00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

140 դրամը աստղաբաշխական թիվ չէ խաղողի համար. Արտակ Սարգսյանն արձագանքել է նախարարին

© Sputnik / Aram NersesyanԽաղողի բերքահավաք և մթերում
Խաղողի բերքահավաք և մթերում - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2024
Խաղողի բերքահավաք և մթերում
Բաժանորդագրվել
Խաղողագործների միության նախագահի կարծիքով` խաղողի մթերման գինն այս տարի բարձրացել է ոչ միայն սակավ բերքի պատճառով, այլև արտահանման ծավալների աճի։ ՀՀ–ում աճեցված տեխնիկական տեսակների խաղողն այս տարի մեծ պահանջարկ ունի ՌԴ–ում և Վրաստանում։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում խաղողի մթերման գինը պայմանավորված է բերքի սակավությամբ, բայց այն ինքնարժեքից ընդամենը 20 դրամով է ավել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը` մեկնաբանելով Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտնած տեղեկությունները։
Նախարարն ասել էր, որ խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավական բարձր են, որոշ ընկերություններ այս պահին արդեն 140-150 դրամով են մթերում, իսկ նվազագույն գինը համարժեք է անցած տարվա առավելագույն գնին։
«140 դրամը ինքնարժեքից 20 դրամով է ավել։ Դա աստղաբաշխական թիվ չէ խաղողագործության մեջ։ Իրականում շատ տխուր վիճակ է, խաղողը շատ քիչ է։ Կոնյակի գործարանն անցած տարի էլ է 140 դրամով ընդունել, այս տարի էլ այդ գնով պայմանագրերն արդեն գարնանից կնքված են եղել։ Իսկ այն գործարանները, որոնք օգտվում են պետական սուբսիդավորման ծրագրից, սկզբից հայտարարել էին 110 դրամ, հիմա ստիպված 135-140 դրամ են վճարում, որովհետև խաղող չկա»,– նշեց Սարգսյանը։
Մթերման գնի բարձրացման պատճառը, նրա խոսքով, ոչ միայն անբարենպաստ եղանակային պայմաններով պայմանավորված սակավ բերքն է, այլև արտահանման ծավալների աճը։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ Հայաստանում աճեցված տեխնիկական տեսակների խաղողն այս տարի մեծ պահանջարկ ունի ՌԴ–ում և Վրաստանում։ Խաղողագործների միության նախագահի տվյալներով՝ այն 140 դրամով արտահանվում է նշված երկրներ։ Հետևաբար տեղական մթերող կազակերպությունները ստիպված բարձրացրել են մթերման գինը, որպեսզի կարողանան մրցակցել արտահանողների հետ։
«Մենք անցած տարվա համեմատ ունենք 640 հա խաղողի այգիների քանդում։ Այս տարիների ընթացքում խաղողագործների հույսը կտրվել է, ստացած բերքը ինքնարժեքից ցածր է․ անցած տարի 80-110 դրամով է մթերվել։ Մարդիկ իրենց ծախսը նույնիսկ չեն հանել։ Դրա համար էլ այգիները քանդել են»,– ասաց Սարգսյանը։
Փոխարենը Հայաստանում լայնորեն տարածվում են խաղողի նոր այգիները՝ ոչ տեղական տեսակներով։ Էկոնոմիկայի նախարարն այս մասին ևս խոսել էր Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ՝ վստահեցնելով, որ ոլորտի զարգացման արդյունքում հայկական գինին կարող է մրցել համաշխարհային լավագույն նմուշների հետ։
Խաղողագործների միության նախագահն ուշադրություն հրավիրեց «հայկական» բառի վրա՝ գինին հայկական է, եթե արտադրված է խաղողի հայկական սորտերից, մինչդեռ Հայաստանում ի հայտ եկող նոր, ինտենսիվ այգիներում հիմնականում օտարերկրյա տեսակներ են տնկում, որոնցից ստացված գինին, ըստ միջազգայնորեն ընդունված չափորոշիչների, չի կարող հայկական գինի համարվել։
Հայկական գինու ու կոնյակի 85.5 տոկոսն այսօր արտահանվում է ՌԴ։ Մինչդեռ ՀՀ կառավարությունը պարբերաբար բարձրաձայնում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին։ Ուստի Խաղողագործների միության նախագահից հետաքրքրվեցինք` հայկական գինին այսօր հնարավորություն ունի՞ եվրոպակա շուկա դուրս գալու։
«Եթե ուզում են դիվերսիֆիկացնել, ի՞նչ պայմաններ են մինչև այսօր առաջարկել խաղողագործին ու արտադրողին։ Նայեք վիճակագրությունը, եթե ավելի քան 85 տոկոսը Ռուսաստանում է սպառվում, էլ ի՞նչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը։ Իսկ եթե ընդհանուր ապրանքաշրջանառությունը դիտարկենք, արդեն ոչ թե 85, այլ 91 տոկոս է»,– արձանագրեց Սարգսյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով` 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն ընդլայնել է գինու արտահանման ծավալները 17,6%–ով` մինչև 1,9 մլն լիտր։
Լրահոս
0