00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եվրասիան»` պատժամիջոցների տակ. ինչպես է կազմակերպությունը շարունակելու աշխատանքը ՀՀ–ում

© Sputnik / Aram NersesyanՄիկա Բադալյան
Միկա Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2024
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի որոշումը միանգամայն սպասելի էր կազմակերպության անդամների համար, սակայն պատժամիջոցները միայն ուժեղացրել են նրանց մոտիվացիան։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցները «Եվրասիա» ՀԿ-ի դեմ չեն խանգարի նրա աշխատանքին և նույնիսկ լրացուցիչ խթան կհաղորդեն։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալյանը։
Նա նշեց, որ այդ որոշումը միանգամայն սպասելի էր և կանխատեսվում էր դեռ հուլիսին, երբ «Եվրասիայի» գործունեությունը սկսեցին սահմանափակել, իսկ իրեն արգելեցին մուտք գործել Վրաստան և Մոլդովա:
«Այն ժամանակ ես ասում էի, որ մեր դեմ արդեն փաստացի պատժամիջոցներ են կիրառվում։ Այժմ դա պաշտոնապես հաստատվել է: Մեզ համար դա ցուցանիշ է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այդ պատժամիջոցները մեզ չեն վախեցնում, դրանք միայն ամրապնդում են մեր վստահությունը և ստիպում ավելի մեծ նվիրումով աշխատել», - ընդգծեց Բադալյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակն արտացոլում է ժամանակակից աշխարհի իրողությունները։ «Եվրասիայի» նման կազմակերպությունները, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ, զբաղվում են նրանով, որ հաղորդում են ճշմարտությունը և բացում մարդկանց աչքերը։ Իսկ Արևմուտքը, Բադալյանի կարծիքով, վերջին 30 տարիների ընթացքում զբաղվել է գիտակցության մանիպուլյացիայով՝ օտար արժեքներ պարտադրելով և խաթարելով ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ազգային ինքնությունը։
ՀՀ ԱԳՆ-ն հարցմանը չի պատասխանել. բլոգեր Միկա Բադալյանը՝ Մոլդովայից արտաքսման մասին
«Պատժամիջոցները կարող են դժվարություններ ստեղծել հայ ուսանողներին դրամաշնորհներ տրամադրելու հարցում, այսինքն առաջին հերթին տուժելու է երիտասարդությունը։ Սակայն ես վստահ եմ, որ դա լուրջ խոչընդոտ չի դառնա, և մենք կշարունակենք իրականացնել մեր ծրագրերը»,- ընդգծեց նա։
Թեև կազմակերպությունը դեռևս գրանցված չէ Հայաստանում, Բադալյանը կարծում է, որ դա չի խանգարի իրենց հետագա գործունեությանը: Նա նշել է, որ նախկինում էլ են դժվարություններ առաջացել, բայց «Եվրասիան» միշտ ուղիներ է գտել աշխատանքը շարունակելու համար:
«Ամենակարևորը այն արձագանքն է, որը մենք ստանում ենք հայ երիտասարդներից»,- ընդգծեց Բադալյանը:
Ավելի վաղ «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան հայտնել էր, որ պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ-ի կողմից՝ «Ռուսաստանի ազդեցության տակ թաքնված գլոբալ գործողությունների համար» ձևակերպմամբ: Նա նշել է, որ կազմակերպությունը գոյություն ունի ընդամենը հինգ ամիս և կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները, վախենալով իրենց ազդեցության կորստից, խուճապային կերպով շարունակում են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և այն ներկայացնող կազմակերպությունների դեմ:
Հատուկ ծառայություններն ինձ տարան ինքնաթիռի թեքահարթակից. Միկա Բադալյանն արդեն Երևանում է
Լրահոս
0