00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսերենը ստիպված է մրցել անգլերենի հետ. ռուսագետը՝ դասավանդման նորամուծությունների մասին

© Photo : Русский дом в Армении Ռուսագետների հանդիպման ժամանակ
Ռուսագետների հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2024
Բաժանորդագրվել
Քննարկման ընթացքում նշվեց, որ ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցները լիովին պատրաստ են նոր ուսումնական տարվան:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ռուսերենը ստիպված է մրցել անգլերենի հետ, սակայն ռուսագետները պայքարում են յուրաքանչյուր աշակերտի համար։ Այս մասին հայտարարել է թիվ 95 դպրոցի ուսուցիչ Վիկտորյա Հարությունովան Երևանում Ռուսական տանը հայ ռուսագետների հանդիպման ժամանակ, հաղորդում է Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Նոր ուսումնական տարվա առաջին հանդիպմանը հավաքվել էին ռուսաց լեզվի խորացված ուսումնասիրությամբ դպրոցների ուսուցիչները։ Քննարկվել են նորամուծությունները և ուսուցման նոր չափորոշիչները:
Ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շնորհավորել է ուսուցիչներին ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
«Ռուսաց լեզուն ստիպված է մրցակցել անգլերենի հետ։ Բայց մենք պայքարում ենք յուրաքանչյուր աշակերտի համար։ Ռուսական տան ձեր «Մեթոդական դպրոցը», օգնում է թևաթափ չլինել: Գործընկերների հետ շփումը էներգիա է հաղորդում և աշխատանքը շարունակելու ուժ է տալիս»,-նշել է թիվ 95 դպրոցի ուսուցչուհի Վիկտորիա Հարությունովան։
Քննարկման մասնակիցները խոսել են մասնավորապես այն մասին, թե նոր մոտեցումներն ինչպես են օգնում կամ խանգարում դպրոցականներին զարգացնել ինքնուրույն ուսուցման հմտությունները:
«Կարևոր է ոչ միայն երեխաներին պատրաստի գիտելիքներ տալ, այլև սովորեցնել նրանց ինքնուրույն տեղեկատվություն գտնել և եզրակացություններ անել: Մեր խնդիրն է սովորեցնել նրանց ինքնուրույն սովորել: Այս հմտությունները պետք կգան ամենուր՝ և՛ աշխատավայրում, և՛ կյանքում»,-իր կարծիքն է հայտնել թիվ 164 դպրոցի ուսուցիչ, մեթոդիստ Անաիդա Վարդանյանը:
© Русский дом в Армении Վադիմ Ֆեֆիլովը հանդիպման ժամանակ
Руководитель Русского дома в Еревaне Вадим Фефилов на встрече с учителями школ с углублённым изучением русского языка (13 сентября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2024
Վադիմ Ֆեֆիլովը հանդիպման ժամանակ
Նրա ելույթից հետո քննարկվել է այն հարցը, թե արդյոք նորամուծությունները կարող են լրացուցիչ արդյունավետություն ապահվել։
Ռուսաց լեզվի և գրականության հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանն ընդգծել է, որ ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցները լիովին պատրաստ են նոր ուսումնական տարվան։
Ռուսաց լեզվի դասավանդումը քաղաքական տիրույթ տանելը կարճատեսություն է. Լիլիթ Գալստյան
«Մենք դպրոցներին ապահովել ենք անհրաժեշտ ամեն ինչով՝ ծրագրերով, պլաններով և նյութերով, որպեսզի նրանք կարողանան վստահորեն սկսել ուսումնական տարին»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամռանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր դպրոցներին շրջաբերական է ուղարկել օտար լեզուների դասավանդման վերաբերյալ: Պետական ստանդարտում ռուսերենը շարունակում է առաջին և պարտադիր օտար լեզու մնալ: Շրջաբերականում ամեն ինչ այլ է. ուսումնական հաստատությունների մի շարք դասերի համար ռուսերենը հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ընտրովի):
Լրահոս
0