00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազայի հատվածում իսրայելական ուղղաթիռ է կործանվել, երկու զինվորական զոհվել է

CC BY-SA 3.0 / Yuvalr / Israeli Air Force, UH-60 Black HawkԻսրայելյան ԶՈւ-ի «Յանշուֆ» ուղղաթիռ
Իսրայելյան ԶՈւ-ի «Յանշուֆ» ուղղաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2024
Բաժանորդագրվել
Նշվում է, որ ևս յոթ զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Առնվազն երկու իսրայելցի զինծառայող է զոհվել, յոթը՝ վիրավորվել Գազայի հատվածում փրկարարական ուղղաթիռի կործանման հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
«Գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերի «Յանշուֆ» ուղղաթիռը՝ վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով դեպի հոսպիտալ տարհանելու առաջադրանքը կատարելիս վթարի է ենթարկվել Գազայի հատվածի Ռաֆահա շրջանում վայրէջքի ժամանակ։ Վթարի հետևանքով զոհվել են Իսրայելի պաշտպանության բանակի երկու զինվորներ, ևս յոթ զինվոր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հոսպիտալ՝ բժշկական օգնություն ստանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչ:
Լրահոս
0