00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարող է հպարտանալ իր գինիների բազմազանությամբ. միջազգային փորձագետ

© Sputnik / Aram NersesyanԽաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության արտաքին կապերի գծով տնօրեն Սոֆի Պալասը Երևանում
Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության արտաքին կապերի գծով տնօրեն Սոֆի Պալասը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության արտաքին կապերի գծով տնօրեն Սոֆի Պալասը Երևանում
Բաժանորդագրվել
Երևանում մեկնարկել է Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը։ Տարբեր երկրների փորձագետներ խոսել են հայկական գինու որակի և շուկայի զարգացման մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն իր գինիների բազմազանության շնորհիվ վստահ քայլերով հաստատվում է միջազգային շուկայում։ Այս մասին Երևանում Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի բացման ժամանակ ասել է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության արտաքին կապերի գծով տնօրեն Սոֆի Պալասը։
Պալասը հիշեցրել է, որ Հայաստանն ունի գինեգործության հազարամյա պատմություն և առաջին երկրներից է, որը սկսել է գինի արտադրել։
«Հայաստանն իրավամբ կարող է հպարտանալ համաշխարհային շուկայում իր գինիների լայն տեսականիով»,- ասել է նա։
Պալասը նաև նշել է, որ այստեղ աճեցվում է խաղողի 500 եզակի տեսակ, ինչը մեծ առավելությունն է։
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, իր ելույթում խոստովանել է, որ ծանոթ չի եղել հայկական գինիներին, սակայն այժմ համոզված է դրանց բարձր որակի և մրցունակության մեջ։ Նա նաև ընդգծել է, որ գինին կարող է գրավել ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև ներդրողներին։
© Sputnik / Aram NersesyanՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին Երևանում
Генеральный секретарь Всемирной туристской организации ООН Зураб Пололикашвили на 8-й Всемирной конференции винного туризма (12 сентября 2024). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին Երևանում
«Հայաստանն ու Վրաստանը կարող են համատեղ զարգացնել գինու ուղղությամբ համագործակցությունը և գրավել օտարերկրյա զբոսաշրջիկների, այլ ոչ թե մրցակցել, թե ում ապրանքն է ավելի լավը», - ասել է նա։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին ընդգծել է, որ գինու զբոսաշրջությունը երկրում ակտիվորեն զարգանում է, և այդ գործընթացը համընկնում է գինու համաշխարհային սպառման աճի հետ։
Պապոյանը նշել է, որ հայկական գինիները համապատասխանում են միջազգային չափանիշներին, սակայն երկրից դուրս դեռ հայտնի չեն։ Նա կարծում է, որ կարևոր է ոչ միայն մասնակցել միջազգային ցուցահանդեսներին, այլ նաև նման միջոցառումներ կազմակերպել հենց Հայաստանում։
«Չնայած բարձր մրցակցությանը, մեզ հաջողվեց այս համաժողովն անցկացնել Երևանում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ միջոցառումը համախմբել է գինու զբոսաշրջության ոլորտի ավելի քան 20 երկրի 120 ներկայացուցչի, մասնավոր և այլ շահագրգիռ կողմերի:
© Sputnik / Aram NersesyanՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
Министр экономики Геворг Папоян на 8-й Всемирной конференции винного туризма (12 сентября 2024). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
Նախարարի խոսքով՝ համաժողովը կնպաստի միջազգային ասպարեզում հայկական գինիների հետագա մասսայականացմանը։
Նշենք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին հանրապետությունում արտադրվել է ավելի քան 14 մլն լիտր գինի, ինչը 11,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Գինու արտահանումը 2023 թվականի առաջին կիսամյակում աճել է 17,6%-ով՝ կազմելով 1,9 մլն լիտր, ընդ որում արտահանման 85,5%-ը ուղղվել է ռուսական շուկա։
Լրահոս
0