00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոկուրովի պահանջներն օրեցօր ավելանում էին․ ԵԹԿՊԻ-ն մեկնաբանել է՝ ինչու արվեստանոց չի բացվի

© Sputnik / Александр Гальперин / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Սոկուրով
Ալեքսանդր Սոկուրով - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2024
Բաժանորդագրվել
Ռեժիսորի վերջին պահանջներն անհամատեղելի էին ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքով սահմանված նորմերին։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մինչև վերջին օրը փորձել է փրկել իրավիճակը՝ արագ արձագանքելով ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի բոլոր պահանջներին: Սակայն, ի վերջո, Սոկուրովը հրաժարվել է մագիստրոսական կուրսը ղեկավարելուց։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵԹԿՊԻ-ն՝ մեկնաբանելով այն լուրերը, թե ինչու ռուս հայտնի ռեժիսոր Սոկուրովի արվեստանոցը չի բացվելու, մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր այդ մասին։
Նշվում է, որ 1 տարի շարունակ ԵԹԿՊԻ-ի ողջ կազմը աշխատում էր հանրաճանաչ ռեժիսորի մագիստրատուրայի արվեստանոցը բուհում բացելու ուղղությամբ։ Օգոստոսին կայացել է ընդունելության քննությունների երկրորդ փուլը, որն անցկացնելու համար Սոկուրովն անձամբ ժամանել է Երևան։
«Ըստ ռեժիսորի հետ նախնական պայմանավորվածության՝ դասերն անցկացվելու էին Հայաստանի կինոգործիչների միության փոքր դահլիճում։ Միությունը պատրաստակամ էր տրամադրել նաև դահլիճին հարող մեծ տարածքը, սակայն Սոկուրովը վերջին պահին հրաժարվեց՝ ցանկանալով, որ արվեստանոցը լինի բուհի տարածքում»,- նշված է հայտարարության մեջ։
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում կբացվի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը
Ըստ հաղորդագրության՝ բուհը 15-20 օրվա ընթացքում վերանորոգել, կահավորել և տեխնիկապես հագեցրել է հոսքային լսարաններից մեկը:
«Օրեցօր աճող այլ պահանջների հետ մեկտեղ», ըստ բուհի, կրկնապատկվել է նաև նախագծի համար նախատեսված և դեռևս 2024 թ․ հունվարին հաստատված բյուջեն։
Բուհից նշում են՝ մագիստրոսական ծրագրում ուսումնական պլանում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ Սոկուրովի պահանջներն անհամատեղելի էին ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքով սահմանված նորմերին։
«Կարծում ենք՝ կուրսից հրաժարվելու իրական պատճառը ցույց կտա ժամանակը»,- նշում են բուհից և հավելում՝ արվեստանոցի համար նախապատրաստված տարածքը վերափոխվում է մեդիագրադարանի և մոնտաժի սենյակի։
Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում կհնչի Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական օպերան
Նշենք, որ հունիսին Սոկուրովը հայտարարեց, որ այս տարվա սեպտեմբերին կդասավանդի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Օրեր առաջ էլ ռեժիսորը Տելեգրամ–ալիքում գրեց, որ արվեստանոցը չի կայանա բուհի ռեկտորի հետ արդյունավետ երկխոսության բացակայության պատճառով:
Լրահոս
0