00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղյակ չեմ. կադաստրի կոմիտեի ղեկավարը` կիրանցեցիների գույքը պարտադրանքով վերցնելու մասին

© Sputnik / Կիրանց
Կիրանց - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2024
Բաժանորդագրվել
Կադաստրի կոմիտեն դեռ օգոստոսին թարմացրել է Կիրանցի քարտեզը` համապատասխանեցնելով նոր սահմանագծին։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղեկություն չունի, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում որևէ մեկի ձեռքից պարտադրանքով կադաստրի վկայական կամ գույք են վերցրել։
Այս մասին Թովմասյանն ասաց ՀՀ ԱԺ–ում` պատասխանելով Կիրանցի բնակիչներից մի քանիսի անշարժ գույքը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
Ոչ մի բանից չվախենաք. Բագրատ սրբազանը Գիտելիքի օրվա առիթով այցելել է Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ կադաստրի կոմիտեն օգոստոսի սկզբին թարմացրել է Կիրանցի քարտեզը` համապատասխանեցնելով նոր սահմանագծին։ Նոր քարտեզում նշված չեն այն հողատարածքները, որոնք պատկանել են գյուղի բնակիչներին մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Դանիելյանը շեշտեց, որ կիրանցեցիներին պարտադրել են հրաժարվել իրենց տներից, փոխհատուցում վերցնել, չնայած այն բանին, որ վերջիններս կադաստրի օրինական վկայականներ ունեն։ Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ Կիրանցի բնակիչներին պատկանող անշարժ գույքի կադաստրի վկայականները ՀՀ դատախազությունը վավեր է ճանաչել։
Թովմասյանն ընդգծեց` պարտադրանքի վերաբերյալ ինքը տեղեկություն չունի, եթե նման դեպքեր եղել են, ապա խնդրեց Դանիելյանին համապատասխան ընթացակարգով դիմել կադաստրի կոմիտե։
«Ես տեղյակ չեմ, որ որևէ մեկի ձեռքից պարտադրանքով որևէ վկայական են վերցրել կամ որևէ մեկի ձեռքից պարտադրանքով գույք են վերցրել։ Նման տեղեկեկատվություն ես չունեմ։ Եթե ես չեմ սխալվում, մեր օրենսդրությամբ, սեփականության վկայականի գոյության մասին հարցը կարելի է քննարկվել համապատասխան հոդվածների առկայությամբ»,– ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցում է տրամադրել այն բնակիչներին, որոնց պատկանող գույքը սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին է անցել։ Խոսքը 30 անձին պատկանող 54 գույքի մասին է։
Լրահոս
0