00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը միշտ պատրաստ է եղել կարգավորել կապերը Թուրքիայի հետ․ Ռուբինյան

© SputnikՌուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2024
Ռուբեն Ռուբինյան
Բաժանորդագրվել
ԱԺ փոխխոսնակի կարծիքով՝ այսօր կա պատմական հնարավորություն Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական փակուղուց վերափոխել խաղաղության խաչմերուկի։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունների համար պատմությունը երբեք էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ռազմավարության մաս չի եղել։ Այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Նա հավելեց՝ ունենք պատմություն և հիշում ենք մեր պատմությունը, միշտ էլ հիշելու ենք այն։ Աշխարհում կա կարծիք, թե այս պատմությունն է պատճառը, որ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ կամ բաց սահմաններ։
«Իրականում ներկայիս ՀՀ կառավարության ու 1991թ․ սկսած բոլոր կառավարությունների համար պատմությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ռազմավարության մաս չի եղել։ Մենք միշտ պատրաստ ենք եղել ու հիմա էլ պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, բաց սահմաններ։ Եթե քաղաքական կամք լինի նաև թուրքական կողմից, մենք կարող ենք հենց վաղն էլ լիարժեք կարգավորված հարաբերություններ ունենա»,- հայտարարեց նա։
Ռուբինյանի խոսքով` գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանի համար հաղորդակցությունների հարցը բավականին բարդ է, ու սա միայն Հայաստանին չի վերաբերում, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։
«Այսօր մենք պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական փակուղուց վերափոխել խաղաղության խաչմերուկի։ Մեր դիրքորոշումն այն է, որ հաղորդակցությունները չպիտի դառնան աշխարհաքաղաքական մրցակցության պատանդ»,- հայտարարեց Ռուբինյանը։
Նա հավելեց՝ անհրաժեշտ է փոխել բացասական դինամիկան, կառուցել խաղաղություն և գործընկերություն։
Հիշեցնենք` հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային հատվածում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք թույլ կտան գործարկել Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը, ինչպես նաև փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Նրանք կարևորել են առանց որևէ նախապայմանի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը:
Լրահոս
0