00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այրվածքների դեպքերը 30%-ով աճել են․ Այրվածքաբանության ազգային կենտրոնը տվյալներ է հայտնում

© Sputnik / Karen AvetisyanԱյրվածքաբանության ազգային կենտրոնի ցուցանակներից մեկը
Այրվածքաբանության ազգային կենտրոնի ցուցանակներից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2024
Բաժանորդագրվել
Մասնագետը պնդում է, որ ՀՀ քաղաքացիներից շատերը չեն կարողանում պահպանել անվտանգության ամենատարրական կանոնները, ինչի հետևանքով էլ այրվածքների դեպքերը տարեցտարի ավելանում են։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Բարձր ջերմաստիճանի ջրի մոտ երեխաների խաղալու, հոսանքահարումների, տանը և մեքենայում գազի արտահոսքի հետևանքով այրվածքներ ստացած անձանց թիվն ամեն տարի աճում է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերին։
«Մենք նկատել ենք, որ դեպքերի քանակը գնալով ավելանում է, կարելի է ասել` ամեն ամիս է ավելանում։ Համեմատելով նախորդ տարվա հետ` գրեթե 30% աճ է նկատվում։ Տարեկան կտրվածքով` ընդհանուր դեպքերի քանակը հասնում է մոտ 600-700-ի, ու մեծ մասամբ կենցաղային բնույթի այրվածքներ են լինում։ Այդ դեպքերի մոտ 35-40 տոկոսը երեխաներն են լինում»,- ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենը։
Նա ընդգծեց՝ գրեթե բոլոր դեպքերը պատահում են պարզագույն կանոնները խախտելու հետևանքով։ Օրինակ՝ մեքենայում պայթյունները հիմնականում լինում են այն դեպքերում, երբ գազի արտահոսք է լինում, վարորդը կամ ուղևորը հոտը զգում են, ուշադրություն չեն դարձնում, ավելին` որոշում են ծխախոտ օգտագործել։
Օգոստոսին, 2 շաբաթվա ընթացքում մեքենայում գազի պայթյունի 6 դեպք է գրանցվել, բոլորն էլ նույն «սցենարով»։ Հիմնականում նման դեպքերում մեքենաներում վարորդից բացի այլ անձինք էլ են լինում ու տուժածների թիվը մեծանում է։
Այս տարվա 8 ամսում ՀՀ–ում պայթյուններից ավելի շատ մարդ է մահացել, քան ամբողջ 2023 թ–ին
Խոսելով տան պայմաններում արձանագրված դեպքերի մասին` Հովհաննիսյանը շեշտեց՝ այստեղ էլ եռման ջրի հետևանքով ստացված այրվածքներն են շատ լինում․ կաթսայով ջուր է եռացվում, իսկ կողքին երեխաներ են վազվզում։
Մասնագետը նշեց` նույնիսկ օրեր են լինում, երբ այրվածքներով այնքան պացիենտ է դիմում, որ չեն հասցնում իրենց կենտրոնում բուժօգնություն ցույց տալ ու դիմում են գործընկերներին։
Հովհաննիսյանի խոսքով՝ նմանատիպ բոլոր դեպքերը հետագայում էլ կանխելու համար մշտապես խոսում են և՛ իրենց բուժառուների, և՛ նրանց հարազատների հետ, որպեսզի վերջիններս հստակ իմանան՝ ինչպես պահպանել կանոնները։
Լրահոս
0