00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է ռուսական լրագրողների դեմ տեղեկատվական ահաբեկչության մեջ

© Алексей Даничев / Անցնել մեդիապահոցՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2024
Բաժանորդագրվել
Զախարովան ամերիկյան նոր պատժամիջոցները որակել է որպես հարձակում մարդկային արժանապատվության վրա։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական ԶԼՄ-ների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հարձակում են խոսքի ազատության վրա, նման գործողությունները ոչնչով հիմնավորված չեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԲՐԻԿՍ մեդիագագաթնաժողովի ընթացքում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր արտակարգ իրավիճակ է։ Երեկ ԱՄՆ-ում ռուս լրագրողները ենթարկվել են ագրեսիայի։ Նրանք ենթարկվել են իրական ահաբեկչական տեղեկատվական հարձակման ինչպես կորպորատիվ մակարդակում, այնպես էլ անձնական կարգավիճակում», - ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ բացի «քաղաքական բնույթի հրեշավոր, ոչնչով չհիմնավորված հայտարարություններից», որոնք երեկ հնչել են Վաշինգտոնից ԶԼՄ-ների նկատմամբ, զուգահեռ «ընթանում է նաև լրագրողների նկատմամբ ֆիզիկական ագրեսիա»:
Զախարովան ամերիկյան նոր պատժամիջոցները որակել է որպես «հարձակում լրագրողի մասնագիտության վրա, հետևաբար՝ հարձակում մարդկային արժանապատվության վրա»:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 4-ին հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև նրա տեղակալներ Անտոն Անիսիմովի և Ելիզավետա Բրոդսկայայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Նրանցից բացի սև ցուցակում են հայտնվել RT տեղեկատվական հեռարձակման ղեկավար Անդրեյ Կիյաշկոն, թվային մեդիա նախագծերի բաժնի ղեկավար Կոնստանտին Կալաշնիկովը և հեռուստաալիքի մի շարք այլ աշխատակիցներ:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան է մշակվում. Զախարովա
ԱՄՆ պետդեպարտամենտը խստացրել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և նրա դուստր ձեռնարկությունների աշխատանքի պայմանները՝ նրանց կարգավիճակը սահմանելով որպես «արտասահմանյան առաքելություններ»: Ինչպես սահմանված է արտասահմանյան առաքելությունների մասին օրենքով, նրանցից կպահանջվի գերատեսչությանը տեղեկացնել ԱՄՆ-ում աշխատող անձնակազմի և ունեցվածքի մասին:
Ամերիկյան իշխանությունները նաև հայտարարել են նոր քաղաքականության մասին, որը սահմանափակում է վիզաների տրամադրումը այն անձանց, որոնք, իբր, գործում են «Կրեմլի կողմից աջակցվող» լրատվամիջոցների անունից: Ընդ որում, Պետդեպարտամենտը հրաժարվել է բացահայտել, թե կոնկրետ ում են անդրադարձել վիզային սահմանափակումները։
Լրահոս
0