00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միշտ փորձել ենք օգնել Հայաստանին. Լուկաշենկոն՝ Երևանի հետ հարաբերությունների մասին

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
Բաժանորդագրվել
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ ակնկալում է հայ ժողովրդի իմաստնությունն ու խորաթափանցությունը:
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսը հանդես է գալիս Հայաստանի հետ լավ հարաբերությունների պահպանման օգտին։ Այս մասին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում բնակվող ազգային համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Լուկաշենկոն խոստովանել է՝ երկկողմ հարաբերություններում որոշակի «թերությունների և նրբություններ» կան, բայց վստահ է՝ Մինսկի մեղքն այդտեղ բացարձակ չկա:
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք որպես ամենահարազատ մարդիկ, օգնել ենք ամեն կերպ ։ Բայց ահա, տեսնում եք, ցանկացան դեպի Արևմուտք գնալ, դեպի ԵՄ․․․ Ի՞նչ Արևմուտք։ Մենք դեմ չենք Արևմուտքի, ամերիկացիների հետ համագործակցությանը, բայց դուք տեսնում եք նրանց քաղաքականությունը»,- նրա խոսքը մեջբերում է «Բելտա» լրատվական գործակալությունը։
Բելառուսի նախագահը վստահ է, որ ԱՄՆ ընտրություններից հետո նոր ղեկավարությունը, անկախ այն հանգամանքից՝ դա կլինի Թրամփը, թե Հարիսը, կվերանայի իր քաղաքականությունը:
Նրա խոսքով՝ ինքը մշտապես Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել վստահել քաղաքականության մեջ իր բազմամյա փորձին։
Լուկաշենկոն հավելել է, որ իր կյանքում շատ բան է տեսել, նրանց (Արևմուտքին,–խմբ.) հավատալ չի կարելի: Նա միաժամանակ վստահ է, որ հայերը շատ իմաստուն են, և մոտ ժամանակներս նրանք կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Նիկոլ Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Դա պայմանավորված է Բելառուսի նախագահի երեք շաբաթ առաջ արված հայտարարություններով՝ կապված Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետ։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
Լրահոս
0