00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի բարձրացրած վայնասունից հետո մեզ արգելեցին տեղեկություն ստանալ. Խաչատրյան

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2024
Բաժանորդագրվել
Արթուր Խաչատրյանը հետարքրքվեց ԱԱԾ տնօրենի տեղակալից՝ ինչո՞ւ է ընդդիմադիրներին արգելվել ծանոթանալու խաղաղության պայմանագրի բովանդակությանը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ընդդիմադիր չորս պատգամավոր դիմել և ստացել էին թույլտվություն ծանոթանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» տեքստերին, սակայն հետո նրանց արգելել են: Այս մասին Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու դրույթ է նախատեսվում. Փաշինյան
«Հետո Ադրբեջանում վայնասուն բարձրացավ, որ ընդդիմադիր ռևանշիստներին թույլ են տալիս ծանոթանալ այդ եղելությունների հետ և մեզ արգելվեց. ուղղակի չենք ուզում ու վերջ»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա հետաքրքրվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից՝ ինչո՞ւ է ընդդիմադիրներին արգելվել ծանոթանալու խաղաղության պայմանագրի բովանդակությանը և արդյոք ինչ-որ ձև կանոնակարգվո՞ւմ է այդ տեղեկություններին ծանոթանալը։
«Հիմա մենք իրավունք ունե՞նք ծանոթանալու այդ փաստաթղթերին, թե՞ դա կամայական է, ԱԳՆ-ն է որոշում թույլ տալ, թե ոչ»,–հարցրեց Խաչատրյանը։
ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ օրենսդրությամբ են կարգավորվում այն հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անձանց առնչվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին։
«Նաև գաղտնի տեղեկությունները տնօրինող պետական մարմինները հնարավորություն ունեն որոշելու, թե ինչ ընթացակարգերով կարող են անձինք ծանոթանալ այդ տեղեկատվությանը»,–հավելեց Սիմոնյանը։
Արձագանքելով՝ Խաչատրյանը նշեց, որ եթե այդ փաստաթղթերին ծանոթանալը իրենց գաղտնիության թույլտվության մակարդակից վեր էր, այդ դեպքում այն մարդը, ով թույլ է տվել ծանոթանալ այդ փաստաթղթերին, պետք է պատժվի։
Լրահոս
0