https://arm.sputniknews.ru/20240911/rd-murmanski-marzi-vra-ukrainakan-anodachuner-en-hardzakvel-80503828.html
ՌԴ Մուրմանսկի մարզի վրա ուկրաինական անօդաչուներ են հարձակվել
ՌԴ Մուրմանսկի մարզի վրա ուկրաինական անօդաչուներ են հարձակվել
Sputnik Արմենիա
Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավոր սահմանափակվել է Մուրմանսկի օդանավակայանի աշխատանքը։ 11.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-11T13:20+0400
2024-09-11T13:20+0400
2024-09-11T13:44+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
մուրմանսկ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/06/62202701_0:128:1600:1028_1920x0_80_0_0_86abedf36f5afee5360013b98f3baf5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Թշնամական անօդաչուները գրոհում են Մուրմանսկի մարզը, ՀՕՊ–ն աշխատում է դրանք ոչնչացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Չիբիսը Telegram–ի իր ալիքում։Այսօր առավոտյան Ռոսավիացիան հայտնել է Մուրմանսկի և Ապատիտների օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու մասին։ Առցանց չվացուցակի համաձայն` մի քանի թռիչք է հետաձգվել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։ՌԴ ԶՈւ–ն ԴԺՀ–ում վերահսկողության տակ է առել Նիկոլաևկան և ԼԺՀ–ում` Ստելմախովկան. ՌԴ ՊՆ
մուրմանսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/06/62202701_30:0:1571:1156_1920x0_80_0_0_bdee9b8d3cfd72d4578f8bd30509cb08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մուրմանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան
մուրմանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան
ՌԴ Մուրմանսկի մարզի վրա ուկրաինական անօդաչուներ են հարձակվել
13:20 11.09.2024 (Թարմացված է: 13:44 11.09.2024) Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավոր սահմանափակվել է Մուրմանսկի օդանավակայանի աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Թշնամական անօդաչուները գրոհում են Մուրմանսկի մարզը, ՀՕՊ–ն աշխատում է դրանք ոչնչացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Չիբիսը Telegram–ի իր ալիքում։
«Մեր մարզի վրա թշնամական անօդաչուներ են հարձակվում, այդ պատճառով խնդրում եմ ըմբռնումով մոտենալ մի շարք ժամանակավոր սահմանափակումներին, որոնք ստիպված ենք կիրառել։ Անվտանգությունը բարձրացնելուն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են։ ՀՕՊ–ն էլ աշխատում է թշնամական անօդաչուները ոչնչացնելու ուղղությամբ», – ասել է Չիբիսը` հորդորելով բնակիչներին վստահել պաշտոնական տեղեկությանն ու զգոն լինել։
Այսօր առավոտյան Ռոսավիացիան հայտնել է Մուրմանսկի և Ապատիտների օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու մասին։ Առցանց չվացուցակի համաձայն` մի քանի թռիչք է հետաձգվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։