակի են դառնում դեպքերը, երբ նախկին կամ գործող պաշտոնյաները փոխհատուցում են պետությանը պատճառած վնասը և խուսափում քրեական պատասխանատվությունից՝ համաձայն 2020 թվականին ընդունված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի:
Վերջին նման պատմությունը հայտնի դարձավ սեպտեմբերի 12-ին. դատախազությունը հայտնեց, որ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը հաշտության համաձայնություն է կնքել և պետությանը կվճարի մոտ 500 հազար դոլար՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում։ Անցյալ տարի հաշտության համաձայնություն կնքվեց երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր, Պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանի և շատ այլ անձանց հետ։
Այս առումով շատերին հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք դա չի դառնա ինչ-որ արատավոր պրակտիկա, որի ընթացքում շատ մարդիկ, զբաղեցնելով այս կամ այն պաշտոնը, կարող են տարբեր ապօրինի եղանակներով անշարժ գույք ու փող ձեռք բերել, այնուհետև որոշակի գումար վճարել և խուսափել բանտից:
Փաստաբան, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի փորձագետ Մարատ Ատովմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նման մտահոգություն չունի։
Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում կան տարբեր մեխանիզմներ, մեթոդներ և մոտեցումներ։ Իրավաբանների, փորձագետների միջև այժմ քննարկումներ են ընթանում՝ արդյոք կոռուպցիայի դեմ պետք է պայքարել բացառապես քրեաիրավական մեթոդներով, և արդյոք պետք է միայն քրեական պատասխանատվության ենթարկել կոռուպցիայի մեջ մեղադրվող անձին, թե կարելի է դիմել այլ մեթոդների, այդ թվում՝ գույքի բռնագրավման՝ պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով:

«Մեր պետություն ընդունել է այն սկզբունքը, որ եթե անձը կատարել է որոշակի չարաշահումներ, պետության հաշվին ապօրինի գույք է ձեռք բերել և ընդունում է իր մեղքը, ապա ուղղակի հատուցում է պետությանը հասցված վնասը, և պետությունը դա համարում է բավարար, փակում տվյալ անձի հետ կապված էջը, որպեսզի ազատազրկման հարց և այլ պահանջ չառաջանա։ Չեմ կարծում, որ այս պրակտիկան կարող է դրդել այլ պաշտոնատար անձանց չարաշահել իրենց դիրքը, պատկերավոր ասած՝ կարողություն ձեռք բերել և հետո «վճարել»։ Մենք ամեն դեպքում մեր քրեական օրենսգրքում ունենք կոռուպցիոն բնույթի տարբեր հոդվածներ, եթե պաշտոնատար անձը չարաշահում է իր պաշտոնը, կաշառք է վերցնում և այլն, հետո բռնվում է, իհարկե կենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց նա։

Սակայն քննարկվող իրավիճակում խոսքը ոչ թե դրա մասին է, այլ այն մասին, որ եթե նախկին կամ գործող պաշտոնյային նախկինում հաջողվել է տարբեր մութ սխեմաների միջոցով ձեռք բերել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և այլն, և այդ մասին հայտնի է դարձել երկար տարիներ անց, ապա օրենքը հնարավորություն է տալիս փոխհատուցել պետությանը հասցված վնասը և խուսափել բանտից: Ժամանակի գործոնը կարևոր դեր է խաղում այս ամբողջ իրավիճակում:
Ատովմյանը նշեց, որ հանրությունը հիմնականում տեղյակ է լինում միայն հնչեղ գործերից, բայց նախկին պաշտոնյաներին վերաբերող ապօրինի գույքի բռնագանձման գործերն իրականում ավելի շատ են։
«Որքան ինձ հայտնի է, գլխավոր դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված շուրջ 100 հայց ունի ներկայացրած Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան։ Մենք բոլորս տեղյակ չենք բոլոր այս ներկայացված գործերի մանրամասներից կամ ընթացքից։ Կան նաև հարուցված քրեական գործեր»,– ասաց փաստաբանը։
Չնայած պատկառելի ծավալին՝ մեր զրուցակիցն էլ չի հերքում, որ նախկինում կատարված ոչ բոլոր դեպքերն են բացահայտվում ու հասնում իրավական վերջնական գնահատականի։
Միաժամանակ, նրա խոսքով, ցանկալի մակարդակից դեռևս հեռու է հակակոռուպցիոն կանխարգելիչ քաղաքականությունը, նաև հանրության կոռուպցիոն կրթության մակարդակն ու այդ հանցագործության նկատմամբ իրավագիտակցությունը։
Լրահոս
0