00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

էդ դատարակ փաստաթուղթն ընդունում եք, որ ի՞նչ անեք. Հայկ Մամիջանյան

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2024
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ ընդդիմությունը դեմ չէ, որ օրինակ սահմանազատում և սահմանագծում իրականացվի, սակայն կողմ է, որ այն իրականացվի ամբողջական հիմունքներով և հասկանալի լինի, թե այդ գործընթացի ընթացքում ինչ է ստանալու ՀՀ–ն։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Խաղաղության պայմանագիրը» Հայաստանի շահերի տեսանկյունից դատարկ թուղթ է, որտեղ ներառված չեն ՀՀ–ի համար կարևոր հարցերը։ ԱԺ–ում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ըստ հայտարարությունների` այդ պայմանագրում սահմանազատման մասին բան չի լինելու, գերիների վերադարձի հետ կապված բան չի լինելու, տրանսպորտային հանգույցների հետ կապված բան չի լինելու, ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանցի զինյալների մասին բան չի լինելու, բա էդ ՀՀ շահերի տեսանկյունից դատարակ փաստաթուղթը ընդունում եք, որ ի՞նչ անեք»,–հարցադրում է անում Մամիջանյանը։
Նրա խոսքով` ընդդիմությունը դեմ չէ, որ օրինակ սահմանազատում և սահմանագծում իրականացվի, սակայն կողմ է, որ այն իրականացվի ամբողջկան հիմունքներով և հասկանալի լինի, թե այդ գործընթացի ընթացքում ինչ է ստանալու ՀՀ–ն։
«Բայց դե այս իշխանության ընթացքում մենք կորցնում ենք։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացի կանոնակարգի 5–րդ հոդվածի 1–ին մասով մի կետ կա, որտեղ նշվում է, այսպես կոչված, հատվածական սահմանազատման մասին, և այն համարվելու է համաձայնեցված անկախ նրանից, թե մինչև վերջնական սահմանազատման գործընթացը ինչքան ժամանակ կանցնի։
Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը կարող է իրեն հետաքրքրող հատվածների սահմանազատումը իրականացնել այն անվանել ավարտված և այլևս ոչ մի շարունակություն չտալ։ Այն, ինչ տեղի ունեցավ չորս գյուղերի հետ Տավուշի մարզում։ Ադրբեջանը պարտադրեց իր կամքը և դրա դիմաց ՀՀ–ն կորցրեց չորս գյուղ»,–ասաց Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը իր ելույթում նաև նշեց, որ ստիպված է հրապարակել մի տվյալ, որը երբեք չի հրապարակվել:
«2013– 2015թթ-ի ընթացքում ՀՀ տարածքը, սահմաններն ընդլայնվել են շուրջ 500 քկմ-ով։ Դա իրականացվել է՝ ի պատասխան հակառակորդի դիվերսիոն, հետախուզական ու այլ տիպի ագրեսիաների»,–ասաց նա։
Մամիջանյանը հավելեց, որ իրենք դրա մասին չեն բարձրաձայնել, քանի որ դա կարող էր առիթ տալ հակառակորդին այս կամ այն գործողություններ իրականացնել։
Լրահոս
0