https://arm.sputniknews.ru/20240911/husvov-em-despanutjuny-ksharunaki-vajelel-rd-ishkhanutjunneri-ajakcutjuny-arsenjan-80539440.html
Հուսով եմ` դեսպանությունը կշարունակի վայելել ՌԴ իշխանությունների աջակցությունը. Արսենյան
Հուսով եմ` դեսպանությունը կշարունակի վայելել ՌԴ իշխանությունների աջակցությունը. Արսենյան
Sputnik Արմենիա
Նոր դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։ 11.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-11T19:58+0400
2024-09-11T19:58+0400
2024-09-11T20:01+0400
գուրգեն արսենյան
ռուսաստան
հայաստան
դեսպան
միխայիլ գալուզին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80539602_0:212:847:688_1920x0_80_0_0_38cf74b26c0a3a0942a5d83a176059c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հավատարմագրերի պատճենը հանձնելիս կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Այս մասին հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։Նշվում է, որ Գուրգեն Արսենյանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ օրակարգի առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել առաջիկա բարձրաստիճան փոխայցերին։Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրերի պատճենի հանձնումով ՀՀ դեսպան Արսենյանը համարվում է լիարժեք անցած իր պարտականությունների կատարմանը։ՀՀ դեսպանը հավատարմագրերը ՌԴ նախագահ Վ.Պուտինին կհանձնի նորանշանակ դեսպանների հավատարմագրերի հանձնման առաջիկա արարողությանը։Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվեց օգոստոսի 15-ին։Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել էր օգոստոսի 6-ին։Մինչ այդ ՌԴ–ում ՀՀ դեսպանը Վաղարշակ Հարությունյանն էր, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022–ի հունվարին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80539602_0:199:847:834_1920x0_80_0_0_3512defc8b634ee1f1552964a447b03c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գուրգեն արսենյան, ռուսաստան, հայաստան, դեսպան, միխայիլ գալուզին
գուրգեն արսենյան, ռուսաստան, հայաստան, դեսպան, միխայիլ գալուզին
Հուսով եմ` դեսպանությունը կշարունակի վայելել ՌԴ իշխանությունների աջակցությունը. Արսենյան
19:58 11.09.2024 (Թարմացված է: 20:01 11.09.2024) Նոր դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հավատարմագրերի պատճենը հանձնելիս կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Այս մասին
հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ այսօր դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։
«Հույս ունեմ, որ դեսպանությունն իր առաքելության իրականացման ընթացքում կշարունակի վայելել Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունը և աջակցությունը»,–ասել է Արսենյանը։
Նշվում է, որ Գուրգեն Արսենյանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ օրակարգի առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել առաջիկա բարձրաստիճան փոխայցերին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրերի պատճենի հանձնումով ՀՀ դեսպան Արսենյանը համարվում է լիարժեք անցած իր պարտականությունների կատարմանը։
ՀՀ դեսպանը հավատարմագրերը ՌԴ նախագահ Վ.Պուտինին կհանձնի նորանշանակ դեսպանների հավատարմագրերի հանձնման առաջիկա արարողությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը
ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվեց օգոստոսի 15-ին։
Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել էր օգոստոսի 6-ին։
Մինչ այդ ՌԴ–ում ՀՀ դեսպանը Վաղարշակ Հարությունյանն էր, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022–ի հունվարին։