00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիլմում ես միայն դրական ու ուժեղ կերպար չեմ. Նազիկ Ավդալյանը` «Մեդալի հակառակ կողմի» մասին

© SputnikՆազիկ Ավդալյան
Նազիկ Ավդալյան - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
Բաժանորդագրվել
Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Աննա Հարությունյանը, որը նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է, ռեժիսորը և սցենարի հեղինակը:
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Մեդալի հակառակ կողմը» առաջին հայկական սպորտային դրամայում ներկայացված բոլոր դրվագները չափից շատ անձնական են։ Այս մասին ֆիլմի պրեմիերայից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայտնի ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։
© SputnikՆազիկ Ավդալյան
Назик Авдалян на пресс-конференции (12 сентября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
Նազիկ Ավդալյան
Նշենք, որ ֆիլմը պատմում է Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին, այն նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա։
Ավտովթարի հետևանքով ստացած լուրջ վնասվածքի պատճառով Նազիկ Ավդալյանը 7 տարի դուրս էր մնացել մեծ սպորտից, ապա վերադարձել։ Չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, նա դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա կամք, ոչինչ անհնարին չէ։
«Արհեստական ենթատեքստեր մի փնտրեք». խնդրում է Նազիկ Ավդալյանը
«Իմ անձնական կյանքը միշտ աշխատել եմ չհանրայնացնել, բայց հակառակ դրան, այս ֆիլմը շատ անկեղծ է։ Այն ամենը, ինչ ներկայացված է ֆիլմում, չափից շատ անձնական է, ու այդ մասին ես երբեք չեմ կիսվել նույնիսկ իմ ամենամտերիմ մարդկանց հետ։ Իրականում շատ դժվար էր, որովհետև իմ անցած ճանապարհը, իմ դժվարությունները, իմ հաջողությունները շատ թանկ են ու մեծ արժեք ունեն, բայց ես կիսվում եմ դրանցով մարդկանց հետ։ Գուցե շատերը հետևություններ և ենթադրություններ անեն իրենց համար։ Ֆիլմում ես միայն դրական ու ուժեղ կերպար չեմ»,– ասաց ծանրորդը։
Նա վստահեցրեց` ֆիլմում բացի իր առավելություններից, ցուցադրված են նաև թերությունները, բացթողումները, սխալները։
Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Աննա Հարությունյանը, որը նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է, ռեժիսորը և սցենարի հեղինակը: Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անահիտ Քոչարյանը և այլք:
© SputnikԱննա Հարությունյան
Анна Максим на пресс-конференции (12 сентября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
Աննա Հարությունյան
«Դերակատարներին ընտրել եմ ոչ միայն նրանց հայտնիությամբ, այլև պրոֆեսիոնալիզմով, տաղանդով։ Դերասանների ընտրությունը կատարել եմ անձամբ, Նազիկի հետ խորհրդակցել եմ, որպեսզի համաձայնություն ստանամ` արդյոք իր պատկերացումներին մոտ է, թե ոչ»,– ասաց Հարությունյանը։
Նա շեշտեց` ֆիլմը ստեղծելիս ամեն ինչ արել է, որ այն լինի արվեստի, հոգու և մտքի հեղափոխություն։
«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Նազիկ Ավդալյան
Հավելենք, որ «մեդալի հակառակ կողմը» ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, կոմպոզիտորը` Անդրանիկ Բերբերյանը, նկարիչը` Արմեն Ղազարյանը:
© SputnikՖիլմի ստեղծագործական կազմը
Анна Максим на пресс-конференции (12 сентября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
Ֆիլմի ստեղծագործական կազմը
Լրահոս
0