00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանի Սահմանադրությունն անկհայտ պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
Պատգամավորը հիշեցրեց Խաղաղության պայմանագրի հետ կապված Ադրբեջանի ունեցած նախապայմանների, մասնավորապես ՀՀ Սահմանադրության և Հռչակագրի նախաբանի մասին։
«Չնայած հայկական կողմի պնդումներին, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չկա ու պայմանագրում կա կետ, որում նշվում է, որ կողմերը պայմանավորվում են որևէ հղում չանել ներքին օրենսդրությանը, ադրբեջանական կողմը նոր հայտարարություն է արել` նշելով, թե միջազգային պայմանագրերը չեն կարող գերակա լինել Սահմանադրության նկատմամբ»,– նշեց Ղազարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց` եթե մեր Սահմանադրական դատարանն, օրինակ, գտնի, որ պայմանագրի այն դրույթը, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, սահմանադրական է, ապա միջազգային այդ պայմանագիրը կուղարկվի ԱԺ` վավերացման։
«Արդյունքում միջազգային այդ պայմանագիրը ստանում է բարձրագույն իրավաբանական ուժ։ Հիշեցնեմ նաև` եթե ՀՀ որևէ օրենք հակասում է միջազգային պայմանագրին, ապա գերակա է միջազգային պայմանագիրը։ Այս դեպքում տարածքային պահանջների վերաբերյալ Ադրբեջանի մտահոգություններն ամբողջովին դուրս են գալիս։ Եթե հետագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ի հայտ գան, ապա դրանք ի հայտ կգան` անկախ նրանից, կա՞ Խաղաղության պայմանագիր, թե՞ ոչ, Սահմանադրությունը կապ ունի՞, թե՞ ոչ։ Մարդկության պատմությունը տասնյակ հարյուրավոր նման դեպքեր է տեսել»,– հայտարարեց վարչապետը։
Մենք համաձայն ենք. եկեք, անցեք․ Փաշինյանը՝ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան մասի կապի մասին
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի Սահմանադրությունն անկհայտորեն պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ։ Ըստ Փաշինյանի` այս հարցը հայկական կողմը չի բարձրաձայնում, քանի որ վավերացման այն գործընթացը, որ ՀՀ–ում է լինելու, տեղի է ունենալու նաև Ադրբեջանում, ու այս հարցը լուծվելու է։
«Կան անկախ փորձագետների վերլուծություններ, որ Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության հետ կապված քննարկումներով փորձում է փակուղի տանել խաղաղության պայմանագրի գործընթացը, որ ստիպված չլինի անդրադառնալ կամ բաց պահի իր Սահմանադրության մեջ ՀՀ նկատմամբ ունեցած պահանջները»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և մենք չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննարկելու է սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգի մասին փաստաթուղթը։
Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը, որից հետո հանրապետության նախագահի ստորագրմանը։
Դրանով կավարտվի փաստաթղթի ներպետական վավերացման գործընթացը Հայաստանում։ Այն միջպետական փաստաթղթի կարգավիճակ կստանա և ուժի մեջ կմտնի, երբ Ադրբեջանում նույնպես ավարտված կլինեն ներպետական ընթացակարգերը։
Լրահոս
0