https://arm.sputniknews.ru/20240912/turizmi-volvortum-mijazgajin-pastatught-kunenanqpashinjany-nerdrumajin-ughecujci-masin-80584441.html
Տուրիզմի ոլորտում միջազգային փաստաթուղթ կունենանք.Փաշինյանը` ներդրումային ուղեցույցի մասին
Տուրիզմի ոլորտում միջազգային փաստաթուղթ կունենանք.Փաշինյանը` ներդրումային ուղեցույցի մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանը վստահ է` տուրիզմը բարեկեցության արտահայտություն է, քանի որ գումարի առկայության դեպքում մարդիկ նախընտրում են այն ծախսել ճամփորդության վրա։ 12.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-12T20:28+0400
2024-09-12T20:28+0400
2024-09-12T20:28+0400
նիկոլ փաշինյան
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0c/80582819_0:0:1670:940_1920x0_80_0_0_729d4a27e66363ad5286fdf88ab19f47.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը, որը տուրիզիմի ոլորտում լինելու է միջազգայնորեն վավերացված փաստաթուղթ` ներդրումներ իրականացնելու համար։ Այս մասին ուղեցույցի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա կարծիքով՝ տուրիզմը բարեկեցության արտահայտություն է և բարեկեցության աղբյուր, որովհետև մարդիկ գումարի առկայության դեպքում նախընտրում են այն ծախսել ճամփորդության վրա։ Փաշինյանը նաև նշել է, որ անձամբ ինքը Հայաստանով ճամփորդելիս պարզել է` երկրում բազմաթիվ բացառիկ տեղեր կան։Ներդրումային ուղեցույցը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ:Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0c/80582819_0:0:1484:1113_1920x0_80_0_0_2928ff8fd4e6e844149b2cac32d964df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ
նիկոլ փաշինյան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ
Տուրիզմի ոլորտում միջազգային փաստաթուղթ կունենանք.Փաշինյանը` ներդրումային ուղեցույցի մասին
Փաշինյանը վստահ է` տուրիզմը բարեկեցության արտահայտություն է, քանի որ գումարի առկայության դեպքում մարդիկ նախընտրում են այն ծախսել ճամփորդության վրա։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը, որը տուրիզիմի ոլորտում լինելու է միջազգայնորեն վավերացված փաստաթուղթ` ներդրումներ իրականացնելու համար։ Այս մասին
ուղեցույցի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հազմոված ենք` այս թողարկումը նոր խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար։ Սա այն դեպքն է, երբ մենք տարբեր ներդրումային ծրագրեր քննարկելիս՝ տուրիզմի ոլորտում կունենանք միջազգայնորեն վավերացված մի փաստաթուղթ, որը մեզ համար լրացուցիչ փաստարկ կլինի հիմնավորելու, որ Հայաստանում կան պատշաճ ներդրումային պայմաններ և ուղղություններ, մասնավորապես՝ տուրիզմի ոլորտում, ներդրումներ իրականացնելու, զարգանալու, հարստանալու և հարստացնելու համար», – ասել է Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ տուրիզմը բարեկեցության արտահայտություն է և բարեկեցության աղբյուր, որովհետև մարդիկ գումարի առկայության դեպքում նախընտրում են այն ծախսել ճամփորդության վրա։ Փաշինյանը նաև նշել է, որ անձամբ ինքը Հայաստանով ճամփորդելիս պարզել է` երկրում բազմաթիվ բացառիկ տեղեր կան։
Ներդրումային ուղեցույցը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ: