00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաշխարհային վիրտուոզն 80 տարեկան է. ինչպես Սպիվակովը դարձավ հայկական ընտանիքի մաս

© Sputnik / Armenuhi Mkhoyan Վլադիմիր Սպիվակով
Վլադիմիր Սպիվակով - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
Բաժանորդագրվել
Սպիվակովը համաշխարհային երաժշտական բեմի երևույթ դարձավ դեռ 1960-ականներին՝ որպես Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող: «Բիս» համերգները և մրցույթներում հաղթանակները նրան համաշխարհային համբավ բերեցին։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Լրանում է մոսկովյան, և, թերևս, համաշխարհային գլխավոր վիրտուոզ Վլադիմիր Սպիվակովի 80-ամյակը։ Տեսնելով նրան բեմում՝ դժվար է հավատալ, իսկ հավատալով՝ հասկանում ես, որ նրա համար այս տարեդարձն ամենևին էլ եզրափակիչ ժամկետ չէ, այլ պարզապես հերթական սահման, որից անդին մարդուն բացվում են նոր հնարավորություններ՝ արդեն հսկայական փորձի և մեծագույն իմաստության հիման վրա: Եվ կասկած չկա, որ Սպիվակովի ստեղծագործության ապագա տարիները նույնպես կդառնան խորը և հագեցած:
Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականին՝ Ուֆայում, հրեական ընտանիքում։ Պատերազմից հետո Սպիվակովները տեղափոխվեցին Լենինգրադ, որտեղ մայրը դասավանդում էր երաժշտական դպրոցում: Վլադիմիր Սպիվակովը երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց՝ մոր հորդորով, իսկ արդեն 13 տարեկանում հաղթել է «Սպիտակ գիշերներ» մրցույթում։
«Հայրիկը սեղանին լուցկու տուփ էր դնում, և դասի ժամանակ պետք էր դատարկել այն։ Այսինքն՝ պասաժ էի նվագում՝ նա հանում էր լուցկին՝ կրկնելով պասաժը, հետո՝ էլի մեկը։ Իսկ հետո անհրաժեշտ էր տուփը լցնել հակառակ հերթականությամբ։ Երբ բոլոր լուցկիները կրկին հայտնվում էին տուփի մեջ՝ դասն ավարտվում էր», - պատմում էր նա տնային պարապմունքների մասին։
Կարելի է հաշվել լուցկիները և բազմապատկել երկուսով, որպեսզի չթվա, թե շնորհալիներին ի վերուստ ամեն ինչ հեշտ է տրվում։
Եվ միայն տանը չէ, որ ստիպված էր դժվարություններ հաղթահարել։
«Երբ սովորում էինք Լենինգրադի տասնամյա դպրոցում, խուլիգանները մեզ անընդհատ ծեծում էին՝ սովորաբար դպրոցի մոտ գտնվող անկյունում։ Ջութակները դառնում էին տաշեղներ։ Մի լավ ձանձրացա դրանից ու այդպես․․․ հայտնվեցի բռնցքամարտի բաժնում։ Երեք ամիս անց, երբ մենք նորից դեմ առ դեմ բախվեցինք այդ խմբին, ջութակս զգուշորեն դրեցի գետնին և կյանքումս առաջին անգամ վերջապես պատասխան տվեցի՝ ինչպես պետք է։ Այդ հմտությունը հետագայում ինձ մեկ անգամ չէ, որ օգնել է», - ասել Է Վլադիմիր Թեոդորովիչը հարցազրույցներից մեկում։
Նա արժանացել է, գուցե, բոլոր հնարավոր պարգևներին և կոչումներին՝ ջութակահարների մրցույթներում առաջին տեղից մինչև աշխարհի տարբեր երկրների պետական մրցանակներ և բարձրագույն շքանշաններ, բայց դրա համար նախ պետք էր ավարտել Մոսկվայի կոնսերվատորիայի ջութակի դասարանը, իսկ հետո ամեն ինչ ստացվեց կարծես ինքնին՝ հաղթանակներ ամենահեղինակավոր ջութակի մրցույթներում, ելույթներ աշխարհի լավագույն նվագախմբերի հետ և, որպես հետևանք, համաշխարհային ճանաչում և փառք:
Վլադիմիր Սպիվակոմը քոչարի է պարում Զինվորի տան տղաների հետ - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2022
Ինչի՞ մասին պետք է մտածեին հայերը, երբ Սպիվակովը քոչարի էր պարում
«Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը երաժիշտը հիմնել է 1979 թվականին՝ դառնալով գեղարվեստական ղեկավարը, դիրիժորն ու մենակատարը։ 2003-ից Մոսկվայի Երաժշտության միջազգային տան նախագահն է: Սպիվակովը նաև ակտիվորեն զբաղվում է հասարակական և բարեգործական գործունեությամբ։ 1994 թվականից նրա անվամբ գործում է միջազգային բարեգործական հիմնադրամը, որի գործունեությունն ուղղված է արվեստի բնագավառում երիտասարդ տաղանդների մասնագիտական աջակցությանը և նրանց ստեղծագործական աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Թերևս միակ բանը, որ նա չփորձեց երաժշտության մեջ՝ այն ստեղծելն էր:
«Այստեղ իսկական Աստծո շնորհ է պետք։ Դմիտրի Շոստակովիչն, օրինակ, առավոտյան արթնանալով, ասում էր. «Երազ տեսա, որ գրել եմ համերգի կամ սիմֆոնիայի մի մասը»: Մոտենում էր դաշնամուրին և ձայնագրում երազում հնչած երաժշտությունը: Կոմպոզիտորները բոլորովին առանձնահատուկ մարդիկ են։ Մոցարտի «Կադենցիաների» մի քանի կոնցերտներից այն կողմ ես ինքս չեմ գնացել։ Ես այդ տաղանդը չունեմ։ Դրանով ծնվել է պետք», - խոստովանում է նա․․․ Բայց ափսոս․․․ երաժշտական աշխարհը, հնարավոր է, կորցրել է հիանալի ստեղծագործող, քանի որ այն ամենը, ինչին «կպնում» է Սպիվակովը՝ դառնում է արդի դասական երաժշտություն:
Սպիվակովն իր նվագախմբի հետ բազմիցս համերգներ է տվել Հայաստանում. հատկապես վառ իրադարձություն էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո տեղի ունեցած համերգը: Երաժիշտը բարեգործական համերգ է տվել նաև 2022 թվականին՝ ի աջակցություն 2020 թվականի պատերազմից հետո Երևանի «Զինվորի տանը» բուժում և վերականգնում անցած զինվորականների։
«Նոր իմաստ է հայտնվել»․ Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաքում» իր առաքելության մասին
Սպիվակովը 1989թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, 1999թ.՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի, 2001թ.՝ Հայաստանի «Ձիթենու ճյուղ» մեդալի: Հայաստանի հետ երաժշտին կապում է նաև իր անձնական կյանքը․ կինը հայուհի, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան է։ Զույգն ունի երեք դուստր։
«Երաժշտության մեջ կա այն ամենը, ինչ տիեզերքում է։ Այն՝ ինչ կրոնն ունի, այն՝ ինչ կա կյանքում: Իսկ ամենակարևորը՝ երաժշտության մեջ ագրեսիա չկա», - ասում է մաեստրոն, և սրանք խոսքերն են մարդու, ում թեկուզ հարյուր կյանք տուր՝ նա կապրի երաժշտությամբ։

Հետաքրքիր փաստեր

Սպիվակովն օգտագործում է ցանկացած ազատ րոպե՝ ընթերցելու համար։ Նրա սիրելի հեղինակներն են՝ Պրուստը, Բորխեսը, Գոգոլը, Լեսկովը, Կունդերան, Նաբոկովը։ Երաժիշտն ազատ խոսում է 6 լեզուներով․ բացի ռուսերենից, տիրապետում է իդիշին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին և գերմաներենին:
Երաժիշտը 2,5 միլիոն դոլար արժողությամբ իր ջութակը սիրով անվանում է «Լյուբաշա» և խոստովանում է, որ հաճախակի երևացող մղձավանջներում տեսնում է, թե կորցնում է այն, ինչ-որ տեղ մոռանում է, պատահաբար նստում է դրա վրա կամ կտրտում բոլոր լարերը:
Վլադիմիր Թեոդորովիչը սկսել է համերգ տալ դեռ 1965 թվականին։ Բայց երկար ժամանակ թույլ չեն տվել, որ ծավալվի նրա տաղանդը։ Սերգեյ Դովլաթովն իր «Սոլո ունդերվուդին» գրքում երաժշտի մասին գրել է. « Սպիվակովին երկար ժամանակ հալածում էին որպես հրեա։ Գեղեցիկ ազգանունը նրան չի փրկել հակասեմիտիզմից։ Նրան կոչում չէին տալիս, դժվարությամբ էին թողնում հյուրախաղերի, նրան ամեն տեսակ անախորժություններ էին պատճառում»։
Նա խմբավարի վարպետություն է սովորել իսրայելական հռչակավոր պրոֆեսոր Գուսմանի և նշանավոր դիրիժորներ Լորին Մաազելի և Լեոնարդ Բերնսթայնի մոտ։ Վերջինս, ի դեպ, Սպիվակովին նվիրել է իր խմբավարական փայտիկը, որից նա մինչ օրս չի բաժանվում։
Մի բան էլ․ տիեզերքի խորքումինչ-որ տեղ կա մի փոքր մոլորակ, որը կոչվում է նրաանունով: Դեռ 1967-ին խորհրդային աստղագետ Թամարա Սմիռնովան իր հայտնագործածն անվանել է երաժշտական կուռքի անունով:
Լրահոս
0