https://arm.sputniknews.ru/20240912/hajastani-havaqakannery-haghtanakvov-en-meknarkel-shakhmati-hamashkharhajin-45-rd-olimpiadajum-80571132.html
Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում
Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Շախմատի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի մինչև սեպտեմբերի 23-ը. կանցկացվի 11 խաղափուլ։ 12.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-12T16:26+0400
2024-09-12T16:26+0400
2024-09-12T16:58+0400
շախմատ
շախմատիստ
օլիմպիադա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0c/80570068_0:94:1800:1107_1920x0_80_0_0_9f61ea5c8d8893ba7b02ebce6042b8c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում`համաշխարհային 45-րդ օլիմպիադայի մեկնարկային տուրում վստահ հաղթանակներ են տարել:Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում մրցել է Մալթայի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել (Հայկ Մ․ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Կարեն Հ․ Գրիգորյան)։Կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ (Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան):Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված է նաև Գաբրիել Սարգսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:Կանանց հավաքականի կազմում ընդգրկված է նաև Էլինա Դանիելյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:Այսօր երկրորդ տուրում տղամարդկանց հավաքականը կմրցի Անդորրայի, իսկ կանանց հավաքականը՝ Մեքսիկայի հետ:Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 197 երկրների մեջ վարկանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը՝ 184 երկրների մեջ 11-րդ հորիզոնականը:Շախմատի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի մինչև սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0c/80570068_100:0:1700:1200_1920x0_80_0_0_80c2d2cad0b3f383ab2e785a0f8ef4ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, օլիմպիադա, հայաստան
շախմատ, շախմատիստ, օլիմպիադա, հայաստան
Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում
16:26 12.09.2024 (Թարմացված է: 16:58 12.09.2024) Շախմատի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի մինչև սեպտեմբերի 23-ը. կանցկացվի 11 խաղափուլ։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում`համաշխարհային 45-րդ օլիմպիադայի մեկնարկային տուրում վստահ հաղթանակներ են տարել:
Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում մրցել է Մալթայի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել (Հայկ Մ․ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Կարեն Հ․ Գրիգորյան)։
Կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ (Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան):
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված է նաև Գաբրիել Սարգսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Կանանց հավաքականի կազմում ընդգրկված է նաև Էլինա Դանիելյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
Այսօր երկրորդ տուրում տղամարդկանց հավաքականը կմրցի Անդորրայի, իսկ կանանց հավաքականը՝ Մեքսիկայի հետ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 197 երկրների մեջ վարկանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը՝ 184 երկրների մեջ 11-րդ հորիզոնականը:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի մինչև սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։