00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Հրավառության հարցը պետք է քննարկել ՆԳՆ մեր գործընկերների հետ. Տիգրան Ավինյան
11:06
1 ր
Բաբկեն Սեդրակյան
Մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, ամբողջությամբ կանցնենք վճարման միասնական համակարգին. Բաբկեն Սեդրակյան
11:07
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահանջում ենք գերիների վերադարձը․ Երևանում նամակներ հանձնեցին դեսպանատներին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2024
Բաժանորդագրվել
«Համահայկական ճակատ» շարժումը շուրջ 20 օր առաջ նամակներ է հանձնել ՄԱԿ-ի գրանսենյակին՝ անհետ կորածների և գերիների խնդիրների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Համահայկական ճակատ» շարժումը ակցիաներ է իրականացնում տարբեր դեսպանատների մոտ և նամակներ հանձնում՝ պահանջելով 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների և Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ քայլեր ձեռնարկել։ Լրագրողների հետ զրույցում շարժման անդամը՝ Ռուզաննա Ստեփանյանը շեշտեց, որ մոտ 20 օր առաջ էլ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին նամակներ է հենց այդ հարցերի վերաբերյալ։
Շարժման անդամները սկզբում նամակ հանձնեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն` ուղղված դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Նամակով մտահոգություն են հայտնել COP-29 համաժողովը Բաքվում անցկացնելու առնչությամբ, քանի որ այնտեղ տարիներ շարունակ ապօրինաբար հայ գերիներ են պահվում։
Արա Աբրահամյանը դիմել է Պուտինին` Բաքվում հայ գերիների հարցը բարձրացնելու խնդրանքով
Հաջորդ նամակը շարժման անդամները հանձնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ Օլիվիե ԴըԿոնտինյիի անունով, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատուն` Քրիստինա Քվինի անունով։ Բովանդակությունը նույնն էր։ Միևնույն ժամանակ կոչ է արվում բարձրացնել գերիների և անհետ կորածների վերաբերյալ հարցը միջազգային հարթակներում, այդ թվում ՄԱԿ-ում և ԵՄ-ում։
Ռուզաննա Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք դիմել են նաև Անհետ կորածների միջազգային կոմիտեի հայկական հարցերով պատասխանատու Կարմեն Օսորնոյին՝ ակնկալելով ակտիվ աջակցություն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայ զինվորներին գտնելու հարցում։
«Այս կառույցը եզակի է այն առումով, որ դրա անդամները կարող են լինել Բաքվի բանտերում և այնտեղ տեսնել, թե ինչ վիճակ է և մեր տղաներից քանիսն են այնտեղ պահվում։ Մենք դիմել ենք այս կառույցին, քանի որ բազմաթիվ ծնողներ էլ վստահ են, որ իրենց երեխաները Բաքվի բանտերում են, շուրջ 80 տեսանյութ է ուղարկվել ՄԻԵԴ, որտեղ երևում են անհետ կորած համարվող տղաները»,- ասաց Ստեփանյանը։
Նա հույս հայտնեց, որ Անհետ կորածների միջազգային կոմիտեն կկարողանա որևէ քայլ անել անհետ կորած համարվող հայ զինծառայողների գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու առումով։ Շեշտեց՝ ՀՀ իշխանությունները բոլոր այդ ընտանիքներին միայնակ է թողել իրենց վշտի հետ ու ձեռքերը լվացել այս խնդրից։ Անհետ կորածների ծնողները հայտնել են, որ միակ կառույցը, որը ինչ-որ չափով աշխատանք է տանում, Ազգային անվտանգության ծառայությունն է։
Գերիների հարցը խաղաղության պայմանագրում ներառված չէ. Ալեն Սիմոնյան
Շարժման անդամները նշեցին, որ առաջիկայում պատրաստվում են լուրջ ճնշումներ գործադրել ՀՀ կառավարության վրա։
«Մեր տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը մինչև ամսվա վերջ մեկնելու է Նյու Յորք և հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Մենք պետք է պարտադրենք, որպեսզի այս հարցը դառնա օրակարգի քննարկման թեմա»,- ասաց Ստեփանյանը։
Շարժման անդամը նաև ներկայացրեց, թե ՄԱԿ-ի գրասենյակից իրենց ինչ պատասխաններ են տվել նամակների վերաբերյալ։ Ասել են, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանձնակատարն այս պահին հասցրել է խոսել Բաքվում իր գործընկերոջ հետ, ներկայացրել է այնտեղ պահվող հայ գերիների և անհետ կորածների խնդիրը։ Այնտեղից ասել են, որ Բաքուն էլ Հայաստանից իր անհետ կորածներին է պահանջում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանձնակատարը նաև դիմել է ՄԱԿ-ի ասամբլեայի մարդու իրավունքների գծով հանձնակատարին և պահանջել քննության առարկա դարձնել հայ անհետ կորածների և ռազմագերիների խնդիրը։
COP-29–ը կարող է ՀՀ–ի համար լավ հարթակ լինել Բաքվում գերիներից խոսելու համար. իրավապաշտպան
Շարժման անդամներին ՄԱԿ-ից միևնույն ժամանակ հայտնել են նաև, որ այս պահին բանակցություններ են ընթանում նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ։
Հավելենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
Լրահոս
0