https://arm.sputniknews.ru/20240914/mshakujty-chi-karvogh-fizikakan-sahmanner-unenal-sankt-peterburgum-mijazgajin-hamazhvoghvov-e-80659250.html
Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ․ Սանկտ Պետերբուրգում միջազգային համաժողով է
Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ․ Սանկտ Պետերբուրգում միջազգային համաժողով է
Sputnik Արմենիա
Համաժողովի շրջանակում քննարկվել են ազգային մշակույթի և ինքնության պահպանության մարտահրավերը գլոբալիզացիայի պայմաններում։ 14.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-14T17:09+0400
2024-09-14T17:09+0400
2024-09-14T17:15+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
մշակույթ
դանիել դանիելյան
համաժողով
ռուսաստան
սանկտ պետերբուրգ
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0e/80657698_0:107:2048:1259_1920x0_80_0_0_b308e059b87962a0e8e6ba6893850301.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Մշակույթը բոլոր հարաբերությունների առաջին շարքում է և երկխոսության առաջին քայլն է։ Սանկտ Պետերբուրգում «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։Նա խոսել է կինոյի, օպերայի, բալետի, երաժշտության, մշակութային կրթության բնագավառներում համատեղ նախագծեր իրականացնելու կարևորության մասին՝ շեշտելով, որ ներկայում ՀՀ տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է, որը նաև կարևոր հիմքերից է՝ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման առումով։Կա իրականություն և կա մեդիա-ֆոն․ Օվերչուկը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասինՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարմարե պալատում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրները։Համաժողովի ընթացքում Դանիել Դանիելյանն առանձին քննարկումներ է ունեցել տարբեր երկրների մշակույթի պատասխանուտների, նաև ԲՐԻԿՍ կազմակերպության ղեկավարի հետ։Նշենք, որ համաժողովն անցկացվել է սեպտեմբերի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում։ Դրան մասնակցել են 43 երկրի մշակույթի նախարարներ ու փոխնախարարներ և 5 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0e/80657698_114:0:1934:1365_1920x0_80_0_0_c87791ee383630ad6ad64c3daac9c05c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), մշակույթ , դանիել դանիելյան, համաժողով, ռուսաստան, սանկտ պետերբուրգ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), մշակույթ , դանիել դանիելյան, համաժողով, ռուսաստան, սանկտ պետերբուրգ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ․ Սանկտ Պետերբուրգում միջազգային համաժողով է
17:09 14.09.2024 (Թարմացված է: 17:15 14.09.2024) Համաժողովի շրջանակում քննարկվել են ազգային մշակույթի և ինքնության պահպանության մարտահրավերը գլոբալիզացիայի պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Մշակույթը բոլոր հարաբերությունների առաջին շարքում է և երկխոսության առաջին քայլն է։ Սանկտ Պետերբուրգում «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին
ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
«Երբ մենք խոսում ենք մշակույթի լեզվով, հասկանում ենք, որ այն, ինչ մեզ միավորում է, շատ ավելի վեհ է, քան այն, ինչ մեզ բաժանում է։ Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ, այն պետք է ազատորեն տարածվի՝ անցնելով սահմաններն ու արգելքները, ստեղծելով իր հիասքանչ ու մեծ աշխարհը»,- ասել է նախարարի տեղակալը։
Նա խոսել է կինոյի, օպերայի, բալետի, երաժշտության, մշակութային կրթության բնագավառներում համատեղ նախագծեր իրականացնելու կարևորության մասին՝ շեշտելով, որ ներկայում ՀՀ տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է, որը նաև կարևոր հիմքերից է՝ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման առումով։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարմարե պալատում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրները։
Համաժողովի ընթացքում Դանիել Դանիելյանն առանձին քննարկումներ է ունեցել տարբեր երկրների մշակույթի պատասխանուտների, նաև ԲՐԻԿՍ կազմակերպության ղեկավարի հետ։
Նշենք, որ համաժողովն անցկացվել է սեպտեմբերի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում։ Դրան մասնակցել են 43 երկրի մշակույթի նախարարներ ու փոխնախարարներ և 5 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։