00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեմոկրատիա, կամ մեկ գիշեր Երևանի կենտրոնում. կարծիքներ սոցցանցերում

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2024
Բաժանորդագրվել
Դեմոկրատիան, որի մասին ամենաբարձր մակարդակով սիրում են խոսել Հայաստանում, նաև հարցեր է առաջացնում։
Շատ կոնկրետ օրինակ բերեմ. անցած շաբաթավերջին իշխանական թիմի հայտնի անդամներից մեկը աղմկահարույց հայտարարություն է արել՝ ասելով. «Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն»։
Ինչպե՞ս ընկալենք այս բավական արտառոց մեկնաբանությունը։
Սոցցանցերի օգտատերերի մի մասը սա հենց որպես դեմոկրատիայի դրսևորում է ներկայացնում. մարդու անձանական կարծիքն է, որը բացարձակ ոչ մի առնչություն չունի իշխող ուժի դիրքորոշման հետ։ Մյուսները տրամաբանական հարց են տալիս՝ այդ դեպքում, ինչո՞ւ իշխանությունները հստակ չեն արտահայտվում այդ մասին, չէ՞ որ նրանց քար լռությունը կարելի է մեկնաբանել նաև որպես համաձայնության նշան։ Ոմանք էլ փաստում են՝ իսկ ինչո՞ւ պիտի իշխանությունները անհամաձայնություն հայտնեն, եթե լավ էլ գիտեն, որ իրենց ընտրողների մի զգալի մասը կիսում է պատգամավորի կարծիքը։
Թե ինչպես Քրիստոսին մատնած Հուդան փչացրեց նաև մեր այս գեղեցիկ սեպտեմբերյան օրը
Որպես սրա ապացույց օգտատերերից մեկը բերում է առցանց անցկացված հարցման արդյունքները, ըստ որոնց, պատասխանողների մոտ 30 տոկոսը, այսինքն, գրեթե մեկ երրորդը համաձայն է՝ արցախցիները չպետք է խառնվեն Հայաստանի գործերին և պետք է հյուրի պես պահեն իրենց։
Ինչպես գիտեք, անցած շաբաթ Վճռաբեկ դատարանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը։ Գործը կրկին կքննվի՝ Հակակոռուպցիոն դատարանում:
Օգտատերերից մեկը գրում է. «Ես եղել եմ Մարտի 1-ի գործով նախկին քաղկալանավոր, ու կարծիքս այդ իրադարձությունների մասին չի փոխվել. տեղի ունեցածի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն էր, որն այդպիսով ապահովում էր իշխանության տրանզիտը: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալուց հետո: Իր կողմից «ծյունինգի» ենթարկված Սահմանադրական դատարանը արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին՝ թաղելով Մարտի 1-ի բացահայտման հնարավորությունը: Դա տեղի ունեցավ 2021-ի խորհրդարանական ընտրություններից առաջ և Ռոբերտ Քոչարյանին դարձրեց ընդդիմության առաջնորդ: Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը հիմա: Դարձյալ մոտենում են ընտրությունները, և նրան նոր շոու է պետք: Մարտի 1-ի բացահայտման մասին մոռացե′ք: Ինչ հոդված էլ Քոչարյանի վրա դրվի, վաղեմության ժամկետի հիմքով նա չի ազատազրկվելու: Շոուի իմաստը պարզ է: Գուցե մի քանի ամիս Քոչարյանին տանեն-բերեն, մի թեթև «հալածեն», ծայրահեղ դեպքում՝ մի քանի ամիս «փակեն»: Սրա վերջը Փաշինյանի և Քոչարյանի վերարտադրությունն է, առաջինը՝ որպես իշխանության ղեկավար, երկրորդը՝ տիտղոսային ընդդիմության»,- կարծիք է հայտնել օգտատերը, որի եզրակացությունն, ինչպես տեսնում եք, լիովին համընկնում է Հայաստանի խորհրդարանի խոսնակի վերջերս արած անկեղծ խոստովանության հետ. «Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իր գոյության համար»։
Սեպտեմբերյան մտորումներ. սոցցանցերը՝ Արցախի կորստի, «արևմտամետների» և հայերի մասին
Վերջին օրերին շատ էր խոսվում մեր մայրաքաղաքի մասին։ Բայց բոլորովին ոչ այն պատճառով, որ քաղաքապետարանի ավագանու իշխանական թիմը հեշտությամբ մանդատներից զրկեց երեք ընդդիմադիրների։ Երևանցիներին հերթական անգամ զայրացրեց այն հանգամանքը, որ հորդառատ անձրևից հետո կրկնվեց նույն ծանոթ պատկերը՝ քաղաքի որոշ հատվածներ ուղղակի անանցանելի դարձան։ Օգտատերերից մեկը հեգնում է. «Ախր, դուք անգամ կանալիզացիա չեք կարողանում մաքրել, ամեն անգամ անձրևից հետո ամբողջ քաղաքը դառնում է Երևանյան լիճ: Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք: Ու էս խելքով ուզում են մետրո սարքեն…»։ Մեկ այլ երևանցի շարունակում է. «Չէ′, մետրոն անպայման պիտի կառուցվի ... Տեսեք, ջուրը բոլոր կանգառներից լցվում է մետրո, գալիս հասնում է Կիևյան կամրջի մոտ ու թափվում է Հրազդան գետը ... Արդյունքում՝ վճարում ենք մետրո կառուցելու համար, բայց ունենում ենք ջրահեռացման համակարգ ու բոմբ ջրվեժ ... Տուրիստ ա, որ գալու ա՝ նկարվի»։
Եվ վերջում՝ ֆեյսբուքյան մի մանրապատում, որը հեղինակն անվանել է «Մեկ գիշեր Երևանի կենտրոնում».
«Մինչև ժամը 1-ը մեքենաների անվերջ շարժ է: Տեղից արագ պոկվում են, անկանոն քշում, կանգնում են, որտեղ պատահի ու՝ սիգնալ սիգնալի հետևից։ Ժամը 1-ից մինչև 3-ի կողմերը սկսվում է հետիոտնի շարժումը՝ ուրախ, զվարթ, ծիծաղով, գլուխները տաք, բարձր-բարձր խոսելով անցնում են… Բախտներս չի բերում, երբ որոշում են մի պահ կանգնել: Պահը դառնում է կես ժամ, մի ժամ, ու նրանց անկապ պատմությունները տարածվում են թաղամասով մեկ: 3-ի կողմերը հայտնվում են ավելի տաք, վառվող գլուխներով, արդեն փաբերից դուրս եկողները, որոնք ավելի բարձրախոս են ու ավելի ագրեսիվ: Արդեն պատմություններ չեն, այլ վեճ, կռիվ, մեկ-մեկ՝ տուրուդմբոց: Մոտավորապես նույն ժամերին հայտնվում են դրիվթերները: «Ֆեյսբուքում» կարդացի, որ Սախարովի արձանի մոտ առանց խլացուցիչների վեց մեքենաներ մրցավազք են կազմակերպել: 4-ի, 5-ի կողմերը շենքի անկյունից հայտնվում է աղբատար մեքենան: Աղմուկ-աղաղակով, դղրդալով մոտենում է աղբարկղներին, իջնում են աշխատողները ու սկսում դատարկել աղբարկղները: 7-ից 8-ը փողոցը հանդարտ է, խաղաղ, ոչ ոք չի խանգարում նրան պատրաստվելու եկող օրվան: Ժամը 8-ին սկսվում է մեքենաների շարժը՝ իրենց անվերջ սիգնալներով…Բարի լույս, Երևան…»…
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2024
Մինչ կառավարությունը քննարկում է ոչխարների և մեղուների խնդիրը...
Լրահոս
0