https://arm.sputniknews.ru/20240911/kvobzvony-hajerin-shat-er-sirum-ergchi-tsnndjan-orva-aritvov-erevanum-hishataki-erekujt-e-eghel-80543719.html
Կոբզոնը հայերին շատ էր սիրում. երգչի ծննդյան օրվա առիթով Երևանում հիշատակի երեկույթ է եղել
Կոբզոնը հայերին շատ էր սիրում. երգչի ծննդյան օրվա առիթով Երևանում հիշատակի երեկույթ է եղել
Sputnik Արմենիա
Հիշատակի երեկույթին մասնակցել է նաև ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 11.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-11T21:52+0400
2024-09-11T21:52+0400
2024-09-11T21:52+0400
իոսիֆ կոբզոն
երևան
սերգեյ կոպիրկին
երգիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80538501_0:27:875:519_1920x0_80_0_0_066822dface6c7f1beb6bbedfdf40993.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Ռուս հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը (1937-2018) մարմնավորում է հայ-ռուսական բարեկամությունը: Այս մասին Երևանում երգչի ծննդյան 87-ամյակին նվիրված «Եվ կրկին մենք միասին ենք» հիշատակի երեկոյի ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Խոսելով Կոբզոնին Հայաստանին հետ կապող թելերի մասին` ռուս դիվանագետը նշել է, որ մեծ երգիչը Սպիտակի պատվավոր քաղաքացի է եղել, ստացել է Սուրբ Մաշտոց շքանշան:«Միանգամայն վստահ եմ, որ նրան (Հայաստանում) կանգնեցնում էին փողոցում, ցանկանում էին շփվել նրա հետ»,- նշել է Կոպիրկինը:Դեսպանի խոսքով` Կոբզոնը այս դարաշրջանի խորհրդանիշ է, որը միշտ մեզ հետ է լինելու։ Եվ հիմա` ներկա իրավիճակում, ներկա իրողություններում հայտնի ռուս երգչի հիշատակը պահելը կարևոր է, որովհետև դա այն կենդանի օղակն է, որը կապել է, կապում է և կապելու է մեր ժողովուրդներին:Իր հերթին գործարար, բարերար Արտակ Թովմասյանը, որն անձամբ է ճանաչել երգչին, նշել է, որ այսօր Իոսիֆ Դավիդովիչի նման մարդիկ հազվագյուտ են։«Ժամանակն իր գործն անում է։ Փառք Աստծո, որ հայրս և Իոսիֆ Կոբզոնը չտեսան նախկին Խորհրդային Միության ժողովուրդների միջև տեղի ունեցած այս վերջին աղետալի իրադարձությունները։ Իհարկե, եթե Իոսիֆ Դավիդովիչը ողջ լիներ, գուցե Հայաստանում ծագած այդ կենսական իրավիճակներում փորձեր իր լուման ներդնել»,-ասել է Թովմասյանը։Երևանի այն ռեստորանի խոհարարը, որտեղ սիրում էր ճաշել Իոսիֆ Կոբզոնը ասում է, որ երգիչը հայերին շատ էր սիրում։«Կոբզոնը շատ հաճելի մարդ էր։ Շատ էր սիրում հայկական խոհանոցը։ Մեր խոհանոցում ինչ մատուցում էինք, հավեսով ուտում էր։ Գերմանիայում վիրահատությունից հետո հարցրել էին` ինչ ես ուզում, ասել էր` զանգեք, թող Արտուշը ուտելիք ուղարկի։ Այդ նույն օրն իրեն ուղարկեցի ավելուկով ապուր, գորիսի լոբիով, պոպոկով ապուր և այլ հայկական ուտելիքներ»,– պատմում է խոհարար Արտուշ Բաբայանը։Հիշում է` Կոբզոնը նաև հայերեն էր երգում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80538501_74:0:801:545_1920x0_80_0_0_a02b54339eefa9c2d118f15f0094bd20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իոսիֆ կոբզոն, երևան, սերգեյ կոպիրկին, երգիչ
իոսիֆ կոբզոն, երևան, սերգեյ կոպիրկին, երգիչ
Կոբզոնը հայերին շատ էր սիրում. երգչի ծննդյան օրվա առիթով Երևանում հիշատակի երեկույթ է եղել
Հիշատակի երեկույթին մասնակցել է նաև ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Ռուս հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը (1937-2018) մարմնավորում է հայ-ռուսական բարեկամությունը: Այս մասին Երևանում երգչի ծննդյան 87-ամյակին նվիրված «Եվ կրկին մենք միասին ենք» հիշատակի երեկոյի ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Խոսելով Կոբզոնին Հայաստանին հետ կապող թելերի մասին` ռուս դիվանագետը նշել է, որ մեծ երգիչը Սպիտակի պատվավոր քաղաքացի է եղել, ստացել է Սուրբ Մաշտոց շքանշան:
«Միանգամայն վստահ եմ, որ նրան (Հայաստանում) կանգնեցնում էին փողոցում, ցանկանում էին շփվել նրա հետ»,- նշել է Կոպիրկինը:
Դեսպանի խոսքով` Կոբզոնը այս դարաշրջանի խորհրդանիշ է, որը միշտ մեզ հետ է լինելու։ Եվ հիմա` ներկա իրավիճակում, ներկա իրողություններում հայտնի ռուս երգչի հիշատակը պահելը կարևոր է, որովհետև դա այն կենդանի օղակն է, որը կապել է, կապում է և կապելու է մեր ժողովուրդներին:
Իր հերթին գործարար, բարերար Արտակ Թովմասյանը, որն անձամբ է ճանաչել երգչին, նշել է, որ այսօր Իոսիֆ Դավիդովիչի նման մարդիկ հազվագյուտ են։
«Ժամանակն իր գործն անում է։ Փառք Աստծո, որ հայրս և Իոսիֆ Կոբզոնը չտեսան նախկին Խորհրդային Միության ժողովուրդների միջև տեղի ունեցած այս վերջին աղետալի իրադարձությունները։ Իհարկե, եթե Իոսիֆ Դավիդովիչը ողջ լիներ, գուցե Հայաստանում ծագած այդ կենսական իրավիճակներում փորձեր իր լուման ներդնել»,-ասել է Թովմասյանը։
Երևանի այն ռեստորանի խոհարարը, որտեղ սիրում էր ճաշել Իոսիֆ Կոբզոնը ասում է, որ երգիչը հայերին շատ էր սիրում։
«Կոբզոնը շատ հաճելի մարդ էր։ Շատ էր սիրում հայկական խոհանոցը։ Մեր խոհանոցում ինչ մատուցում էինք, հավեսով ուտում էր։ Գերմանիայում վիրահատությունից հետո հարցրել էին` ինչ ես ուզում, ասել էր` զանգեք, թող Արտուշը ուտելիք ուղարկի։ Այդ նույն օրն իրեն ուղարկեցի ավելուկով ապուր, գորիսի լոբիով, պոպոկով ապուր և այլ հայկական ուտելիքներ»,– պատմում է խոհարար Արտուշ Բաբայանը։
Հիշում է` Կոբզոնը նաև հայերեն էր երգում։