https://arm.sputniknews.ru/20240914/shakhmati-hamashkharhajin-olimpiadaji-4-rd-pul-hh-kananc-havaqakany-haghtec-4-rd-angam-80664990.html
Հայաստանի կանանց հավաքականը անընդմեջ 4–րդ հաղթանակն է տարել շախմատի 45-րդ օլիմպիադայում
Հայաստանի կանանց հավաքականը անընդմեջ 4–րդ հաղթանակն է տարել շախմատի 45-րդ օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Տղամարդիկ զիջեցին Չինաստանի թիմին։ Հայկ Մարտիրոսյանը, սակայն, սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի հետ։ 14.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-14T23:31+0400
2024-09-14T23:31+0400
2024-09-15T10:53+0400
շախմատ
շախմատիստ
հայկ մարտիրոսյան
օլիմպիադա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0c/80586826_0:0:2048:1153_1920x0_80_0_0_f0cae023888c97a99080def7a7836608.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի կանանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստան շախմատի ֆեդերացիան։Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Վիետնամի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:Տղամարդկանց հավաքականը այսօր մրցում էր Չինաստանի թիմի հետ:Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի հետ։Հանդիպումն ավարտվեց Չինաստանի օգտին 2.5:1.5 հաշվով:Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1)։Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կավարտվի սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0c/80586826_112:0:1997:1414_1920x0_80_0_0_28f80d284d22ec5db212cdf36943c4fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, հայկ մարտիրոսյան, օլիմպիադա
շախմատ, շախմատիստ, հայկ մարտիրոսյան, օլիմպիադա
Հայաստանի կանանց հավաքականը անընդմեջ 4–րդ հաղթանակն է տարել շախմատի 45-րդ օլիմպիադայում
23:31 14.09.2024 (Թարմացված է: 10:53 15.09.2024) Տղամարդիկ զիջեցին Չինաստանի թիմին։ Հայկ Մարտիրոսյանը, սակայն, սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի հետ։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի կանանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստան շախմատի ֆեդերացիան։
Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Վիետնամի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0) և Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։
Տղամարդկանց հավաքականը այսօր մրցում էր Չինաստանի թիմի հետ:
Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի հետ։
Հանդիպումն ավարտվեց Չինաստանի օգտին 2.5:1.5 հաշվով:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1)։
Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կավարտվի սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։