00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեպտեմբերի 13–ի հորդառատ անձրևի հետևանքների վերաբերյալ 65 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

Բաժանորդագրվել
Գերատեսչությունից հայտնում են, որ զոհեր և տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանում արձանագրվել է ջրալցումների 26 դեպք, մեծ մասը՝ 18 դեպք, Կենտրոն վարչական շրջանում։ ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
Նշվում է, որ Նոր Նորքում արձանագրվել է ջրալցման 4 դեպք, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Նորք Մարաշ վարչական շրջաններում՝ 1-ական դեպք։ 6 դեպքում ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել, մի շարք հասցեներից փրկարարները մոտ 228 տոննա ջուր են հեռացրել։
«ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 13-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 00։59-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ (էլեկտրական լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)»,- հայտնում են գերատեսչությունից։
Արգելափակումից դուրս է բերվել 8 ավտոմեքենա։
Իրականացված աշխատանքներին մասնակցել է 26 մարտական հաշվարկ, 7 օպերատիվ խումբ, 5 մոտոպոմպ, 99 փրկարարական ծառայող։
Զոհեր և տուժածներ չկան։
Նշենք, որ Երևանում յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո հեղեղումներ են առաջանում, մայրաքաղաքի փողոցներով, բառի բուն իմաստով` վարար գետեր են հոսում։
Մենք աշխատանքային հերոսության ականատես ենք․ Օվերչուկը՝ ՀԿԵ–ի վերականգնված հատվածների մասին
Լրահոս
0