https://arm.sputniknews.ru/20240913/pek-i-mi-khumb-pashtvonatar-andzinq-8-mln-dram-kasharq-en-pahanjel-hh-hakakvorupcivon-kvomite-80629804.html
ՊԵԿ-ի մի խումբ պաշտոնատար անձինք 8 մլն դրամ կաշառք են պահանջել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՊԵԿ-ի մի խումբ պաշտոնատար անձինք 8 մլն դրամ կաշառք են պահանջել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
Մեղադրյալներից երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: 13.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-13T18:52+0400
2024-09-13T18:52+0400
2024-09-13T18:54+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
կաշառք
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1149/92/11499241_0:19:1600:919_1920x0_80_0_0_60a6189ef3a6773f30bf3c19e1ef3a2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի խումբ պաշտոնատար անձինք 8 մլն դրամ կաշառք են պահանջել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Նախաքննությամբ պարզվել է, որ գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն 2024 թվականի մարտի 20-ին Արմավիրի մարզում գտնվող մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացման վայրում հարկային ստուգումների ժամանակ հայտնաբերել են հարկային ընթացակարգով չհաշվառված 9 աշխատակիցի, ինչպես նաև նշված շինարարական ընկերության և դրա հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության կողմից իրականացված տարբեր գործարքների ընթացքում դեռևս չպարզված հարկային տարբեր իրավախախտումներ:Տեսուչներն իրենց ընդհանուր ծանոթ Ս. Ա.-ի միջոցով հանդիպել են հիշյալ շինարարական երկու ընկերությունների տնօրենի ու փոխտնօրենի հետ և հարկային ստուգումների ընթացքում հայտնաբերված չհաշվառված աշխատակիցների փաստը, ինչպես նաև տարբեր գործարքների ընթացքում չպարզված հարկային իրավախախտումները չարձանագրելու համար պահանջել են 8.000.000 դրամ կաշառք: Շինարարական ընկերությունների տնօրենն ու փոխտնօրենը տվել են իրենց համաձայնությունը:Պաշտոնյան 1 մլն դրամ կաշառք է վերցրել և թաքցրել խախտումները. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՎերը նշված հանցավոր արարքների համար Վ. Ա.-ին և Հ. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափով կաշառք ստաալը), Ս. Ա.-ին՝ 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալուն միջնորդելը), իսկ Կ. Հ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափով կաշառք տալը):Մեղադրյալներից երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:Կաշառք, խարդախություն, պաշտոնեական դիրքի չարաշահում. ԱԻ նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1149/92/11499241_129:0:1549:1065_1920x0_80_0_0_38245b5f4227ee50adb7750bd871507b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե
ՊԵԿ-ի մի խումբ պաշտոնատար անձինք 8 մլն դրամ կաշառք են պահանջել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
18:52 13.09.2024 (Թարմացված է: 18:54 13.09.2024) Մեղադրյալներից երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի խումբ պաշտոնատար անձինք 8 մլն դրամ կաշառք են պահանջել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն 2024 թվականի մարտի 20-ին Արմավիրի մարզում գտնվող մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացման վայրում հարկային ստուգումների ժամանակ հայտնաբերել են հարկային ընթացակարգով չհաշվառված 9 աշխատակիցի, ինչպես նաև նշված շինարարական ընկերության և դրա հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության կողմից իրականացված տարբեր գործարքների ընթացքում դեռևս չպարզված հարկային տարբեր իրավախախտումներ:
Տեսուչներն իրենց ընդհանուր ծանոթ Ս. Ա.-ի միջոցով հանդիպել են հիշյալ շինարարական երկու ընկերությունների տնօրենի ու փոխտնօրենի հետ և հարկային ստուգումների ընթացքում հայտնաբերված չհաշվառված աշխատակիցների փաստը, ինչպես նաև տարբեր գործարքների ընթացքում չպարզված հարկային իրավախախտումները չարձանագրելու համար պահանջել են 8.000.000 դրամ կաշառք: Շինարարական ընկերությունների տնօրենն ու փոխտնօրենը տվել են իրենց համաձայնությունը:
Վերը նշված հանցավոր արարքների համար Վ. Ա.-ին և Հ. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափով կաշառք ստաալը), Ս. Ա.-ին՝ 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալուն միջնորդելը), իսկ Կ. Հ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափով կաշառք տալը):
Մեղադրյալներից երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: