https://arm.sputniknews.ru/20240913/hjusisajin-kvorean-arajin-angam-cucadrel-e-urani-harstacman-gvortsarany-80637401.html
Հյուսիսային Կորեան առաջին անգամ ցուցադրել է ուրանի հարստացման գործարանը
Հյուսիսային Կորեան առաջին անգամ ցուցադրել է ուրանի հարստացման գործարանը
Sputnik Արմենիա
Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Կիմ Չեն Ինն անցնում մետաղական ցենտրիֆուգների երկար շարքերի միջով։ 13.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-13T20:19+0400
2024-09-13T20:19+0400
2024-09-13T20:23+0400
հյուսիսային կորեա
կիմ չեն ին
ուրան
գործարան
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0d/80622807_0:65:1000:628_1920x0_80_0_0_ff474a3f40203b375149a277224005d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Հյուսիսային Կորեան առաջին անգամ ցույց է տվել գործարանը, որտեղ ուրան է հարստացվում միջուկային զենքի համար: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցելել է երկրի միջուկային սպառազինությունների ինստիտուտ և միջուկային զենքի համար ռադիոակտիվ նյութերի արտադրության բազա։ Տեղեկությունը հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ չհստակեցնելով տեղանքի անվանումն ու այցի օրը:Կիմ Չեն Ինը ծանոթացել է միջուկային մարտագլխիկների արտադրության գործընթացին և դրա ավելացման հեռանկարային պլան է կազմել։ Նա ուսումնասիրել է ուրանի հարստացման բազայի կառավարման կետը և մեծ գոհունակություն հայտնել, երբ զեկուցել են, որ միջուկային նյութերի արտադրությունն անշեղորեն ընդլայնվում է: Նա կարգադրել է ավելացնել ցենտրիֆուգների քանակը։Թող Արևմուտքը մտածի, թե որտեղ այն կհայտնվի. Պուտինը չի բացառել ԿԺԴՀ-ին զենքի մատակարարումըՆա այցելել է նաև Կորեայի ժողովրդական բանակի հատուկ նշանակության ուժերի բազա, որտեղ հետևել է զինվորականների վարժանքներին, մասնավորապես հետախուզական գործողությունների ժամանակ գործողությունների մշակմանը:Երկրի ղեկավարը հայտարարել է, որ երկրի զինվորականները պետք է մշտապես կատարելագործեն պատրաստության մեթոդներն ու կատարելապես պատրաստվեն պատերազմի, որպեսզի հնարավոր հակամարտության դեպքում անմիջապես ճնշեն թշնամուն: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մեջբերում է նրա ասածը․ «Որքան շատ քրտինք թափես մարզումների ժամանակ, այնքան քիչ արյուն կթափես պատերազմում»:Սերգեյ Շոյգուն այցելել է Հյուսիսային Կորեա
հյուսիսային կորեա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0d/80622807_116:0:1000:663_1920x0_80_0_0_bc98def1b8e27a006a180c86cbb2a79e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հյուսիսային կորեա, կիմ չեն ին, ուրան, գործարան, միջուկային զենք
հյուսիսային կորեա, կիմ չեն ին, ուրան, գործարան, միջուկային զենք
Հյուսիսային Կորեան առաջին անգամ ցուցադրել է ուրանի հարստացման գործարանը
20:19 13.09.2024 (Թարմացված է: 20:23 13.09.2024) Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Կիմ Չեն Ինն անցնում մետաղական ցենտրիֆուգների երկար շարքերի միջով։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Հյուսիսային Կորեան առաջին անգամ ցույց է տվել գործարանը, որտեղ ուրան է հարստացվում միջուկային զենքի համար: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցելել է երկրի միջուկային սպառազինությունների ինստիտուտ և միջուկային զենքի համար ռադիոակտիվ նյութերի արտադրության բազա։ Տեղեկությունը հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ չհստակեցնելով տեղանքի անվանումն ու այցի օրը:
Կիմ Չեն Ինը ծանոթացել է միջուկային մարտագլխիկների արտադրության գործընթացին և դրա ավելացման հեռանկարային պլան է կազմել։ Նա ուսումնասիրել է ուրանի հարստացման բազայի կառավարման կետը և մեծ գոհունակություն հայտնել, երբ զեկուցել են, որ միջուկային նյութերի արտադրությունն անշեղորեն ընդլայնվում է: Նա կարգադրել է ավելացնել ցենտրիֆուգների քանակը։
Նա այցելել է նաև Կորեայի ժողովրդական բանակի հատուկ նշանակության ուժերի բազա, որտեղ հետևել է զինվորականների վարժանքներին, մասնավորապես հետախուզական գործողությունների ժամանակ գործողությունների մշակմանը:
Երկրի ղեկավարը հայտարարել է, որ երկրի զինվորականները պետք է մշտապես կատարելագործեն պատրաստության մեթոդներն ու կատարելապես պատրաստվեն պատերազմի, որպեսզի հնարավոր հակամարտության դեպքում անմիջապես ճնշեն թշնամուն: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մեջբերում է նրա ասածը․ «Որքան շատ քրտինք թափես մարզումների ժամանակ, այնքան քիչ արյուն կթափես պատերազմում»: