00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանն աստվածատուր ձեռնածու է, և գնդակը թաքնված է նրա թևքի ծալքերում

© AP Photo / Francisco SecoԹուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2024
Թուրքիայի նախագահ
Բաժանորդագրվել
Ղրիմի թեման որևէ դեպքում, որևէ պարագայում անտարբեր չի թողնում Էրդողանին։ Ղրիմը հանգամանքների որոշակի համադրության դեպքում կարող էր գլխավոր մրցանակ դառնալ Թուրքիայի համար։

Ի՞նչ է մոգոնել Թուրքիայի առաջնորդը

Միջազգային քաղաքականության մեջ հարաբերությունների նոր որակը նուրբ բան է, ամեն դիվանագետի խելքի բան չէ: Հիմա գրեթե բոլոր երկրները փորձում են նոր, բայց արդեն վրա հասած բազմաբևեռ աշխարհակարգի արևի տակ ավելի տաք տեղ գրավել, և այդ հարաբերությունները կառուցումը, հաշվի առնելով արդարացի մոտեցումները, առավել քան դժվար է։ Համաշխարհային աշխարհաքաղաքական քարտեզով այսուայն կողմ նետվող Էրդողանի օրինակը թերևս դրա ամենավառ ապացույցն է։
Շաբաթ չի անցնում, որ Թուրքիայի առաջնորդը քաղաքական բեմահարթակներում ոչ ստանդարտ ինչ-որ բան չմոգոնի։
Մե՛կ Անկարան հանկարծ հայտարարում է, որ իր արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերը ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը գնահատում է որպես Թուրքիային միության լիարժեք անդամի կարգավիճակ տալու բանակցային գործընթացի վերականգնում․․․
Մե՛կ էլ բառացիորեն հաջորդ օրը հանկարծ հայտարարվում է, թե Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։ Այն ԲՐԻԿՍ-ին, որտեղ հիմա իրար հերթ չտալով խցկվում են աշխարհաքաղաքական ասպարեզի բազմաթիվ երկրներ։ Այս պահին այդ միջպետական միավորման փաթեթում արդեն 34 հայտ է հավաքվել մի շարք երկրներից, որոնք ուզում են միանալ ԲՐԻԿՍ-ին այս կամ այն ձևաչափով։
Իսկ դրանից ընդամենը մի քանի օր անց Էրդողանը հանկարծ առցանց ձևաչափով ելույթ է ունենում «Ղրիմի պլատֆորմի» համաժողովում՝ բավական պատասխանատու հայտարարություն անելով առ այն, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի Ղրիմի թերակղզուց հօգուտ Ուկրաինայի, և որ դա կհամապատասխանի միջազգային իրավունքի ժամանակակից պահանջին։

Մի խոսքով, Էրդողանը դեսուդեն է նետվում՝ փորձելով հաճոյանալ, ինչպես ասում են, և՛ մեզ, և՛ ձեզ։ Ի դեպ, նման պահվածքը շատ բնորոշ է Թուրքիայի առաջնորդին։

Հիմա, երբ նախկին միաբևեռ աշխարհակարգը, որտեղ գերիշխան էր ԱՄՆ-ն իր արբանյակներով, տապալված է, շատ առաջնորդների չես նախանձի։ Միայն Էրդողանը չէ, որ այդպես շուռումուռ է գալիս՝ փորձելով կանխատեսել, թե բարիկադների որ կողմում ավելի ձեռնտու կլինի հայտնվել, երբ նախկին աշխարհակարգը մոռացության մատնվի և գա մի քանի ուժային կենտրոններով բազմաբևեռ աշխարհի ժամանակը։

ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու երազանքը տապալվե՞ց

Ինչո՞ւ է Էրդողանը մղվում ԲՐԻԿՍ։ Ինչո՞ւ ոտնատակ տվեց Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու սեփական երազանքը։ Ըստ երևույթին, Անկարան այնքան էլ ճիշտ չի գնահատել առաջարկը, որն ուղարկել էին եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ԱԳ նախարար Ֆիդանին։ Հավանաբար կանչել են, որպեսզի ոչ թե ԵՄ-ին անդամակցելու մասին խոսեն, այլ հերթական անգամ զգուշացնեն, որ Ռուսաստանի հետ ընկերություն չանի։
Եվրոպացիների հանդեպ վիրավորվածությունն էլ ցանկություն է առաջացրել ցույց տալու, թե Թուրքիան միանգամայն ինքնուրույն արտաքին քաղաքականություն է վարում։ Իսկ «անկախ արտաքին քաղաքականությունը», որով այդքան հպարտանում է թուրքական դիվանագիտությունը, ներկայիս պայմաններում ենթադրում է, որ անհրաժեշտ է հնարավորինս ճիշտ կողմնորոշվել աշխարհաքաղաքական թե՛ տարածության, թե՛ ժամանակի հարցում։ Ինչպես ընդունված է ասել, ժամանակին դավաճանելը նշանակում է միայն կանխատեսել։
Դե իսկ փորձառու քաղաքական գործիչ Էրդողանը միշտ ելնում է այն սկզբունքից, որ չի կարելի «բոլոր ձվերը մի զամբյուղում պահել»։ Արդյունքում ստացվում է մի տեսակ քաղաքական ձեռնածու, որի դեպքում չես կարող վստահ ասել, որ գնդակն իսկապես բաժակներից մեկի տակ է։ Ամենայն հավանականությամբ, գնդակն ինչ-որ տեղ թևքում է և ճիշտ ժամանակին կդրվի ա՛յն բաժակում, որը մատնացույց չի անի հաճախորդը: Այսպիսին է արտաքին քաղաքական մեթոդաբանությունն ըստ Էրդողանի։
Համաշխարհային առաջնորդներից ով նրա հետ աշխատելու, շփվելու հնարավորություն է ունեցել, արդեն ուսումնասիրել է Թուրքիայի առաջնորդի այս վարքագծային առանձնահատկությունը։ Հավանաբար այդ պատճառով եվրոպացի գործընկերներն առանձնապես չզարմացան, երբ Անկարան հանկարծ հայտարարեց ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկության մասին՝ կառույց, որն իր թափով գնալով ավելի է վախեցնում եվրոպացիներին և ամերիկացիներին։ Կրեմլը հանգիստ, առանց էմոցիաների արձագանքեց նաև Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը։ Պեսկովն ասաց՝ այո՛, այդ հարցում տարաձայնություններ ունեն Անկարայի հետ:
Ակնհայտ է, որ արդեն բոլորը գիտեն, որ թուրք առաջնորդի թևքում իսկապես թաքնված է ձեռնածուի այն գնդակը կամ էլ ինչ-որ հաղթաթուղթ, որը ճիշտ պահին կդրվի համապատասխան բեմահարթակի սեղանին։ Եվ այդ քարտեզը կներկայացվի որպես արտաքին քաղաքական ասպարեզում Թուրքիայի՝ վաղուց արդեն մշակված դիրքորոշում։ Դրա համար Էրդողանին չեն դատապարտի, քանի որ բոլորը ծանոթ են Թուրքիայի առաջնորդի այդօրինակ հնարքներին։

Իսկ Էրդողանի երազանքը մեկն է՝ կապել թյուրքական գոտին և․․․ ստանալ Ղրիմը

Այլ բան է, որ այժմ աշխարհաքաղաքական ասպարեզում ժամանակները փոխվել են, և մեծ, ուժեղ, բայց ոչ միջուկային տերությունների առաջնորդներից պահանջվում է ավելին, քան մրցակցին աշխարհաքաղաքական շախմատային տախտակի վրա խաբելու ունակությունը։ «Միջերկրական ծովից մինչև Չինական Մեծ պարիսպ» թյուրքական գոտին միացնելու Էրդողանի ցանկության, երազանքի մասին բոլորը գիտեն, և ներկայիս արկածախնդիր խաղերով ԵՄ-ի կամ ԲՐԻԿՍ-ի հարթակներում ոչ մեկին չեն խաբի։
Էրդողանն ամեն գնով ձգտելու է ճեղքել Սյունիքով անցնող «միջանցքը», որպեսզի դուրս գա ուղիղ Կասպից ծով, իսկ այնտեղից՝ Կենտրոնական Ասիայով մինչև Չինաստան։
Իսկ այստեղ Թուրքիային կօգնի հին, վաղեմի բարեկամ ու զինակից Բրիտանիան։ Այդ առումով Անկարային պետք չէ ո՛չ Եվրամիությանը, ո՛չ էլ ԲՐԻԿՍ-ի լիարժեք անդամակցությունը։ Սովորական հնարք, որով քաղաքական գործիչը փորձում է իր հիմնական մտադրությունները թաքցնել մրցակիցներից:
Մի փոքր այլ է իրավիճակն արդեն կոնկրետ Ղրիմի դեպքում։ Թուրքիան և նրա առաջնորդ Էրդողանը վաղուց արդեն թերակղզու հետ կապված իրենց ծրագրերն ունեն։ Եվ «Ղրիմի հարթակում» Էրդողանի ասածը կրկին չպետք է ոչ մեկին մոլորեցնի. Օսմանյան կայսրությամբ հպարտացող թուրք առաջնորդն անգամ երազում է տեսնում, թե ինչպես է Ղրիմը գալիս ոչ թե Ուկրաինա, այլ կոնկրետ Թուրքիա։ Եվ դրա համար քիչ բան է պետք։ Որ նոր, բազմաբևեռ աշխարհակարգում Ղրիմին տիրի ոչ թե հզոր Ռուսաստանը, այլ բավական թուլացած Ուկրաինան։
Կարծում եմ ՝ այս հարցում թուրքերն ու բրիտանացիները տեսակետների և մտադրությունների տարբերություններ չունեն։ Լոնդոնը հաճույքով կներգրավվեր թուրքական խաղի մեջ, որի մրցանակը կարող է լինել Ղրիմի թերակղզին։ Բրիտանացիներն էլ, ինչպես թուրքերը, նման ծածուկ, բայց ամենևին էլ ոչ պակաս ցանկալի երազանք ունեն՝ հաստատվել Ղրիմում և այստեղից Ռուսաստանին տարբեր վնասներ հասցնել։ Ու չի բացառվում, որ Էրդողանի հայտարարությունը հստակ համաձայնեցված էր հենց Լոնդոնի հետ։
Եվ քանի որ Ռուսաստանը, խոսելով Մոսկվայի և Կիևի միջև տեսականորեն հնարավոր բանակցություններում հնարավոր միջնորդների մասին, Թուրքիային չնշեց (խոսվեց Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի մասին), ապա Էրդողանը պարզապես վիրավորվեց։ Բազմաքայլ կոմբինացիան ձախողվեց, իսկ չէ՞ որ միջնորդությունը կարող էր աշխարհաքաղաքական ասպարեզում Թուրքիային շատ մրցանակային միավորներ ավելացնել։ Ահա և ստիպված էր շտապ «վերաորակավորվել»․․․ ո՛չ, ոչ թե տնային կառավարչի, այլ Ուկրաինայի շահերի պաշտպանի։
Լրահոս
0